Դաս 185. Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ. Մեծացնենք մեր վստահությունը Տիրոջ օգնության նկատմամբ՝ մեր էմոցիոնալ խնդիրները լուծելու համար
«Դաս 185. Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ. Մեծացնենք մեր վստահությունը Տիրոջ օգնության նկատմամբ՝ մեր էմոցիոնալ խնդիրները լուծելու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ
Մեծացնենք մեր վստահությունը Տիրոջ օգնության նկատմամբ՝ մեր էմոցիոնալ խնդիրները լուծելու համար
Քանի որ Երկնային Հայրը սիրում է մեզ, Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի զորացնի և մխիթարի մեզ՝ կյանքի դժվարությունները հաղթահարելիս: Այս դասը կօգնի ուսանողներին վստահ լինել, որ Փրկիչը կաջակցի իրենց էմոցիոնալ կայունություն զարգացնելու գործում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Էմոցիոնալ դժվար իրավիճակներ
Մտածեք էմոցիոնալ դժվար իրավիճակի մասին, որին բախվել եք կամ, հավանաբար, շուտով կբախվեք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
Ըստ ձեզ, որքանո՞վ եք արդյունավետ արձագանքում էմոցիոնալ դժվար իրավիճակներին: Ինչո՞ւ։
Ըստ 1-ից 10 սանդղակի (1= բոլորովին վստահ չեմ, 10=լիովին վստահ եմ)՝ որքանո՞վ եք վստահ, որ Փրկիչը կարող է օգնել և կօգնի ձեզ այդ իրավիճակներում: Ինչո՞ւ։
Էմոցիոնալ կայունություն
Ըստ Երկնային Հոր ծրագրի՝ մենք բոլորս այս կյանքի ընթացքում բախվում ենք խնդիրների և դժվարությունների: Այնուամենայնիվ, երբ մենք դիմում ենք Հիսուս Քրիստոսին և ապավինում Նրա ողորմածությանը և շնորհին, Նա կարող է օգնել մեզ զարգացնել էմոցիոնալ կայունությունը: Էմոցիոնալ կայունությունը հետևյալն է․
Էմոցիոնալ մարտահրավերներին համարձակությամբ և հավատքով հարմարվելու կարողություն՝ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա:
Կարողություն՝ օգնելու ինքներս մեզ և ուրիշներին մեր ուժերի ներածին չափով։
Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օգնության համար դիմելը։
Փրկչի օրինակը
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչն արձագանքել յուրաքանչյուր իրավիճակին: Գրեք Փրկչի ցուցաբերած ցանկացած զգացմունքի և Նրա կատարած գործողությունների մասին:
Էմոցիոնալ դժվար իրավիճակ
Ինչպես արձագանքեց Փրկիչը
Էմոցիոնալ դժվար իրավիճակ
Հովհաննես Մկրտիչը սպանվեց Հերովդես Անտիպասի կողմից։
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս սուրբ գրությունների պատմություններից:
Ինչպե՞ս կարող եք հետևել Փրկչի օրինակին էմոցիոնալ ծանր իրավիճակում:
«Յիրաւի Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»
Կարդացեք Եսայի 53.3–5 հատվածները՝ փնտրելով հաստատումներ, որ Փրկիչը կատարելապես հասկանում է մեր էմոցիոնալ խնդիրները:
Ո՞ր բառերն ու արտահայտություններն են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը հայտարարել է․
Փրկության վեհաշուք պարգևն ապահովելուց բացի, Փրկիչը մեզ առաջարկում է սփոփանք և մխիթարություն, երբ հանդիպում ենք տառապանքների, գայթակղությունների և մահկանացու կյանքի թուլությունների։ … Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Քրիստոսը տեղյակ է այն դժվարությունների մասին, որոնց մենք բախվում ենք մահկանացու կյանքում: Նա հասկանում է թե՛ մեր առջև ծառացած դառնությունները, տվայտանքները և ֆիզիկական ցավը, թե՛ մեր էմոցիոնալ և հոգևոր մարտահրավերները: Փրկիչի սիրտը լի է ողորմածությամբ, և Նա միշտ պատրաստ է սատարել մեզ: Դա հնարավոր է, քանի որ Նա անձամբ անցել է դրանով և մարմնով Իր վրա է վերցրել մեր թուլության և տկարությունների ցավը։
Հեզությամբ և սրտի խոնարհությամբ՝ Նա վայր իջավ բոլոր բաներից ցած և թույլ տվեց, որպեսզի մարդիկ արհամարհեն, մերժեն և ցածրացնեն Իրեն՝ խոցվելով մեր օրինազանցությունների և անօրինությունների համար: Նա տառապեց բոլոր այդ բաների համար՝ Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը, այդպիսով դառնալով մեր վերջնական հոգևոր խնամատարը։
Ավելի շատ մոտենալով Նրան, հոգևոր առումով հանձնվելով Նրա հոգածությանը, մենք կկարողանանք մեզ վրա վերցնել նրա լուծը, որ քաղցր է, և Նրա բեռը, որ թեթև է, այդպիսով գտնելով խոստացված մխիթարությունն ու հանգիստը: Ավելին, մենք կստանանք այն ուժը, որը մեզ բոլորիս պետք է, որպեսզի հաղթահարենք կյանքի դժվարությունները, թուլությունները և վշտերը, որոնց չափազանց դժվար է դիմանալ՝ առանց Նրա օգնության և բժշկող զորության: (Ուլիսես Սոարես, «Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը», Լիահոնա, մայիս 2021, 83–84)
Մեր ուսումնասիրությունից ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի և մեզ օգնելու Նրա կարողության մասին:
Ինչպե՞ս կարող է Փրկչին դիմելը և հավատքով Նրա օրինակին հետևելը օգնել մարդուն ավելի զարգացնել իր էմոցիոնալ կայունությունը:
Պատկերացրեք Փրկչի օգնությունը
Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք հարություն առած Փրկչին ձեզ հետ՝ ձեր դժվարությունների ժամանակ: Պատասխանեք հետևյալ հարցերին․
Որտե՞ղ կլիներ Փրկիչը ձեր դժվարությունների ժամանակ: Ի՞նչ կարող էր Նա անել, եթե լիներ ձեզ հետ:
Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք Հիսուս Քրիստոսի կողքին գտնվելու ժամանակ:
Ինչպե՞ս կարող էր Նրա ներկայությունը, սերը և աջակցությունը օգնել ձեզ կառավարել և հաղթահարել ձեր էմոցիոնալ սթրեսը:
Ի՞նչ կարող էր Փրկիչն ասել ձեզ՝ ելնելով նրանից, ինչ դուք գիտեք Նրա մասին: (Կարող եք օգտագործել արտահայտություններ սուրբ գրություններից, որոնք Նա ասել է ուրիշներին:) Ի՞նչ կարող էր Նա ցանկանալ, որ դուք անեք: Ո՞ւմ կցանկանար Նա, որ դուք դիմեիք՝ լրացուցիչ օգնության համար:
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը զգացել Փրկչի օգնությունը էմոցիոնալ դժվար իրավիճակում:
Ինչո՞ւ եք կարծում, որ դիմելով Տիրոջը, մենք էմոցիոնալ առումով ավելի կայուն ենք դառնում։