«Ինչպիսի՞ն է Եկեղեցու դիրքորոշումը սեռափոխության վերաբերյալ»։ Տրանսգենդեր. ինքնաճանաչում (2020)
«Ինչպիսի՞ն է Եկեղեցու դիրքորոշումը սեռափոխության վերաբերյալ»։ Տրանսգենդեր. ինքնաճանաչում
Ինչպիսի՞ն է Եկեղեցու դիրքորոշումը սեռափոխության վերաբերյալ
«Նրանք, ովքեր անհամապատասխանություն են զգում իրենց կենսաբանական սեռի և գենդերային ինքնության միջև … հաճախ բախվում են բարդ մարտահրավերների: Նրանց՝ նրանց ընտանիքի ու ընկերների հանդեպ պետք է ցուցաբերել զգայունություն, բարություն, կարեկցանք և քրիստոսանման սեր: …
Արժանի անհատները, ովքեր չեն դիմում վիրաբուժական, բժշկական կամ սոցիալական սեռափոխության, կարող են վայելել Եկեղեցու անդամության բոլոր արտոնությունները:
Եկեղեցու ղեկավարները խորհուրդ չեն տալիս կատարել բժշկական, վիրաբուժական կամ սոցիալական սեռափոխություն՝ ծնվելու պահին կենսաբանական սեռից հակառակ սեռին անցնելու նպատակով: (Սոցիալական սեռափոխություն նշանակում է միտումնավոր կերպով կենսաբանական սեռին հակառակ ներկայանալ, և կարող է ներառել զգեստը, հարդարանքը, անունները կամ դերանունները փոխելը:) Ղեկավարները զգուշացնում են, որ այդպիսի գործողությունները կհանգեցնեն Եկեղեցու անդամության որոշ սահմանափակումների: Սահմանափակումները վերաբերում են քահանայություն ստանալուն կամ գործադրելուն, տաճարային երաշխավորագիր ստանալուն կամ օգտագործելուն և Եկեղեցու կոչումներում ծառայելուն: …
Անդամները, ովքեր դիմել են սեռափոխության և այնուհետև վերադարձել իրենց կենսաբանական սեռին և արժանի են ու նվիրված են Աստծո պատվիրանները պահելուն, կարող են վայելել Եկեղեցու անդամության բոլոր արտոնությունները:
Հանգամանքները մեծապես տարբերվում են տարբեր անձանց դեպքում և ժամանակի ընթացքում կարող են փոխվել։ Անդամները, ովքեր անհամապատասխանություն են զգում իրենց կենսաբանական սեռի և գենդերային ինքնության միջև կամ ովքեր իրենց համարում են տրանսգենդեր, ինչպես նաև նման հանգամանքներում հայտնված անչափահասների ծնողները կամ խնամակալները, պետք է իրենց եպիսկոպոսից խորհրդատվություն խնդրեն: Եպիսկոպոսները խորհրդակցում են ցցի նախագահի հետ՝ անհատական հանգամանքներին զգայունությամբ և քրիստոսանման սիրով արձագանքելու համար: Ցցերի և միսիաների նախագահները պետք է խորհուրդ փնտրեն Տարածաշրջանի Նախագահությունից» (Ընդհանուր Ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.6.23):