Ամենամյա հեռարձակումներ
Ուսուցիչները կարող են առաջացնել ողջ տարբերությունը


Ուսուցիչները կարող են առաջացնել ողջ տարբերությունը

Ս&Ի ամենամյա ուսուցման հեռարձակում

Երեքշաբթի, 9 hունիսի, 2020

Շնորհակալություն, իմ սեր՝ ինձ հրավիրելու համար, որպեսզի կիսվեմ իմ վկայությամբ:

Առաջին անգամ լսեցի Եկեղեցու մասին, երբ մոտ 9-ը տարեկան էի: Եվ ութ տարի ես խնդրում էի հայրիկիս թույլտվությունը մկրտվելու համար և նա միշտ ասում էր ոչ: Նա ասում էր, որ ես շատ փոքր էի այդպիսի կարևոր որոշման համար և ես պետք է ապացուցեի նրան, որ սա այն էր, ինչ ես իսկապես ցանկանում էի:

Չնայած ես Եկեղեցու անդամ չէի, ես ավարտեցի չորս տարվա ամենօրյա սեմինարիան: Սեմինարիայի դասը ուսուցանվում էր ժողովատանը առավոտյան ժամը 6:00-ին, ամեն օր: Հայրս թույլ էր տալիս ինձ գնալ միայն այն պայմանով, որ ուսուցիչն ինձ տաներ: Բարեբախտաբար, ես հրաշալի ուսուցիչ ունեի, ով գալիս էր ամեն օր առավոտյան 5:30՝ ինձ մեքենայով տանելու համար: Հայրս արթնացնում էր ինձ ամեն օր առավոտյան ժամը 5:00-ին, և ես հագնվում էի և սպասում ուսուցչին: Ես միշտ շատ քնաթաթախ էի և ինքս ինձ ասում էի, «Խնդրում եմ չգաս: Խնդրում եմ չգաս», բայց նա միշտ գալիս էր: Բարեբախտաբար, նա միշտ գալիս էր:

Այնքան օրհնված եմ զգում և երախտապարտ իմ ջանասեր սեմինարիայի ուսուցչի համար, ով կարող էր հեշտությամբ ինձանից ձեռք քաշել: Բայց Նա չարեց:

Երեսուն տարի անց, ես հնարավորություն ունեցա ուսուցանել սեմինարիա իմ դստերը՝ որոշ ժամանակի ընթացքում՝ տանը: Նա չէր կարող հաճախել սեմինարիա այդ տարի ժողովատանը, իր դպրոցական գրաֆիկի պատճառով: Նա մեծ եռանդով լեցուն աղջիկ էր և չէր ուզում հանգիստ նստել 45 րոպե, հատկապես ինձ հետ, որպես իր ուսուցիչ: Այսպիսով ես որոշեցի պատրաստել առանձնահատուկ դասեր և հյուրասիրել իմ դստերը, կարծես նա լավագույն սեմինարիայի ուսանողն էր, չնայած նա միակ ուսանողն էր:. Այդ տարվա վերջում նա երջանիկ էր, նա զգում էր իր հանդեպ մեր Երկնային Հոր սերը և ես նույնպես զգում էի դա:

Եղբայրներ և քույրեր, իմ դստեր նման, ես գիտեմ, որ Աստծո խոսքը կարող է առաջացնել ողջ տարբերությունը մեր մտքում, մեր վարքում, և թե ինչպես ենք մենք տեսնում ինքներս մեզ և ուրիշներին:

Ես կկամենայի եզրափակել մի գեղեցիկ մեջբերումով Նախագահ Հենրի Բ. Այրինգից.

«Դուք` սքանչելի ուսուցիչներ, արդեն մեծ ջանք և զոհաբերություն եք գործադրում` ձեր նախապատրաստման համար, ուսուցանելու խոսքը ձեր դասավանդման ընթացքում, և ուսանողների համար հոգ տանելիս: Դուք այժմ կարող եք ավելացնել ձեր հավատքը, որպեսզի ավելի շատերը մեր ուսանողներից կատարեն այն ընտրությունները, որոնք կտանեն դեպի ճշմարիտ դարձ:1

Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղում

  1. Henry B. Eyring, “We Must Raise Our Sights,” in Scott C. Esplin and Richard Neitzel Holzapfel, eds., The Voice of My Servants: Apostolic Messages on Teaching, Learning, and Scripture, (2010), 17.

Տպել