«Դաս 189. Կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում. Փրկչին ավելի նմանվելու գործընթացը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 189. Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն
Կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում
Փրկչին ավելի նմանվելու գործընթացը
Կյանքում բազմաթիվ ճնշումներ ու ակնկալիքներ կարող են պատճառ դառնալ, որ մենք կատարելապաշտությունից բխող մտածողության խնդիր ունենանք կամ սխալմամբ մտածենք, որ կարող ենք ինքնուրույն կատարյալ դառնանք: Փրկչի մեծ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք «կատարյալ լինել Նրանում» (Մորոնի 10.32): Այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել կատարելապաշտությունից բխող մտածողության սխալները և կարող է օգնել նրանց դառնալ դեպի Տերը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կատարելապաշտություն
-
«Ես վստահ չեմ, որ երբևէ բավականաչափ լավը կլինեմ»:
-
«Ես այդ հարցում այնքան էլ լավը չեմ, որքան նա: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ փորձում»:
-
«Ես զգում եմ, որ պետք է ձևացնեմ, որ ավելի երջանիկ եմ և ավելի լավ եմ, քան իրականում կամ»:
-
Ըստ ձեզ, որքանո՞վ են տարածված նման մտքերը:
-
Ինչո՞ւ են մարդիկ այսպես մտածելու գայթակղություն ունենում:
Կարող եք բացատրել, որ այս մտքերը կարելի է համարել կատարելապաշտական մտածողության օրինակներ: Կարող եք գրատախտակին գրել կատարելապաշտություն բառը և ուսանողներին առաջարկել այդ բառի շուրջը գրել դրա հնարավոր նկարագրությունները:
Կարող եք ցուցադրել հետևյալ պնդումը. Ուսանողներին խրախուսեք փնտրել լրացուցիչ գաղափարներ, որոնք կարող են գրել գրատախտակին:
Յոթանասունից երեց Վերն Փ. Սթենֆիլը բացատրել է․
Կատարելության մոլուցքը մարդու մտացածին, անհնարին մի չափանիշ է, որը մեզ համեմատում է ուրիշների հետ: Դա առաջացնում է մեղքի զգացում, անհանգստություն և կարող է մեզ ստիպել ինքնամփոփվել և մեկուսանալ: (Վերն Պ. Ստենֆիլ, «Անկատար բերքահավաքը», Լիահոնա, մայիս 2023, 113)
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե ինչպես են իրենք տեսնում կատարելապաշտությունն իրենց կյանքում և ինչպես կարող են հաղթահարել այն, կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին խորհել իրենց պատասխանների շուրջ:
Մտածեք, թե որքանով եք դուք նախատրամադրված կատարելապաշտական մտքերի։ Հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր պատասխանները կարող եք գրել ձեր օրագրում:
-
Ինչպիսի՞ անիրական չափանիշներ կարող եք սահմանել ձեզ համար:
-
Ինչպե՞ս եք անառողջ եղանակով ձեզ համեմատում ուրիշների հետ:
-
Ինչպե՞ս կարող եք դիմել Տիրոջը՝ հաղթահարելու նման մտածողությունը:
Խրախուսեք ուսանողներին Սուրբ Հոգու միջոցով հայտնություն խնդրել Երկնային Հորից, երբ ուսումնասիրում են այն եղանակները, որոնց միջոցով կարող են դիմել Փրկչին՝ հաղթահարելու կատարելապաշտական մտածողությունը:
Կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում
Երեց Վերն Պ. Սթենֆիլը կիսվել է, թե ինչի վրա կարող ենք կենտրոնանալ՝ կատարելապաշտական մտածողությունը հաղթահարելու համար.
Անկատար բերքահավաքը
Երեց Սթենֆիլն ուսուցանում է աշխարհիկ կատարելության ձգտման և Քրիստոսով կատարյալ դառնալու միջև եղած տարբերությունը:
Հիշեք, որ կատարելության մոլուցքը նույնը չէ, ինչ կատարյալ լինելը Քրիստոսում:…
Կատարյալ լինելը Քրիստոսում՝ … Փրկչին ավելի նմանվելու գործընթաց է, որը սիրով առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից: Չափանիշները սահմանվում են բարի և ամենագետ Երկնային Հոր կողմից և դրանք հստակ սահմանված են ուխտերում, որոնք մեզ առաջարկվում է ընդունել: Դա ազատում է մեզ մեղքի ու անհամապատասխանության զգացման բեռից և միշտ շեշտում է, թե ով ենք մենք Աստծո աչքում: (Վերն Պ. Ստենֆիլ, «Անկատար բերքահավաքը», Լիահոնա, մայիս 2023, 113)
-
Ի՞նչն է ձեզ համար կարևոր այս խոսքերում:
Եթե ուսանողները իրենք չեն կիսվում, առաջարկեք նրանց ամփոփ ներկայացնել, թե ինչ է նշանակում կատարյալ լինել Քրիստոսում: Օգտագործելով ուսանողների բառերը, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսում կատարյալ լինելը՝ Փրկչին ավելի նմանվելու գործընթացն է, որը սիրով առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից: Կարող եք գրատախտակին գրել Կատարյալ լինել Քրիստոսում արտահայտությունը՝ կատարելապաշտություն բառի կողքին։
Երբ Փրկիչն այցելեց Ամերիկա մայրցամաքի հնագույն բնակիչներին, Նա վերահաստատեց, որ Ինքը և Իր Հայրը ցանկանում են, որ բոլորս կատարյալ դառնանք: Կարդացեք 3 Նեփի 12.48 հատվածը (տես նաև Մատթեոս 5.48)՝ փնտրելով, թե ինչ է ասել Փրկիչը:
Որոշ մարդիկ այս հատվածը կարդալով՝ կարող են պայքարել կատարելապաշտական մտքերի դեմ:
-
Ինչպե՞ս կարող են երեց Ստենֆիլի խոսքերն օգնել մեզ ավելի լավ ընկալել, թե Փրկիչն ինչ է ուսուցանում այս հատվածում։
-
Դա ինչպե՞ս կարող է օգնել մեզ դառնալ դեպի Տերը, երբ մենք պայքարում ենք կատարելապաշտական մտածողության դեմ:
Ավելի նմանվել Փրկչին
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ընկալել այդ սկզբունքը, նրանց բաժանեք «Կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում» աշխատաթերթը:
Ուսանողները կարող են ուսումնասիրել սուրբ գրությունների հղումներն ու ուղերձները փոքր խմբերով, որոնցում յուրաքանչյուր անդամի պետք է հատկացվի մեկ կամ երկու ուղերձ և սուրբ գրությունների հղում: Կամ կարող եք յուրաքանչյուր խմբի ուսումնասիրելու համար տալ մեկ ուղերձ և սուրբ գրության հղում:
Դառնալ կատարյալ Հիսուս Քրիստոսում
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հղումները: Փնտրեք արտահայտություններ, որոնք մեծացնում են ձեր վստահությունը նրանում, որ Փրկիչը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր անկատարությունները և ավելի նմանվել Իրեն: Ձեր օրագրում կամ աշխատաթերթի հետևի մասում գրեք այն, ինչ գտաք:
Կարդացեք հետևյալ ուղերձները։ Փնտրեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հաղթահարենք կատարելապաշտական մտածողությունը և կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի միջոցով ավելի լավը դառնալու վրա: Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, թե ինչ է Տերը ակնկալում և ինչ չի ակնկալում մեզանից.
Աստծուն պետք չեն մարդիկ, որոնք անթերի են: Նա փնտրում է մարդկանց, որոնք իրենց «սիրտն ու պատրաստակամ միտքը» կմատուցեն [Վարդապետություն և Ուխտեր 64.34], և որոնց Նա կդարձնի «կատարյալ Քրիստոսում» [Մորոնի 10.32–33]: (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Հինգ ուղերձ, որ Աստծո բոլոր զավակները պետք է լսեն» [Բրիգամ Յանգ համալսարանի հավաք, օգոստոսի 17, 2021], 3, speeches.byu.edu)
Նախագահ Ռասել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչ կարող ենք մենք անել, երբ տեսնում ենք մեր անկատարությունը.
Եկեք անենք հնարավոր ամեն բան և ամեն օր փորձենք կատարելագործվել: Երբ ի հայտ են գալիս մեր անկատարությունները, մենք կարող ենք փորձել շտկել դրանք։ Մենք կարող ենք ավելի ներողամիտ լինել մեր և մեր սիրելի մարդկանց թերությունների հանդեպ: (Ռասսել Մ. Նելսոն, «Perfection Pending», Ensign, նոյեմբեր 1995, 88)
Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց իրենց խմբի հետ կիսվել իրենց սովորածով: Օգնեք նրանց քննարկել, թե այս սուրբ գրությունները և ուղերձները որքանով են առնչվում իրենց:
Քննարկեք, թե ինչ արտահայտություններ եք գտել այս սուրբ գրություններում կամ ուղերձներում, որոնք.
-
Անցյալում օգնել են ձեզ հաղթահարել սպասելիքներին չհամապատասխանելու զգացումը:
-
Որոնց վերաբերյալ դուք հարցեր ունեք։
-
Կցանկանայիք կիրառել ձեր կյանքում։
Կատարելապաշտությունը փոխարինել Հիսուս Քրիստոսում կատարյալ դառնալու ձգտումով
Հետևյալ հմտությունը կարող է օգնել մեզ շտկել կատարելապաշտական մտածողությունը և կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի միջոցով ավելի լավը դառնալու ձգտման վրա:
Սահմանում․ Համոզվեք, որ հետևյալ հմտությունը հասկանալի է ուսանողների համար: Կարող եք հարցերը գրել գրատախտակին։
Երբ դուք կատարելապաշտական մտքեր եք ունենում, տվեք ձեզ հետևյալ հարցերը.
-
Փրկիչն ինչպե՞ս կցանկանար, որ ես կարեկցանք և համբերություն ցուցաբերեմ իմ հանդեպ:
-
Ամեն բան ինքնուրույն անելու փոխարեն ինչպե՞ս կարող եմ ընդունել և ապավինել Փրկչին և Նրա զորությանը, որ օգնի ինձ:
Մոդել․ Դասի սկզբում ընտրեք կատարելապաշտական մտքերից մեկը, օրինակ՝ «Ես այդ հարցում այնքան էլ լավը չեմ, որքան նա: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ փորձում»: Հիշելով այդ միտքը՝ ուսանողներին տվեք առաջին հարցը («Փրկիչն ինչպե՞ս կցանկանար, որ ես կարեկցանք և համբերություն ցուցաբերեմ իմ հանդեպ»): Մի քանի հնարավոր պատասխան լսելու համար դիտեք «Self-Compassion» (2:58) տեսանյութի մնացած մասը՝ 0:54-2:58:
Self-Compassion
The antidote for the poison of self-criticism is self-compassion, and self-kindness is the key. Become your own best friend by changing how you talk to yourself and learning to embrace your flaws.
Ուսանողները կարող են կիսվել հետևյալով. Տիրոջը չի հետաքրքրում, թե ինչպիսին ենք մենք՝ ուրիշների հետ համեմատած: Մենք կարող ենք համբերատար լինել մեր հանդեպ, երբ մեր առաջընթացն այնքան արագ չէ, որքան ուրիշները և գիտակցել, որ ուրիշներն ունեն իրենց դժվարությունները: Մենք կարող ենք գիտակցել, որ առաջընթացը հիմնականում տեղի է ունենում աստիճանաբար: Մենք կարող ենք փնտրել Հոգու հուշումները, որպեսզի դառնանք դեպի Տերը և հասկանանք, որ առաջընթաց ենք ունենալու Տիրոջ ժամանակին:
Տվեք վերը նշված երկրորդ հարցը («Ամեն բան ինքնուրույն անելու փոխարեն ինչպե՞ս կարող եմ ընդունել և ապավինել Փրկչին և Նրա զորությանը, որ օգնի ինձ»): Ուսանողները կարող են կիսվել, որ երբ մենք ապաշխարում ենք և դառնում դեպի Փրկիչը, Նա զորություն ունի՝ մաքրելու մեզ մեղքից և օգնելու մեզ կատարելագործվել և դառնալ Իր նման: Օգնություն փնտրելու համար Նա հրավիրում է մեզ կենտրոնանալ Իր վրա, ոչ թե ուրիշների: Մենք կարող ենք ձգտել հետևել Փրկչի օրինակին և աղոթել, որ Երկնային Հայրը օրհնի մեր ջանքերը: Մենք պետք է աղոթքով փնտրենք Նրա օգնության վկայությունները և մեր կատարելագործման եղանակները:
Կիրառում․ Ուսանողներին առաջարկեք կատարել հետևյալ վարժությունը զույգերով և համոզվեք, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ստանում կատարել այն:
Ընտրեք դասի սկզբում ներկայացված կատարելապաշտական մտքերից մեկը: Հիշելով այն, պատասխանեք վերը նշված հարցերին:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին այս վարժությունից։ Որոշ ուսանողներ կարող են նկատել, որ Փրկչի մասին մտածելն օգնում է իրենց զգալ Նրա սերն ու համբերությունը:
Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են կիրառել այդ հմտություններն իրենց կյանքում: Առաջարկեք նրանց գործել ըստ այն տպավորությունների, որ իրենք ստացել են Փրկչի օգնությունը խնդրելիս:
Կարող եք ավարտել դասը՝ վկայելով այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին նմանվելու մեր շարունակական ջանքերից: