Սեմինարիա
Դաս 188․ Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը. Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կարող են օգնել մեզ հաղթահարել էմոցիոնալ խնդիրները մեր կյանքում


«Դաս 188․ Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը. Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կարող են օգնել մեզ հաղթահարել էմոցիոնալ խնդիրները մեր կյանքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 188. Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը

Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կարող են օգնել մեզ հաղթահարել էմոցիոնալ խնդիրները մեր կյանքում

պատի մոտ նստած տխուր երիտասարդները

Փրկիչը խոստացել է, որ Իրենում մենք կարող ենք ունենալ լիարժեք ուրախություն (տես Վարդապետություն և Ուխտեր 101.36): Այնուամենայնիվ, տխրության և հուսահատության պահերը մեր մահկանացու փորձառության սովորական մասն են: Երբեմն մենք կարող ենք հուսահատության և ընկճվածության ավելի ծանր զգացումներ ունենալ: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը միջոցներ են տրամադրել, որպեսզի օգնեն մեզ հավատքով առաջ շարժվել էմոցիոնալ խնդիրների ժամանակ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են օգնություն ստանալ տխրության և ընկճվածության ժամանակ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Էմոցիաները նման են ծովի ալիքներին

Նշում․ Օգտակար կլինի իմանալ, որ այս դասն ուսուցանելու համար ձեզ հարկավոր չէ այս ոլորտի մասնագետ լինել: Աղոթեք Սուրբ Հոգու առաջնորդության համար, հետևեք նյութերին և վստահեք ձեր ուսանողներին: Եթե ուսանողները հարցեր տան, որոնց պատասխանները դուք չգիտեք կամ, եթե նրանք կիսվեն իրենց անձնական խնդիրներով, առաջարկեք նրանց օգնություն խնդրել Տիրոջից, իրենց ծնողներից, Եկեղեցու ղեկավարներից և հոգեկան առողջության մասնագետներից:

Դասը կարող եք սկսել՝ ցուցադրելով ծովի ալիքների նկար կամ տեսանյութ: Կիսվեք կամ ամփոփ ներկյացրեք հետևյալ պարբերությունը։

ոտքեր՝ ավազի/ալիքների մեջ

Պատկերացրեք, որ կանգնած եք օվկիանոսի ափին և նայում եք ալիքներին։ Ալիքները նման են մեր էմոցիաներին: Որոշ ալիքներ մեղմորեն հարվածում են ձեր ոտքերին, երբ դուք կանգնած եք կամ քայլում եք ջրի միջով: Մեկ այլ դեպքում դուք կարող եք ավելի խորը գնալ ջրի մեջ և ալիքները կարող են ավելի ուժեղ հպվել ձեզ կամ նույնիսկ անսպասելի հարվածել, որի պատճառով դուք կարող եք կորցնել հավասարակշռությունը: Երբեմն մեծ ալիքները կարող են ուժգին հարվածել ձեզ՝ մեկը մյուսի հետևից: Դուք կարող եք ամեն կերպ փորձել կանգնել ոտքերի վրա, կարող եք նույնիսկ շնչահեղձ լինել ջրից կամ ամեն կերպ փորձել շնչել:

Մի պահ մտածեք, թե այս փոխաբերությունն ինչպես կարելի է կիրառել հետևյալ էմոցիոնալ խնդիրների ժամանակ՝ տխրություն, հուսահատություն և ընկճվածություն:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել այս թեմայի իրենց ընկալումը, տրամադրեք հետևյալ պնդումներից մի քանիսը՝ խորհելու համար:

Աղոթքով խորհեք հետևյալ պնդումների շուրջ։ Ձեր օրագրում գրեք, թե յուրաքանչյուր պնդում որքանով է համապատասխանում ձեզ (օգտագործելով «այո», «հիմնականում», «մասամբ» և «ընդհանհրապես ոչ» պատասխանները):

  • Ես ընկալում եմ տխրության, հուսահատության և ընկճվածության միջև եղած տարբերությունը:

  • Ես ծանոթ եմ ընկճվածության նշաններին։

  • Ես գիտեմ, թե որտեղից կարող եմ օգնություն ստանալ, երբ ընկճված եմ:

  • Ես հասկանում եմ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես կարող են օգնել ինձ, երբ ես տխուր եմ կամ ընկճված:

Տխրություն և ընկճվածություն

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ տխրությունը և հուսահատությունը մեր աճի դժվար, բայց կարևոր բաղադրիչներն են: Դրանք, փոքր ալիքների նման, սովորական արձագանքներ են կյանքի դժվարություններին և հիասթափություններին: Բացատրեք, որ ընկճվածությունն ավելին է, քան պարզապես տխրությունը: Ընկճվածությունը շարունակաբար և բացասաբար ազդում է մարդու մտածողության, զգացողության և գործունեության վրա (ինչպես ավելի մեծ ալիքները): Ընկճվածության ախտանիշներն են՝ մշտական տխրությունը, հուսահատությունը, թերարժեքության զգացումը, էներգիայի պակասը, նախկինում հաճելի գործերի նկատմամբ հետաքրքրության կորուստը, շրջապատի համար բեռ լինելու զգացումը, ինչպես նաև մահվան և ինքնասպանության մասին մտքերը: Բացի այդ, երբ մարդիկ ընկճված են, նրանք կարող են զգալ, որ ինչ-որ բան խանգարում է իրենց ճանաչել Հոգուն: (Տես «Understanding Sadness and Depression», Ուժ գտնել Տիրոջ մեջ. էմոցիոնալ կայունություն նյութում [2021], 75։)

Մտածելով ձեր կյանքի մասին՝ խորհեք, թե որ տեսակի ալիքները կարող են նկարագրել ձեր ներկայիս էմոցիոնալ վիճակը:

Այսօր ուսումնասիրելիս աղոթքով խնդրեք Հոգու հուշումները՝ օգնելու ձեզ և ձեզ ծանոթ մարդկանց, որոնք տխուր են և ընկճված:

Եսայի 61.1–3 հատվածները նկարագրում են բազմաթիվ եղանակներ, որոնցով Փրկիչը կարող է օգնել մեզ: Կարդացեք այս հատվածները՝ փնտրելով արտահայտություններ, որոնք, ըստ ձեզ, կարելի է կիրառել՝ տխուր կամ ընկճված մարդուն օգնելու համար: Այս հատվածներում «ինձ» բառը վերաբերում է Հիսուս Քրիստոսին՝ Մեսիային:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն էին կարևոր ձեզ համար: Ի՞նչ բացահայտեցիք, որը կարող է օգնել մարդուն, որը պայքարում է տխրության կամ ընկճվածության դեմ:

Ուսանողները կարող են նշել Փրկչի կարողությունը՝ օգնելու, մխիթարելու և բարձրացնելու կոտրված սրտով մարդկանց, նրանց, ովքեր իրենց գերի են զգում, սգավորներին և նրանց, ում հոգին ծանրացած է:

Ուսանողներին կիսվելու հնարավորություն տալուց հետո ցուցադրեք քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի հետևյալ ուղերձը: Նրա ուղերձը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչ կարող են անել՝ օգնություն խնդրելու համար:

Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն ուսուցանել է․

2:3

Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ:

Քույր Ռեյնա Ի. Ըբարթո

Մարմնի ցանկացած մասի նման, ուղեղը ենթակա է հիվանդությունների, վնասվածքների և քիմիական անհավասարակշռության: Երբ մեր միտքը տառապանքի մեջ է, մենք կարող ենք օգնություն խնդրել Աստծուց, մեր շրջապատից, բժիշկներից ու հոգեկան առողջության մասնագետներից: …

… Դա բնական է, որ երբեմն մենք տխրում կամ անհանգստանում եք։ Տխրությունն ու անհանգստությունը մարդկային բնական հույզեր են։ Սակայն եթե մենք անընդհատ տխրում ենք, և եթե մեր ցավն արգելափակում է մեր Երկնային Հոր և Նրա Որդու սերը և Սուրբ Հոգու ազդեցությունը զգալու ունակությունը, ապա հնարավոր է՝ մենք տառապում ենք ընկճվածությունից, անհանգստությունից կամ էմոցիոնալ առողջության այլ խնդիրներից։ (Ռեյնա Ի. Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 57)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Քույր Ըբարթոյի ուղերձից:

Օգնեք ուսանողներին հասկանալ այն ճշմարտությունը, որ երբ մեր միտքը տառապանքի մեջ է, մենք պետք է օգնություն խնդրենք Աստծուց, մեզ շրջապատող մարդկանցից, բժիշկներից և հոգեկան առողջության մասնագետներից։

Օգնություն խնդրեք Աստծուց, այլ մարդկանցից և մասնագետներից

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, առաջարկեք նրանց թուղթը ծալել երեք մասի՝ բրոշյուր ստեղծելու համար: Բրոշյուրում նրանք կարող են գրել այն, ինչ սովորել են տխրության կամ ընկճվածության դեպքում օգնություն խնդրելու մասին: Դա կարող է օգտակար լինել հիմա կամ ապագայում՝ իրենց կամ իրենց սիրելի մարդկանց համար: Ուսանողները կարող են վերնագրել բրոշյուրի երեք մասերը հետևյալ կերպ՝ «Օգնություն խնդրեք Աստծուց», «Օգնություն խնդրեք ուրիշներից» և «Օգնություն խնդրեք մասնագետներից»: աշխատաթերթի պատկերակ Ապա տրամադրեք «Օգնություն խնդրել» վերնագրով աշխատաթերթը։ Ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ փոքր խմբերով և աշխատաթերթում եղած հարցերի իրենց պատասխանները գրել իրենց բրոշյուրներում:

Օգնություն խնդրեք

Օգնություն խնդրեք Աստծուց

Երկնային Հայրը աստվածային օգնություն է խոստացել, որպեսզի մենք կարողանանք դիմանալ մահկանացու բոլոր դժվարություններին: Նա խոստացել է, որ Իր օգնությունը կգա տարբեր եղանակներով: Եթե մեզ համար որևիցե կերպ տեսանելի չէ Նրա օգնությունը, միշտ կարևոր է չհանձնվել: Շարունակեք խնդրել: Նա ձեզ հետ է։

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ վստահություն է տալիս, որ Նրանք կարող են օգնել տխրության և ընկճվածության ժամանակ:

Կարդացեք Հակոբոս 2.8, Ալմա 26․27–28, Վարդապետություն և Ուխտեր 6.36, 136․29 հատվածները։ Փնտրեք եղանակներ, որոնցով մենք կարող ենք խնդրել Տիրոջ օգնությունը, երբ տխուր ենք կամ ընկճված:

  • Ի՞նչ են մեզ ուսուցանում անել այս հատվածները տխրության կամ ընկճվածության ժամանակ:

  • Ինչպիսի՞ եղանակներով մենք կարող ենք օգնություն խնդրել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:

Եթե խիստ անձնական չէ, կիսվեք Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից օգնություն խնդրելու ձեր փորձառությամբ։


Օգնություն խնդրեք այլ մարդկանցից

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Աստված տեսնում է մեզ և Նա հսկում է մեզ: Սակայն հիմնականում մեկ այլ անձի միջոցով է Նա ապահովում մեր կարիքները: (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 82)

Երբ մենք տխուր ենք կամ ընկճված, մեզ մոտ կարող է մարդկանցից հեռանալու կամ մեկուսանալու ցանկություն առաջանալ: Դա կարող է սահմանափակել մեր կարողությունը՝ տեսնելու այն օգնությունը, որը մեզ ուղարկում է Երկնային Հայրը: Այլ մարդկանց դիմելը կարող է ներառել ծնողների, ընտանիքի վստահելի անդամների կամ Եկեղեցու ղեկավարների հետ խոսելը:

Թվարկեք երկու կամ երեք բան, որ կարող է անել մարդը, որը դժվարանում է մարդկանց դիմել կամ նրանց հնարավորություն տալ՝ օգնելու իրեն:

Եթե խիստ անձնական չէ, կիսվեք այն դեպքով, երբ ձեր ընտանիքի անդամը կամ ընկերն օգնել է ձեզ տխրության կամ ընկճվածության ժամանակ:


Օգնություն խնդրեք մասնագետներից

Օգնության կարևոր աղբյուրը, որին մենք կարող ենք դիմել, վստահելի բժշկական և հոգեկան առողջության մասնագետների իմաստությունն է: Մտածեք տխրության և ընկճվածության՝ օվկիանոսի ալիքների հետ համեմատության մասին, որը տրված էր դասի սկզբում։ Երբ մենք տխուր ենք (բախվում ենք փոքր ալիքների), պետք է հետևենք Սուրբ Հոգու ուղղորդմանը, որպեսզի իմանանք, թե երբ է պետք դիմել մասնագետի օգնությանը: Սակայն, եթե մենք զգում ենք ընկճվածություն կամ ինքնասպանության մասին մտքեր ենք ունենում (բախվում ենք մեծ ալիքների), մասնագետին դիմելը կենսականորեն անհրաժեշտ է։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը՝ փնտրելով, թե ինչ է տվել Երկնային Հայրը, որպեսզի օգնի մեզ, երբ մենք խնդիրներ և դժվարություններ ենք հաղթահարում։

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Փնտրեք վերապատրաստում անցած, հեղինակավոր մարդկանց խորհուրդները, որոնք ունեն մասնագիտական հմտություններ և ճիշտ արժեքներ: Նրանց հետ անկեղծ եղեք ձեր անցյալի և ձեր խնդիրների վերաբերյալ: Աղոթքով և պատասխանատվությամբ խորհեք նրանց տված խորհուրդների և առաջարկած լուծումների վերաբերյալ: Եթե դուք ունենայիք կույր աղիքի բորբոքում, Աստված ձեզանից կակնկալեր, որ խնդրեիք քահանայության օրհնություն և ստանայիք հնարավոր ամենալավ բժշկական օգնությունը: Նույն կերպ պետք է վարվել էմոցիոնալ ախտանիշների դեպքում: Մեր Երկնային Հայրը մեզանից ակնկալում է, որ մենք առատորեն օգտագործենք բոլոր այն հրաշալի շնորհները, որ Նա տվել է այս փառահեղ տնտեսությունում: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյեմբեր 2013, 41)

Ձեր բրոշյուրում գրեք երեց Հոլլանդի խոսքերից մի հատված, որը կարևոր էր ձեզ համար:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր, որ մարդը դիմի մասնագետի օգնությանը ընկճվածության ժամանակ:

Օգնեք ուսանողներին կողմնորոշվել, թե ում պետք է դիմեն՝ մասնագիտական օգնություն գտնելու համար: Նրանք կարող են խոսել վստահելի մարդկանց՝ դպրոցական խորհրդականի, ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի հետ, որոնք կօգնեն գտնել համապատասխան մասնագետի: Ուսանողներին առաջարկեք գտնել ձեր տարածաշրջանում ինքնասպանության կանխարգելման օգնության թեժ գծի հեռախոսահամարը կամ կայքը (տես suicide.ChurchofJesusChrist.org կայքը՝ օգնության թեժ գծեր և այլ ռեսուրսներ գտնեու համար): Նրանք կարող են գրել այդ ռեսուրսների տվյալներն իրենց բրոշյուրում: Ուսանողները կարող են Եկեղեցու կայքից իրենց էլեկտրոնային սարքի վրա որպես էջանիշ պահպանել ինքնասպանության կանխարգելման էջը:

Ինքնասպանության վերաբերյալ նյութեր կարելի է գտնել suicide.ChurchofJesusChrist.org կայքում՝ «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում։

Ընկճվածության դեմ պայքարող մարդկանց կարող է թվալ, որ իրենք չափազանց մեծ բեռ են ուրիշների և նույնիսկ Տիրոջ համար: Օգնեք ուսանողներին հիշել Տիրոջ կատարյալ սիրո, համբերության և զորության մասին իրենց կյանքում և այն մասին, որ Նա ցանկանում է օգնել մեզ՝ կրել մեր բեռը: Կարող եք սիրով հիշեցնել ուսանողներին, որ միշտ հույս կա ընկճված կամ ինքնասպանության մասին մտքեր ունեցող յուրաքանչյուր մարդու համար:

Հիշեք ձեր սովորածը

Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե ինչու է կարևոր օգնություն խնդրել Աստծուց, ուրիշներից և մասնագետներից՝ տխրության և ընկճվածության դեմ պայքարելիս: Ուսանողներից մի քանիսը կարող են կիսվել, թե իրենք ինչ սովորեցին և զգացին այսօր, եթե դա չափազանց անձնական չէ:

Ուսանողներին առաջարկեք հետևյալ վարժությունները կատարելիս փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը:

Գրեք հետևյալը ձեր օրագրում կամ բրոշյուրում.

  • Ի՞նչ կանեք Տիրոջ օգնությունը խնդրելու համար, եթե տխուր լինեք կամ ընկճված (դա կարող է ներառել սուրբ գրություններ կարդալը կամ հոգևոր երաժշտություն լսելը, որը ձեզ հույս է հաղորդում)

  • Ինչ կանեք՝ այլ մարդկանց դիմելու համար, եթե տխուր լինեք կամ ընկճված

  • Ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք այն մարդուն, որը տխուր է կամ ընկճված

  • Ինչ կարող եք ասել այն մարդուն, որը պայքարում է խնդիրների դեմ և մտածում է, թե արդյոք պետք է դիմի հոգեկան առողջության մասնագետին

Ուսանողներին հիշեցրեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են «սրբել [մեր] ամեն արտասուքը» (Հայտնություն 21.4) և «պարուրել [մեզ] սիրով [Իր] գրկում» (Վարդապետություն և Ուխտեր 6.20):