Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Թուղթ Պողոսի առ Կորնթացիս Ա. 7


ՋՍԹ, Ա Կորնթացիս 7.1–2, 5, 26, 29–33 (համեմատի՛ր Ա Կորնթացիս Է.1–2, 5, 26, 29–33)

(Պողոսը պատասխանեց ամուսնությանը վերաբերող հարցերին նրանց համար, ովքեր առաքելության են կանչված):

1 Արդ այն բաների համար, որոնց մասին ինձ գրել էիք՝ ասելով. Տղամարդու համար լավ է, որ կնկա չմոտենա:

2 Այնուամենայնիվ, ես ասում եմ, որ պոռնկությունից խուսափելու համար, ամեն մարդ թող իր կինն ունենա, և ամեն կին թող իր ամուսինն ունենա:

5 Իրարից մի հեռացեք, բացի միայն համաձայնությամբ, որոշ ժամանակով՝ ծոմին ու աղոթքին տրվելու համար. և դարձյալ միացեք իրար, որպեսզի Սատանան չգայթակղի ձեզ՝ ձեր անժուժկալության պատճառով:

26 Ուստի ես համարում եմ, որ ներկա նեղության պատճառով, լավ է տղամարդու համար որ այսպես մնա, որպեսզի ավելի մեծ բարիք գործի:

29 Բայց ես ձեզ եմ ասում, որ կանչված եք ծառայության: Քանզի սա եմ ձեզ ասում, եղբայրնե՛ր, որ կարճ ժամանակ է մնացել, որ դուք ուղարկվեք ծառայության: Նույնիսկ կին ունեցողները չունեցողների պես կլինեն. քանզի դուք կանչված և ընտրված եք Տիրոջ գործն անելու:

30 Եվ լացողների հետ այնպես կլինի, որ կարծես չեն լացել. և ուրախացողները՝ կարծես չեն ուրախացել, և ծախու առնողները՝ կարծես չեն ունեցել.

31 Եվ այս աշխարհը գործածողները՝ կարծես չեն գործածել. որովհետև այս աշխարհի կերպարանքն անցնում է:

32 Բայց կամենում եմ, եղբայրնե՛ր, որ դուք մեծարեք ձեր կոչումը: Կամենում եմ, որ առանց հոգսի լինեք: Որովհետև նա, ով ամուսնացած չէ, Տիրոջ բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի Տիրոջը. ուստի, նա հաղթում է:

33 Բայց ամուսնացածն աշխարհի բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի իր կնոջը. հետևաբար, տարբերություն կա, քանզի դա նրան խանգարում է: