«Եթե հավատքին հավատարիմ մնամ, արդյո՞ք իմ գենդերային անհամապատասխանության զգացումը կվերանա»։ Տրանսգենդեր. ինքնաճանաչում (2020)
«Եթե հավատքին հավատարիմ մնամ, արդյո՞ք իմ գենդերային անհամապատասխանության զգացումը կվերանա»։ Տրանսգենդեր. ինքնաճանաչում
Եթե հավատքին հավատարիմ մնամ, արդյո՞ք իմ գենդերային անհամապատասխանության զգացումը կվերանա
Գենդերային անհամապատասխանության զգացումը ձեր հավատարմության չափորոշիչը չէ: Շատ մարդիկ տարիներ շարունակ աղոթում են և ամեն ինչ անում, որպեսզի հնազանդ լինեն և նվազեցնեն այդպիսի զգացումները, սակայն նրանք շարունակում են հակասություններ զգալ: Եվ դա արտասովոր չէ: Տարբեր մարդկանց մոտ այդ փորձառությունը կարող է տարբեր ուժգնություն ունենալ, ինչպես նաև նույն անձի մոտ այն կարող է փոփոխվել կյանքի տարբեր փուլերում: Այդ փորձառությունը կարող է տարբեր լինել նաև երեխաների, երիտասարդների և չափահասների մոտ:
Հնարավոր է, որ դուք չկարողանաք կառավարել այս փորձառության ուժգնությունն ու տևողությունը, սակայն դուք կարող եք որոշել, թե ինչպես արձագանքել դրան: Որոշ մարդկանց համար օգտակար է հասկանալ, թե ինչպես են այդ փորձառություններն օգնում իրենց սովորել և աճել: Ձեր կամքն Աստծո կամքին համապատասխանեցնելը հավատքի կարևոր գործողություն է, որը մեծ օրհնություններ է բերում այժմ և նույնիսկ ավելի մեծ օրհնություններ՝ գալիք աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 59.23):