Տրանսգենդեր
Ո՞վ եմ ես


«Ո՞վ եմ ես» Տրանսգենդեր. ինքնաճանաչում (2020)

Ո՞վ եմ ես Տրանսգենդեր. ինքնաճանաչում

Ո՞վ եմ ես

Հիշեք, որ ամենակարևորն այն է, որ դուք երկնային ծնողների զավակ եք: Հասկացեք, թե ինչ է նշանակում լինել Աստծո զավակ: Ձեր վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ կարող է փոփոխվել կյանքի ընթացքում:

Նախագահ Ջոյ Դ․ Ջոնսն ուսուցանել է.

«Հոգին մեզանից յուրաքանչյուրին անհատապես կհաստատի մեր աստվածային արժեքը: Աստծո զավակ լինելու իրողությունը կազդի ձեր կյանքի ամեն բնագավառի վրա և կառաջնորդի ձեզ յուրաքանչյուր օր մատուցած ձեր ծառայության մեջ»: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է սա փառահեղ խոսքերով.

«Նա ձեր Հայրն է: Նա սիրում է ձեզ: Նա և ձեր Մայրը Երկնքում չափազանց բարձր են գնահատում ձեզ: … Դուք առանձնահատուկ եք: Ձեր տեսակի մեջ միակը՝ ստեղծված հավերժական բանականությամբ, որը ձեզ հաստատում է տալիս հավերժական կյանքի համար:

Թող ձեր մտքում հարց չծագի ձեր արժեքի վերաբերյալ՝ որպես անհատ: Ավետարանի ծրագրի ողջ նպատակն է՝ ձեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալ հասնելու ձեր լիակատար ներուժին, որը հավերժական առաջընթացն է և աստվածության հնարավորությունը» [«Քույրերի առավելություններն ու պարտականությունները», Ensign, նոյեմբեր 1978, 105]: …

« … Երբ Փրկիչը բարձրացնի մեզ ավելի բարձր մակարդակի, մենք ավելի հստակ կարող ենք տեսնել՝ ոչ միայն այն, թե ով ենք մենք, այլ որ մենք ավելի մոտ ենք Նրան, քան մենք երբևէ պատկերացրել ենք» («Անչափելի արժեք», Լիահոնա, նոյեմբեր 2017, 14–15, շեշտադրումը հեռացված է):