Տրանսգենդեր
Արդյո՞ք Աստված սիրում է ինձ


«Արդյո՞ք Աստված սիրում է ինձ»։ Տրանսգենդեր. ինքնաճանաչում (2020)

«Արդյո՞ք Աստված սիրում է ինձ»։ Տրանսգենդեր. ինքնաճանաչում

Արդյո՞ք Աստված սիրում է ինձ

Այո, Աստված սիրում է ձեզ: Նա ճանաչում և սիրում է Իր բոլոր զավակներին և Նա տեղյակ է այն մարտահրավերներին, որոնց դուք բախվում եք: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է. «Այդ սերը երբեք չի փոխվում: … Այն չի փոխվում, երբ դուք տխուր եք կամ երջանիկ, հուսահատված կամ հույսով լեցուն: Աստծո սերը առկա է ձեզ համար, անկախ նրանից՝ դուք ձեզ արժանի եք համարում [դրան], թե՝ ոչ։ Այն ուղղակի առկա է» («Մենք երբեք միայնակ չենք քայլում», Լիահոնա, նոյեմբեր 2013, 123–24):

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է. «Ամենից շատ մեր Հայրը ցանկանում է, որ Իր զավակներն ընտրեն տուն վերադառնալ՝ Իր մոտ: Այն ամենը, ինչ Նա անում է, մղված է Նրա մեծ ցանկությամբ» (“The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], speeches.byu.edu):

Ոչինչ ավելի լավ չի արտահայտում Հիսուս Քրիստոսի սերը, քան Նրա պատրաստակամությունը՝ տալու Իր կյանքը մարդկության մեղքերի քավության համար, որպեսզի փոխհատուցի ողջ տառապանքի և անարդարության դիմաց և կոտրի մահվան կապանքները բոլորի համար (տես Ալմա 7.11–13):

Քույր Շերոն Յուբենկն ուսուցանել է. «Ես վկայում եմ, որ դուք սիրված եք: Տերը գիտի, թե որքան տքնաջան եք փորձում: Դուք առաջադիմում եք: Շարունակեք այդպես: Նա տեսնում է ձեր բոլոր թաքուն զոհաբերությունները և հաշվում է դրանք՝ ի օգուտ ձեզ և ի օգուտ նրանց, ում դուք սիրում եք: Ձեր աշխատանքը զուր չէ։ Դուք միայնակ չեք» («Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա, մայիս 2019, 75–76):