Սեմինարիա
Դաս 184․ Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին. Պահպանենք ֆիզիկական առողջության կանոնները


«Դաս 184. Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին. Պահպանենք ֆիզիկական առողջության կանոնները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

Դաս 184. Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին

Պահպանենք ֆիզիկական առողջության կանոնները

տաճարի դիմաց կանգնած մարդկանց պատկեր

Մեր ֆիզիկական մարմինը անհավանական պարգև է սիրող Երկնային Հոր կողմից: Մենք հարգանքով ենք վերաբերվում այս պարգևին՝ կատարելով խելամիտ ընտրություն մեր մարմինների մասին հոգ տանելու հարցում: Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն ցուցաբերել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հոգ տանելով իրենց ֆիզիկական մարմինների մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր ֆիզիկական մարմինները

Նշում․ Այս դասն ուսուցանելիս պետք է հիշել, որ այս թեման կարող է դժվար ընկալվել որոշ ուսանողների կողմից: Սննդի խանգարումներ, հաշմանդամություն, լուրջ հիվանդություններ և այլ հանգամանքներ ունեցողների համար հատկապես դժվար է հոգ տանել իրենց ֆիզիկական մարմինների մասին:

Օգնեք ուսանողներին նախապատրաստվել ուսումնասիրելու այս դասը՝ առաջարկելով նրանց կիսվել մարդկանց կողմից ճնշումների և իրենց ֆիզիկական արտաքինի հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին։ Դա անելու համար գրատախտակին գրեք Ֆիզիկական մարմին բառակապակցությունը և ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • Ի՞նչ ճնշումների կարող են ենթարկվել մարդիկ իրենց ֆիզիկական մարմինների պատճառով:

  • Ինչպե՞ս է տարբերվում մարդկանց վերաբերմունքն իրենց մարմինների հանդեպ:

    Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրում պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մարմնին: Ինչո՞ւ։

  • Ըստ ձեզ, որքանո՞վ եք հոգ տանում ձեր մարմնի մասին: Ինչո՞ւ։

Այս դասը ուսումնասիրելիս՝ ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք հոգ տանել ձեր ֆիզիկական մարմնի մասին:

Ճշմարտություն Տիրոջից մեր մարմինների մասին

Կարդացեք «Ձեր մարմինը սուրբ է» բաժնի առաջին պարբերությունը Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկից ([2022], 23)։

  • Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:

    Երբ ուսանողները կիսվեն, գրատախտակին գրեք իրենց նշած ցանկացած ճշմարտություն: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ըստ իրենց, որ ճշմարտությունն է այսօր կարևոր դեռահասների համար:

    Եթե ուսանողները չնշեն դա, գրատախտակին ավելացրեք հետևյալ ճշմարտությունը. Ձեր մարմինը հիանալի պարգև է Երկնային Հոր կողմից:

  • Իմացությունը, որ մեր մարմինն Աստծո կողմից տրված պարգև է, ինչպե՞ս կարող է ազդել դրա նկատմամբ մեր վերաբերմունքի վրա:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտության իմացությունն ազդել մեր մարմինների մասին հոգ տանելու վրա:

աշխատաթերթի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը և այն, թե ինչպես պետք է հոգ տանենք որպես պարգև ստացած մեր ֆիզիկական մարմինների մասին, կարող եք չորս ուսումնական անկյուններում բաժանել «Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին» աշխատաթերթը: Դասարանը բաժանեք փոքր խմբերի, որոնք հերթականությամբ կկատարեն ուսումնական վարժություններից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր անկյունին տրամադրեք թուղթ, որպեսզի ուսանողները կատարեն վարժության գրավոր մասը յուրաքանչյուր բաժնի վերջում: Այնուհետև ուսանողները կարող են կարդալ, թե ինչ են գրել մյուս խմբերը և ավելացնել դա իրենց գրածին։

Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին

Մեր մարմնի պատկերը

  • Ինչպե՞ս կարող են ուրիշների կարծիքներն ազդել մեր մարմինների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

  • Ճշմարտությունները, որոնք Տերը ցանկանում է, որ մենք հասկանանք Ծնունդ 1.26–27 և Ա Կորնթացիներին 6.19–20 հատվածներից, ինչպե՞ս են տարբերվում այն ուղերձներից, որոնք մենք կարող ենք ստանալ ուրիշներից:

Ուսումնասիրեք հետևյալ խորհուրդը, որը Տերը տվել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի միջոցով՝ փնտրելով, թե ինչը կարող է օգտակար լինել մեր մարմնի պատկերի համար.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ամեն անգամ հայելու մեջ նայելիս ձեր մարմնին նայեք որպես ձեր տաճարի: Ամեն օր այդ ճշմարտությունը երախտագիտությամբ թարմացնելը կարող եք դրական ազդեցություն թողնել ձեր մարմնի մասին հոգ տանելու և այն խելամտորեն օգտագործելու ձեր որոշումների վրա: Իսկ այդ որոշումները կկանխորոշեն ձեր ճակատագիրը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հավերժական որոշումներ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 107)

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ես խնդրում եմ ձեզ … ավելի հանդուրժող եղեք ձեր նկատմամբ, այդ թվում՝ ձեր մարմնի կազմվածքի և ձևի նկատմամբ և ավելի քիչ ցանկացեք նմանվել մեկ ուրիշին: Մենք բոլորս տարբեր ենք։ Ոմանք բարձրահասակ են, ոմանք՝ ցածրահասակ: Ոմանք գեր են, ոմանք՝ նիհար։ Եվ գրեթե բոլորը ինչ-որ պահի ուզում են լինել ոչ այնպիսին, ինչպիսին հիմա են: Սակայն, ինչպես ասել է դեռահաս աղջիկների մի խորհրդական. «Դուք չեք կարող ապրել ձեր կյանքն՝ անհանգստանալով, որ աշխարհը նայում է ձեզ: Երբ թույլ եք տալիս, որ մարդկանց կարծիքները ձեզ ստիպեն ամաչել, դուք կորցնում եք ձեր ուժը: … [Վստահության] զգացում ունենալու բանալին միշտ լսելն է ձեր ներքին «ես»-ին՝ [ձեր իրական ինքնությանը։]» Իսկ Աստծո արքայությունում ձեր իրական ինքնությունը «սուտակից էլ թանկ է» [Առակներ 3.15]: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «To Young WomenԼիահոնա, նոյ. 2005, 29)

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից։

Գրեք ինչ-որ բան, որն ըստ ձեզ, Տերը կցանկանար, որ դուք ասեիք մեկին, ով դժվարանում է դրականորեն վերաբերվել իր մարմնին:

Քունը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․124 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերն ուսուցանել քնի մասին:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է քունը կարևոր։

Ոչ բավարար քունը կարող է լուրջ առողջական խնդիր առաջացնել: Փորձագետների մեծամասնությունը խորհուրդ է տալիս դեռահասներին քնել օրական 8–10 ժամ (տես National Sleep Foundation, «How much Sleep Do You Really Need?», հոկտ․ 1, 2020, thensf.org)։ Ոչ բավարար քնի դեպքում մարդը կարող է հոգնածություն զգալ, վատ աշխատել և ունենալ ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Հոգնածության զգացումը կարող է հանգեցնել նրան, որ մենք ավելի ընկալունակ դառնանք գայթակղությունների հանդեպ:

  • Նկատե՞լ եք, որ քնելու սովորություններն ազդում են ձեր կյանքի վրա:

  • Ինչպե՞ս կարող են քնելու առողջ սովորությունները բարելավել Տիրոջը ծառայելու մեր կարողությունը:

Ձեր խմբի հետ քննարկեք մի խորհուրդ, որը կտայիք այն մարդուն, որը ցանկանում է բարելավել քնելու իր սովորությունները, կամ ում խորհուրդ կտայիք դիմել խորհրդատվության համար: Գրեք ձեր մտքերը տրամադրված թղթի վրա:

Ֆիզիկական վարժություններ և ակտիվ ապրելակերպ

Ծուլանալ նշանակում է վատնել մեր ժամանակը կամ խուսափել աշխատանքից: Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը՝ փնտրելով Տիրոջ վերաբերմունքն Իր զավակների ծուլության հանդեպ. Վարդապետություն և Ուխտեր 42.42, 60․13, 75․3։

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք լինենք ակտիվ և աշխատասեր, այլ ոչ թե ծույլ:

  • Տերն ինչպե՞ս է օրհնել ձեզ, երբ փորձել եք լինել ակտիվ և աշխատասեր:

  • Ինչպե՞ս կարող են ֆիզիկական վարժությունները և ակտիվ ապրելակերպը բարելավել մեր հոգեկան առողջությունը: Ինչպե՞ս դա կարող է օգնել մեզ՝ ծառայել Տիրոջը:

Գրեք ձեր խորհուրդն՝ ուղղված դեռահասին, որը ցանկանում է բարելավել իր ֆիզիկական վարժությունների և ակտիվ ապրելակերպի մակարդակը:

Առողջ սնվելու սովորություններ

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով Փրկչի խորհուրդն առողջ սնունդ ընտրելու վերաբերյալ. Վարդապետություն և Ուխտեր 59.16–20, 89․10–16։

  • Ինչպե՞ս է սննդի ընտրությունն ազդում մեր կյանքի վրա:

Քննարկեք, թե ինչ խոչընդոտներ կան, որոնք խանգարում են առողջ սնվելուն: Կիսվեք, թե մենք ինչպես կարող ենք խնդրել Տիրոջ օգնությունը և հաղթահարել այդ խոչընդոտները:

  • Ինչպիսի՞ երկարաժամկետ օգուտներ կարող ենք ստանալ՝ հետևելով երիտասարդ տարիքում ճիշտ սնվելու Փրկչի խորհրդին:

Խմբով կազմեք երեք սյունակ հետևյալ վերանգրերով՝ «Խուսափել», «Երբեմն» և «Առողջ սնունդ»: Վարժությունը միասին կատարելու համար՝ ընտրեք մի քանի տարածված մթերք, որոնց դուք առնչվում եք ամեն օր: Քննարկեք, թե ձեր ընտրած սնունդը որ սյունակին է համապատասխանում։

Ավարտելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով և մտահոգություններով: Ստորև ներկայացվող հարցերը կարող են օգտակար լինել.

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել զարգացնել առողջ սովորությունները և մեր մարմինների մասին պատշաճ կերպով հոգ տանելը:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է մեզ օգնել հիշելը, որ մեր մարմինն Աստծո կողմից տրված պարգև է:

  • Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ կամ ձեր ծանոթին զարգացնել առողջ սովորություններ:

Դասարանին առաջարկեք կիսվել ճշմարտություններով կամ փորձառություններով, որոնք կարող են օգնել ուսանողների կողմից նշված դժվարությունների հաղթահարմանը կամ մտահոգությունների փարատմանը:

Դասի ավարտին ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում գրել, թե ըստ իրենց, Տերը ինչ կցանկանար, որ իրենք անեին՝ իրենց մարմինների մասին ավելի լավ հոգ տանելու համար: