«Արդյո՞ք կարող եմ Եկեղեցու անդամ համարվել», Տրանսգենդեր. ինքնաճանաչում (2020)
«Արդյո՞ք կարող եմ Եկեղեցու անդամ համարվել», Տրանսգենդեր. ինքնաճանաչում
Արդյո՞ք կարող եմ Եկեղեցու անդամ համարվել
Այո: Եկեղեցու անդամները ձեր կարիքն ունեն: Երբ դուք ձեզ տրանսգենդեր եք համարում, մենք գիտենք, որ դուք մեծ մարտահրավերների եք դիմակայում: Դուք և ձեր ընտանիքն ու ընկերները նույնքան արժանի եք քրիստոսանման սիրո՝ որքան Աստծո յուրաքանչյուր զավակ, և պետք է նրբանկատ, բարի և գթասիրտ վերաբերմունք ստանաք:
Եկեղեցին «սրբերին կատարելագործելու» համար է (Եփեսացիներին 4.12): Անդամները դեռևս կատարյալ չեն, սակայն ձգտում են նմանվել Փրկչին:
Ձեզ շրջապատող մարդկանցից ոչ բոլորն են կատարյալ լինելու՝ իրենց սերը, գթասրտությունը կամ նրբանկատությունը արտահայտելիս: Այսօրվա իրականության մեջ հեշտ է վիրավորվել և վիրավորանք պատճառել: Մեծ փորձությունները կարող են մեզ խոցելի դարձնել ակամա վիրավորանքների նկատմամբ՝ լինեն դրանք անտեղի խոսքեր, թե չհիմնավորված դիտողություններ: Որպես Եկեղեցու անդամներ, մենք բոլորս սովորում և աճում ենք։