Սեմինարիա
Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Ակնարկ


«Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Ակնարկ

Մեր կյանքի ընթացքում մենք բախվում ենք էմոցիոնալ առումով բազմաթիվ դժվար իրավիճակների: Մենք կարող ենք դիմել Տերոջը, որպեսզի օգնություն խնդրենք՝ էմոցիոնալ առումով ավելի կայուն դառնալու համար: Հետևյալ դասերը խրախուսում են ուսանողներին հոգ տանել իրենց ֆիզիկական մարմնի մասին, զարգացնել առողջ մտածողության մոդելներ, խնդրել Տիրոջ օգնությունը սթրեսի, անհանգստության, տխրության և ընկճվածության ժամանակ, ստեղծել և ամրապնդել հարաբերություններ:

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասերը կարող են ուսուցանվել ուսումնական տարվա ցանկացած հատվածում կամ Եկ, հետևիր ինձ ծրագրի ժամանակացույցի ցանկացած շաբաթվա ընթացքում։ Այնուամենայնիվ, «Ամրացրեք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ» դասը և դրան հաջորդող դասերն ուսուցանելու լավագույն տարբերակն այդ դասերն իրար հետևից ուսուցանելն է։ Դա կօգնի ուսանողներին ավելի լավ սովորել և կիրառել այն հմտությունները, որոնք հատուկ են այս դասերին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին

Դասի նպատակը. օգնել ուսանողներին երախտագիտություն ցուցաբերել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ իրենց ֆիզիկական մարմինների մասին հոգ տանելու միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես են իրենք վերաբերվում իրենց մարմնին և ինչ են անում՝ դրա մասին հոգ տանելու համար: Նրանք կարող են նաև խորհել, թե իրենց ֆիզիկական մարմնի նկատմամբ իրենց վերաբերմունքն ու գործողություններն ինչպես են ազդում իրենց երջանկության, էներգիայի, արդյունավետության և Աստծո հետ հարաբերությունների վրա:

  • Աշխատաթերթ․ «Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին»

Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ

Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին վստահ լինել, որ Փրկիչը կաջակցի ֆիզիկական և էմոցիոնալ կայունությունն ամրացնելու իրենց ջանքերում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել էմոցիոնալ առումով դժվար իրավիճակների մասին, որոնց իրենք բախվում են կամ կարող են բախվել ապագայում և այն մասին, թե ինչ կարող են անել այդ իրավիճակներում: Նրանք կարող են քննարկել իրենց մտքերը ծնողների կամ ընտանիքի անդամների հետ: Նշեք, որ կողքի մարդու տեսակետը երբեմն կարող է օգտակար լինել էմոցիոնալ խնդիրները հաղթահարելու համար:

Զարգացրեք առողջ մտածողության մոդելներ

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զարգացնել իրենց մտքերը վերլուծելու կարողություն և հաստատել առողջ մտածողության մոդելներ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել և գրել այն մտքերը, որ իրենք ունենում են դժվար իրավիճակներին արձագանքելիս կամ ուրիշների հետ փոխգործակցելիս:

Աշխատաթերթ․ «Ուղղեք անօգուտ կամ ոչ ճիշտ մտքերը»

Կառավարեք սթրեսը և անհանգստությունը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին բացահայտել և կիրառել Տիրոջը դիմելու հմտությունները՝ սթրեսն ու անհանգստությունը կառավարելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք վերջին անգամ երբ են որևէ բանի համար սթրես կամ անհանգստություն զգացել: Խրախուսեք նրանց խորհել, թե ինչպիսի հաջողություններ և դժվարություններ են իրենք ունեցել՝ սթրեսը և անհանգստությունը հաղթահարելիս:

  • Աշխատաթերթ․ «Սթրեսի չորս մակարդակ»

Հաղթահարել տխրությունը և ընկճվածությունը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են օգնություն ստանալ տխրության և ընկճվածության ժամանակ:

  • Ուսանողի նախապատրաստում. որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել տխրության և ընկճվածության դեմ պայքարելու համապատասխան եղանակները, տրամադրեք նրանց հետևյալ պնդումը. «Ես հասկանում եմ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օգնել ինձ, երբ ես տխուր կամ ընկճված եմ»: Ուսանողներին առաջարկեք աղոթքով գնահատել, թե որքանով է այս պնդումը համապատասխանում իրենց և որքան վստահորեն կարող են կիսվել դրանով ուրիշների հետ:

  • Առարկաներ ցուցադրման համար. ծովի ալիքների նկար կամ տեսանյութ

  • Աշխատաթերթ․ «Օգնություն խնդրեք»

Կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ կատարելապաշտության հետ կապված մտածողության սխալները, նաև, թե իրենք ինչպես կարող են դիմել Տիրոջը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչպես կարող են նկարագրել կատարելապաշտության և Քրիստոսի միջոցով կատարյալ դառնալու տարբերությունը: Նրանք կարող են խորհել, թե իրենք ինչպես կարող են գայթակղություն զգալ՝ ինքնուրույն դառնալու կատարյալ։

  • Տեսանյութ. «Self-Compassion» (2:58), «Անկատար բերքահավաքը» (11:01, դիտել 2:37-3:04)

  • Աշխատաթերթ․ «Դառնալ կատարյալ Հիսուս Քրիստոսում»

Կառուցենք առողջ հարաբերություններ

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խնդրել Տիրոջ օգնությունը՝ այնպիսի հարաբերություններ հաստատելու համար, որոնք կնպաստեն իրենց ընդհանուր առողջությանն ու բարեկեցությանը: