Ամենամյա հեռարձակումներ
Խմբային քննարկում


Խմբային քննարկում

Ս&Ի 2020 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

Երեքշաբթի, 9 հունիսի 2020 թ․

Եղբայր Ջեյսոն Վիլլարդ․ Որտեղ էլ որ լինեք, մենք ողջունում ենք ձեզ այս խմբային քննարկմանը։ Իմ անունը Ջեյսոն Վիլլարդ է և ես Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների կառավարչի օգնական եմ։ Այսօր շատ ուրախ ենք, որ մեզ են միացել հետևյալ հատուկ հյուրերը․ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Ռեյնա Ըբարթոն, Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Միշել Քրեյգը, մեր հանձնակատար երեց Փոլ Վ. Ջոնսոնի կինը՝ քույր Ջիլ Ջոնսոնը, և եղբայրներ Չադ Վիլկինսոնն ու Բերտ Ուիմփին, ովքեր ծառայում են Ս&Ի կառավարչի օգնականններ։ Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ այսօր մեզ միանալու համար:

Այս խմբային քննարկման նպատակն է քննարկել մի շարք հարցեր, որոնք, մենք հույս ունենք, որ օգտակար կլինեն տարբեր հանգամանքներում, երբ ձգտեք ավելի շատ օրհնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին ամբողջ աշխարհում: Այսօրվա քննարկմանը պատրաստվելիս հայցել ենք երկնքի օգնությունը և առաջարկում ենք ձեզ նույնն անել։

Եկեք սկսենք առաջին հարցից։ Կարծես թե ավելի ու ավելի շատ ուսուցիչներ, ուսանողներ և ընտանիքներ են պայքարում գերլարվածության, անհանգստության, ընկճվածության և հուզական այլ մարտահրավերների դեմ: Ի՞նչ կարող ենք անել, որ օգնենք նրանց։

Քույր Ի. Ռեյնա Ըբարթո. Դե, ես կարծում եմ, որ իրականում մենք բոլորս կարիք ունենք ինչ-որ բանից բուժվելու, բայց կարծում եմ, որ կարևոր է օգնել մեր ուսանողներին հասկանալ, որ եթե առնչվում կամ պայքարում են իրենց հույզերի հետ, չի նշանակում, որ նրանք հոգեպես կոտրվել են կամ արատներ ունեն․ հույզերը մեր աստվածային էության մասն են: Սակայն, եթե անընդհատ տխուր ենք, հավանաբար պետք է դիմենք օգնության։ Ես կառաջարկեի հետևել Փրկիչի օրինակին։ Նա հարցեր տվեց, որոնք թույլ տվեցին մարդկանց արտահայտել իրենց զգացումները։ Նա թույլ տվեց մարդկանց արտահայտել իրենց ցավը․ օրինակ, երբ Նա Մարիամին ու Մարթային հարցեր տվեց, թե երբ մահացավ Ղազարողը։ Նաև, Էմմաուսի ճանապարհին Նա խոսեց իր աշակերտների հետ և հարցեր տվեց նրանց՝ թույլ տալով, որ նրանք արտահայտեն իրենց մտահոգությունները և իրենց ցավը, որովհետև նրանք կորցրել էին իրենց Փրկիչին: Նույն բանը պատահեց Մարիամ Մագդաղենացու հետ գերեզմանի մոտ, երբ Նա հարցեր էր տալիս տարբեր մարդկանց, որպեսզի թույլ տար նրանց արտահայտել իրենց զգացմունքները:

Ես կարծում եմ, որ եթե ստեղծենք մի ապահով միջավայր, որտեղ ուսանողները կարտահայտեն իրենց զգացմունքները, և պարտադիր չէ, որ դասարանում կիսվեն իրար հետ, այլ որ ազատ արտահայտեն իրենց զգացմունքները, գուցե գրավոր, գուցե ընտանիքի անդամի հետ, գուցե ընկերոջ հետ և, հատկապես, Երկնային Հոր հետ: Կարող ենք հարցեր տալ, որոնք թույլ կտան նրանց ինչ-որ կերպ կիսվել իրենց զգացմունքներով։ «Ի՞նչ մտահոգություններ ունեք ձեր ընկերների, ձեր ընտանիքի անդամների մասին»։ «Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց»։

Նկատել եմ, որ երբ մարդկանց հարցնում ենք, թե ինչ մտքերով, հայտնությամբ կամ ոգեշնչմամբ կարող են օգնել ուրիշներին, նրանք ստանում են այդ ոգեշնչումը, եթե աղոթում են դրա մասին, որից հետո կարող են գնալ և օգնել: Այսպիսով, եթե մենք ստեղծենք քննադատությունից զուրկ միջավայր, ապա մենք դրանով կօգնենք նրանց հասկանալ, որ սխալ պատասխաններ չկան, պարզապես պետք է անկեղծ հարցեր տալ և ազատ զգան ու չվախենան արտահայտել իրենց զգացմունքները։ Եվ հատկապես, եթե նրանք ինչ-որ բանի դեմ են մաքառում, ապա չպետք է դա միայնակ անեն, նրանք կարող են դիմել մեր Երկնային Հորը, մեր Փրկիչին և մեկմեկու: Եվ անկախ նրանից, թե ինչ է կատարվում նրանց կյանքում, պետք է հիշել, որ մեզանից յուրաքանչյուրն Աստծո զավակն է, և որ մենք կարող ենք դառնալ դեպի մեր Երկնային Հայրը։ Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք և կարող ենք դիմել միմյանց: Մենք բոլորս էլ Քրիստոսի աշակերտներ ենք և կարող ենք դիմել Նրան:

Եղբայր Բերտ Ուիմփի․ Ես գնահատում եմ Երեց Հոլլանդին. Եթե հիշում եք 2013 թվականի հոկտեմբերի համաժողովի իր ելույթը։ Նա խոսեց մի ժամանակ ընկճախտի հետ ունեցած իր դժվարության մասին։ Եվ հետո նա ասաց. «Չպետք է ամաչել մեր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն ընդունելուց, ինչպես որ ամոթ չէ ընդունել բարձր ճնշման կամ չարորակ ուռուցքի հանկարծակի հայտնվելը»:1 Նա ասաց, որ կարելի է դրա մասին խոսել, արտահայտվել և կիսվել դրանով։ Իսկ հետո ինձ դուր եկավ երեք բան, որը նա ասաց․ «Երբեք մի կորցրեք ձեր հավատքը ձեր Երկնային Հոր հանդեպ։ … Փնտրեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր կրում են ձեր հոգևոր բարօրության բանալիները, և եթե անհրաժեշտ է, «փնտրեք վերապատրաստում անցած, հեղինակավոր մարդկանց խորհուրդները, ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և կրում են լավ արժեքներ»։2

Ես կարծում եմ, որ ոչ միայն մեր ուսանողների, այլև մեր ուսուցիչների համար կարոր է իմանալ, որ կարելի է արտահայտվել և խոսել դրանց մասին և ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը: Նաև հիանալի է, որ մեր մասնագիտության բերումով կարող ենք հանդիպել ՄՌ բաժնի ներկայացուցչի հետ և պարզել, թե որտեղ կարող են և նպատակահարմար է դիմել օգնության համար, ինչպես նաև Եկեղեցու կայքէջը հիանալի վայր է նյութեր գտնելու համար:

Եղբայր Վիլլարդ․ Շնորհակալություն եղբայր Ուիմփի։ Հաջորդ հարցը վերաբերում է մեր երիտասարդներին և չափահաս երիտասարդներին, և թե ինչպես կարող ենք օգնել նրանց հասկանալ, թե ինչու է Եկեղեցին կարևոր նրանց կյանքում, ինչու Եկեղեցու կարիքն ունեն և ինչու Եկեղեցին իրենց կարիքն ունի։

Քույր Միշել Քրեյգ․ Կարծում եմ սա կարևոր հարց է, եվ ես իսկապես հավատում եմ, որ մեր երիտասարդները և մեր երիտասարդ ամուրիները պետք է հասկանան, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելն ավելին է, քան ստուգման ենթակա կանոնների կամ նշավանդակների ցուցակ: Դա ավելին է, քան հասարակական ակումբը: Նրանք պետք է հասկանան, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը սերն է: Սեր՝ Աստծո հանդեպ և ուրիշների հանդեպ։ Եվ ավետարանն ուսումնասիրելով և ավետարանով ապրելով նրանք իսկապես կիմանան և կզգան իրենց ինքնությունն ու նպատակը:

Մեր երիտասարդներն այսօր ապրում են ուրիշներին սիրելու և հասարակության կողմից չընդունված մարդկանց օգնության հասնելու սկզբունքներով։ Նրանք առիթ են ուզում, և ուզում են փոփոխություն մտցնել աշխարհում: Հուսով եմ, որ նրանք կհասկանան, որ հավատարիմ մնալով, Եկեղեցու կազմակերպության ներսում նրանք ավելի շատ հնարավորություններ կունենան աշխարհում դրական փոփոխություն կատարելու համար, քան ցանկացած այլ կազմակերպության միջոցով:

Մի բան, որ ինձ դուր է գալիս Նախագահ Նելսոնի և Եկեղեցու դիրքորոշման մեջ այն է, որ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդներին և երիտասարդ ամուրիներին՝ ավելին, քան հիշում եմ որևէ այլ ժամանակ։ Մենք՝ մեծահասակներս, պետք է զիջենք և մեր երիտասարդներին առաջնորդելու, ծրագրելու, հայտնություն փնտրելու և ըստ այդ հայտնության գործելու հնարավորություններ ընձեռենք: Մենք պետք է հարգենք նրանց խելքը և պետք է սովորենք այն դասերը, որոնք նրանք կուսուցանեն մեզ։ Նրանք մեզ պետք են ոչ թե թվաքանակ ավելացնելու համար, այլ աշխարհին շատ է անհրաժեշտ նրանց աջակցությունը։ Եվ եկեղեցին ունի այն կառուցվածքը, որը կարող է միջոցներ տրամադրել այդ կարիքները մեկ առ մեկ բավարարելու համար: Հուսով եմ, որ այն ամենը, ինչ մեր երիտասարդներն ու մեր երիտասարդ ամուրիները սովորում են իրենց տներում, եկեղեցում, սեմինարիաներում և ինստիտուտներում, կոգեշնչի նրանց սրտով և ֆիզիկապես օգնության հասնել այն մարդկանց, ում հետ նրանք շփվում են։ Քանի որ, դա Հիսուս Քրիստոսի հանդեպ և ուրիշների հանդեպ սիրո բնական արգասիքն է։

Իմ կարծիքով, ամեն ինչ հանգում է Հիսուս Քրիստոսին։ Որպես ուսուցիչներ և որպես մարդիկ, ովքեր սիրում և շփվում են երիտասարդների, երիտասարդ ամուրիների և երեխաների հետ, այն ամենն, ինչ մենք անում և ուսուցանում ենք, պետք է ամրապնդի Հիսուս Քրիստոսի կյանքի, առաքելության և Քավության հանդեպ նրանց վկայությունը: Եվ դա այն է, ինչ որ պետք է։ Կարծում եմ, որ եթե այդպես վարվենք, նրանք կիմանան, որ սա Հիսուս Քրիստոսի ավետարանն է, որ սա Նրա ավետարանն է, և այս անդամության օրհնություններն այնքան մեծ են այս ավետարանում, իսկ աշխատանքը կատարելու համար մենք բոլորս անհրաժեշտ ենք։ Իսկապես, սա Նրա աշխատանքն է։

Եղբայր Վիլլարդ․ Լավ է ասված։ Շնորհակալություն: Եղբայր Վիլկինսոն, ի՞նչ կավելացնեիք ասվածին։

Եղբայր Չադ Վիլկինսոն․ Ես լիովին համաձայն եմ քույր Քրեյգի հետ։ Մինչ նա խոսում էր, ես մտածում էի իմ անցկացրած ինստիտուտի դասերից մեկի մասին․ ուսանողների մեծ մասը վերադարձած միսիոներներ էին։ Եվ նրանք ասում էին, որ ամենամեծ խնդիրներից մեկը, որին նրանք առնչվել էին տուն վերադառնալուց հետո այն էր, որ 18 ամիսների կամ երկու տարիների ընթացքում նրանք կենտրոնացած էին ուրիշների վրա, իսկ տուն գալուց հետո ամբողջովին պետք է կենտրոնացած լինեին իրենց վրա։ Ավետարանով ապրելիս և մեր դասերի ժամանակ մենք կարող ենք հրավեր հղել նրանց, որը թույլ կտա նրանց մտածել այդ մասին և կենտրոնանալ ուրիշների վրա։

Եղբայր Վիլլարդ․ Քու՛յր Ջոնսոն, ի՞նչ կավելացնեիք դրան։

Քույր Ջիլ Ջոնսոն․ Այդ հարցի շուրջ մտածելիս մեկ ուրիշ միտք ծագեց գլխումս՝ ուխտերի զորության մասին, որը հնարավոր է միայն այն եկեղեցում, որն ունի Աստծո իշխանությունն ու զորությունը: Եվ այն մասին, որ այսօրվա աշխարհում, երբ մեծ ճնշում է գործադրվում երիտասարդների և նրանց եկեղեցուց հեռացնելու վրա, կարևոր է օգնել նրանց զգալ ուխտեր կապելու զորությունը։ Մենք տեսնում ենք, որ այս աշխարհում մենակ ենք և անզոր, որպեսզի հաղթահարենք մեզ բաժին հասած փորձությունները՝ մեր գայթակղությունները: Բայց ուխտերը, որոնք դուք կարող եք գտնել միայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և սուրբ տեղերում, ունեն ավելի մեծ զորություն, քան այդ ուժերից որևէ մեկը: Եվ իրոք կարծում եմ, որ դա մի բան է, որ Եկեղեցին կարող է տալ։ Մենք կարող ենք այդ մասին տեղեկացնել մեր ուսանողներին, վկայել դրա մասին և մեր ապրելակերպով ցույց տալ, որ Եկեղեցին ավելին է, քան պարզապես բարիք գործելը: Ուխտերի մեջ զորություն կա։

Եղբայր Ուիմփի․ Քու՛յր Ջոնսոն, շնորհակալություն մեկնաբանության համար։ Ես զրուցել եմ չափահաս երիտասարդների հետ, ովքեր ինձ ասել են․ «Կարող եմ մոտ զգալ Երկնային Հորն առանց Եկեղեցի այցելելու»։ Ես պատասխանել եմ․ «Համաձայն եմ։ Բայց իմ նպատակը միայն Երկնային Հորը մոտ լինելը չէ. Ես ուզում եմ դառնալ Երկնային Հոր նման: Իմ նպատակը վեհացումն է»։ Կարծում եմ, որ պետք է հիշեցնենք մեր բոլոր երիտասարդներին և չափահաս երիտասարդներին, որ մահկանացու կյանքի նպատակն իրենց Երկնային Հորը նմանվելն է։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ նրանք գտնում են քահանայության բանալիները, արարողությունները և ուխտերը, որոնց մասին քույր Ջոնսոնը խոսեց։ Եկեղեցին Աստծո արքայությունն է այստեղ՝ երկրի վրա, և այստեղ նրանք ձեռք կբերեն և կօգնեն դառնալ Երկնային Հոր նման, որը ոչ մի այլ վայրում և ոչ մի այլ ձևով նրանք չեն կարող ձեռք բերել։

Եղբայր Վիլլարդ․ Շատ ճիշտ է։ Ոչ միայն ընդգրկվել գործի մեջ, այլ ինչպես նշվեց վերջին գերագույն համաժողովի ժամանակ՝ «Քրիստոսի գործի» մասը դառնալ: Իսկ դա մեզ թույլ են տալիս այդ ուխտերը։ Այնպես որ շնորհակալություն այդ մտքի համար։ Ի՞նչ փոքր և հասարակ բաներով կարող ենք մեծացնել ուսանողներին օրհնելու մեր զորությունը, որ ավելի մեծ զորությամբ ուսուցանենք և իսկապես զարմանալի ուսուցում անցկացնենք։

Եղբայր Վիլկինսոն․ Ինձ դուր է գալիս այդ հարցը։ Մենք բավականաչափ խոսել և ուսուցանել ենք բազում հմտություններ, մեթոդներ և շատ այլ նյութեր և բոլորն էլ կարևոր են։ Բայց երբ Սուրբ Հոգուն կարգենք մեզ ուսուցիչ, և նրան հրավիրենք մեր դասարաններ, ապա այդ զորությունը, այդ զարմանալի ուսուցումը տեղի կունենա:

Մի անգամ երեց Ջոնսոնն ինձ սովորեցրեց, որ գուցե սատանան չկարողանա Ս&Ի աշխատողներից կամ ծառայողներից շատերին ստիպել շնություն գործել կամ խախտել Իմաստության Խոսքը կամ մի շատ վատ ու ծանր արարք կատարել։ Բայց նա կարող է փոքր գործեր անել, որոնք կթուլացնեն մեր զորությունը։ Գուցե նա կդրդի մեզ բողոքել կամ սեղանի շուրջ չարախոսել, ծաղրել կամ ծիծաղել որևէ ուսանողի վրա կամ նմանատիպ փոքր բաներ, որոնք կստիպեն մեզ կորցնել Սուրբ Հոգուն, կամ Սուրբ Հոգին այլևս նույն չափով չի լինի մեզ հետ, որով Նա կարող էր կամ պետք էր լիներ։

Ես մտածում եմ Հին Կտակարանի Աքարի մասին, երբ նրանց պատվիրվեց և նրանք գնացին Երիքովի դեմ պատերազմելու, նրանց պատվիրվեց չվերցնել ոչ մի նզովված բան, ոչ մի իր, ոչ մի գանձ Երիքովից։ Իսկ Աքարը վերցրեց և բացի նրանից ոչ-ոք չգիտեր այդ մասին։ Եվ հաջորդ մարտը, որը թվում էր նրանք գրավելու էին Գայի քաղաքը, նրանք պարտվեցին, և 36 հոգի զրկվեցինկյանքից։

Սկզբունքն այն է, որ այն, ինչ անում ենք, կարևոր է։ Փոքրիկ խոսքը, բողոքը, տրտունջը կամ ինչ էլ որ լինի, կարող է ազդել մեր կյանքում Սուրբ Հոգու զորությունն ավելի շատ զգալու վրա։ Եվ այն կարող է խլել ողջ զորությունը։ Այդ փոքր բաները շատ կարևոր են։ Ես կառաջարկեի, որ մենք անեինք դրական փոքր գործեր։ Ուշադրություն դարձրեք այն փոքր և հասարակ բաներին, որոնք կհրավիրեն Սուրբ Հոգուն կամ կօգնեն մեզ առավելագույն չափով զգալ Ուսուցչի (Սուրբ Հոգու) ազդեցությունը։

Եղբայր Վիլլարդ․ Եղբայր Ուիմփի, ունե՞ք մեկնաբանություն։

Եղբայր Ուիմփի․ Եթե նստած եմ և մտածում եմ իմ ուսանողների և իմ դասերի մասին և իրոք կենտրոնացած եմ Փրկիչի վրա, ապա ես իսկապես Քրիստոսակենտրոն եմ: Ես ուզում եմ, որ իմ ուսանողներն իմանան Նրա բնութագրերը և հատկանիշները: Առաջինը ես կենտրոնանում եմ Փրկիչի վրա։

Հետո ես կենտրոնանում եմ իմ ուսանողների վրա։ Ես իսկապես շնորհակալ եմ Երեց Բեդնարին, եթե հիշում եք Ղեկավարների վերապատրաստման նիստերի ժամանակ նա խոսում էր որդու հետ ունեցած փորձառության մասին, երբ նրա որդին «քահանաների» և «դափնիների» միջոցառումը ծրագրելու օգնության կարիք ուներ։ Այսպիսով երեց Բեդնարը կարդաց նրա համար Հակոբ 1․5․ «Քանզի հավատքի և մեծ անհանգստության պատճառով, մեզ, իսկապես, հայտնի էր դարձվել մեր ժողովրդի վերաբերյալ, թե ինչեր պետք է պատահեին նրանց հետ»: Եթե հիշում եք պատմությունը, Երեց Բեդնարի որդուց մի քանի անգամ պահանջվեց, որպեսզի վերջապես գիտակցեր, որ Երեց Բեդնարն ասում էր. «Ինչեր պետք է պատահեին: Միջոցառում ծրագրելուց առաջ նախ մտածեք, թե ի՞նչ փորձառության կարիք ունեն մեր ուսանողները»։ Ծրագրելիս մեր մոտեցումը պետք է լինի այն, թե դա «ինչ փորձառություն կլինի ուսանողի համար»։

Եվ կարծում եմ, երրորդ բանը, ինչպես նշեց երեց Վիլկինսոնը, գիտակցաբար թույլ տալն է, որ Սուրբ Հոգին Իր դերն ու գործառույթը կատարի դասարանում։ Դա շատ կարևոր է։ Իմ կարծիքով Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի 2․1 բաժինը կարելի է վերանայել, երբ մտածում ենք Սուրբ Հոգու դերի և գործառույթի մասին։ Եվ եթե դա հասկանանք և թույլ տանք, որ Սուրբ Հոգին կատարի Իր դերն ու գործառույթը դասարանում, ապա շատ հրաշալի կլինի։

Քույր Քրեյգ․ Հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, որ երբ զգում եմ, որ Սուրբ Հոգին ներկա չէ, ես մի անկեղծ վկայություն եմ բերում Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր մասին, և Սուրբ Հոգին այցելում է։ Սուրբ Հոգու առաքելությունն է՝ վկայել Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր աստվածայնության մասին։ Եթե բերում եմ մի անկեղծ վկայություն, Հոգին այցելում է։

Եղբայր Վիլլարդ․ Մենք խոսեցինք ավելի զորեղ ուսուցանելու, ավելի Քրիստոսակենտրոն լինելու մասին: Բայց քանի որ ձգտում ենք ավելի շատ կենտրոնանալ սովորողների վրա, ի՞նչ կարող են անել ուսուցիչները, որպեսզի նրանց նախապատրաստությունն ավելի պատշաճ և տեղին լինի ուսանողների համար։

Քույր Ջիլ Ջոնսոն․ Երբ առաջին անգամ կարդացի այդ հարցը, ես մտածեցի, թե ի՞նչ է նշանակում սպասավորել ուսանողներին մեկ առ մեկ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է նրանց հատուկ ճանաչենք։ Արդյո՞ք պետք է անձամբ ճանաչենք նրանց: Գուցե ժամանա՞կ անցկացնենք նրանց հետ, որպեսզի ավելի լավ ճանաչենք նրանց։ Հետո մտածեցի, որ դա դժվար կլինի այն ուսուցչի համար, ով գտնվում է Օրեմում և ուսուցանում է ավելի քան 100 ուսանողի: Բոլոր ուսանողների կյանքում ներգրավվելը դժվար կլինի, եթե համեմատենք Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ուսուցչի հետ, ով ունի եկեղեցի հաճախող վեց ուսանող, որոնց ընտանիքների մի մասի հետ շատ մտերիմ է։ Կարծում եմ, ուսուցիչը կհիասթափվեր, երբ իմանար, որ իր պարտականությունն է անձամբ ճանաչել յուրաքանչյուր ուսանողի, այցելել նրանց ընտանիքներին ու մասնակցել նրանց միջոցառումներին: Նրանք շատ միջոցառումներ են ունենում իրենց ընտանիքներում, և դուք պարզապես կհոգնեք։

Ահա մի քանի մտքեր, որոնց միջոցով կարող եք գնահատել կարիքները։ Կարծում եմ, մենք պետք է հարցնենք։ Մենք պետք է ուսանողներից հարցնենք նրանց կարիքների մասին։ Մենք պետք է հարցենք մյուս ուսուցիչներին, թե ինչ ընդհանուր բան են նկատել նույն տարիքի, տարբեր տարիքի և մշակույթ ունեցող ուսանողների մոտ, քանի որ այս Եկեղեցին սփռված է աշխարհով մեկ, և մշակութային շատ տարբերություններ կան։ Բայց ամենակարևորն այն է, որ հարցնենք մեր Երկնային Հորը, ապավինենք Հոգուն և մեր խոստմանը, որ եթե հնարավոր ամեն բան անենք, մենք կոգեշնչվենք և կճանաչենք այդ ուսանողներին և կիմանանք, թե ինչ պետք է ուսուցանենք նրանց։ Երիտասարդների ունեցած նոր մարտահրավերներով լի այս բարդ աշխարհում ավելի կարևոր է, որ ուսուցանենք նրանց մեր Երկնային Հոր կողմից առաջնորդվելով։

Քույր Ըբարթո․ Կարծում եմ, որ եթե խորհուրդ անենք նրանց հետ և իմանանք նրանց մասին, մենք ավելի լավ կճանաչենք նրանց։ Կարևոր է լսել կամ սպասել այն ակնարկներին, որոնք նրանք կտան մեզ։ Մեկնաբանությունները կամ դրանց պակասը և նրանց տված հարցերը թույլ կտան, որ մենք ավելի լավ ճանաչենք նրանց։ Մենք կարող էինք նույնիսկ թույլ տալ, որ նրանք անանուն հարցեր տան։ Երբեմն նրանք ավելի ազատ են զգում ասելու իրենց սրտում եղածը, եթե մենք չենք իմանում նրանց անունները: Համոզվեք նաև, որ կապեք մեր սովորած սկզբունքներն ու վարդապետությունները նրանց կյանքի իրադարձությունների հետ, բայց ոչ թե ապագայի, այլ՝ ներկայի․ որ նրանք իրենց գտնեն սուրբ գրություններում, որ նրանք իրենց տեսնեն Իսրայելի հավաքման գործի և փրկության ու վեհացման գործի մեջ: Եվ հետ նայեն ու տեսնեն, թե Տերն ինչպես է օրհնել իրենց կյանքը, որ նրանք կարողանան հիշել, թե ովքեր են իրենք, և որ Նա միշտ պատրաստ է օրհնել նրանց: Օգնեք նրանց գտնելու այդ համապատասխանությունը։ Դա անելու համար դուք պետք է իմանաք, թե ինչ է կատարվում նրանց կյանքում։

Եղբայր Վիլկինսոն․ Իմ կարծիքով այդ երկու մեկնաբանությունները հրաշալի են։ Պարզել եմ, որ օգտակար է, երբ դասերի առաջին օրն ուսանողներն ինձ նամակ են գրում։ Ես չեմ ուզում, որ նրանք պատմեն իրենց մեղքերի կամ նման բաների մասին, այլ պատմեն իրենց մասին։ Ի՞նչ պետք է իմանամ ձեր մասին, որը կօգնի ինձ լինել նրանց ուսուցիչն այս կիսամյակում կամ այս տարի։ Պատմեն ինձ իրենց ընտանիքի, իրենց աշխատանքի և իրենց ծավալած գործունեության մասին։ Պատմեն, թե ինչ են ակնկալում դասերից։ Կամ նույնիսկ ասել. «Ես խնդիրներ ունեմ իմ հավատքի հետ» կամ «Ես որոշակի դժվարություններ ունեմ»: Որից հետո լուսանկարում են ուսանողներին և նրանց նկարը փակցնում նամակին։ Երբ կարդում եմ այդ նամակը, ես սկսում եմ ճանաչել այդ ուսանողին և պատրաստվելիս նկատի ունենում այդ տեղեկությունը։ Դրանք ընդամենը մի քանի գործնական եղանակներ են, թե ինչպես կարող ենք անել այն, ինչ մեզ ուսուցանում են Քույր Ջոնսոնը և Քույր Ըբարթոն:

Եղբայր Վիլլարդ․ Հաջորդ հարցին մեր ուսուցիչները կպատասխանեն։ Ինչպե՞ս ենք հավասարակշռում այն պատասխանատվությունը, որ պետք է վարդապետությունն ուսուցանենք հստակ և ճշմարիտ ձևով և միևնույն ժամանակ տարբեր հանգամանքներ և մշակութային անցյալ ունեցող ուսանողներին խրախուսենք պատշաճ կերպով կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով: Ի՞նչ կասեք այն ուսուցչին, ով փորձում է այնպես անել, որ ուսանողները հասկանան, որ դասարանում նրանց լսում են և կարող են կիսվել դասից տարբերվող մտքերով և զգացումներով և միևնույն ժամանակ ուսուցանել վարդապետությունը։

Եղբայր Ուիմփի․ Երբեմն դասարանում դա դժվար է հավասարակշռել։ Կարծում եմ, որ պետք է հիշենք, որ մենք պատասխանատու ենք ճշմարտությունը և ոչ թե կարծիքն ուսուցանելու համար։ Մեր ուսանողները պետք է հասկանան, որ դասարան գալով նրանք կլսեն ճշմարտությունը։ Դա է պատճառը, որ պետք է կենտրոնանանք սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի վրա, որ երբ ուսանողները հարցեր տան, մենք փորձենք պատասխանել՝ օգտվելով դրանցից: Նաև պետք է հիշել, որ մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ և ապավինել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և Քավությանը: Ես պետք է օգնեմ իմ ուսանողներին հասկանալ:

Բայց նաև կարծում եմ, որ պետք է հիշել, որ մեր ուսանողներն այդ ժամանակ պատասխանատվություն են կրում: Հիշե՛ք, որ Վարդապետություն և Ուխտեր 50-րդ բաժնում, մենք կքարոզենք ճշմարտության խոսքը, բայց հետո նաև մեր ուսանողները պետք է ստանան ճշմարտության խոսքը: Դասարան գալով՝ նրանք պետք է հավատան։ Այսպիսով, մեր դասերը կարելի է նմանեցնել լաբորատորիայի, որտեղ մեր ուսանողները կգան և կզգան այն միջավայրը, որտեղ կուսուցանվի ճշմարտությունը, որից հետո նրանք չեն վախենա և կկիսվեն իրենց հարցերով, փորձառություններով կամ մտահոգություններով։ Սակայն լինելով ուսուցիչներ, մենք իսկապես պետք է օգնենք մեր ուսանողներին սովորել, թե ինչպես սովորել․ սովորել, թե ինչպես այդ միջավայրում զգալ Հոգին, ինչպես սովորել ինքնուրույն և կիսվել մտքերով։ Եվ գուցե դա հետ կբերի մեր քննարկմանը, կհուշի սուրբ գրություններում մարգարեների խոսքերը և կօգնի մեզ գտնել ճշմարտությունը, և ոչ թե կարծիքներին կամ այն ամենին, ինչ ասվում է այսօր աշխարհում։

Եկեք կենտրոնանանք ճշմարտության վրա: Մտածեք հոգևոր գիտելիք ձեռք բերելու օրինաչափության մասին: Եթե մենք իսկապես կարողանայինք կենտրոնանալ այդ օրինաչափության վրա և օգնեինք մեր ուսանողներին սովորել, թե ինչպես գործել հավատքով և ունենալ հավերժական հեռանկար, իսկ հետո աստվածայնորեն նշանակված աղբյուրներից ստանալ իրենց պատասխանները և հետո դասին մասնակցելով սովորեին ճշմարտությունը, որպեսզի դառնային Երկնային Հոր նման։

Մեր տարածքի տնօրեններից մեկն ինձ հետ կիսվեց փորձով: Նա նստած էր դասարանում և մի չափահաս երիտասարդ կիսվեց կարծիքով, որն իրականում այնքան էլ համահունչ չէր Եկեղեցու ուսմունքների հետ: Ապա, ուսուցիչը նման պատասխան տվեց։ Նա ասաց․ «Ինչպե՞ս է քո անձնական վկայությունը և փրկության ծրագրի մասին ընկալումը ձևավորում քո կարծիքը: Սկսենք հավատքի ունեցած դերից, այն ինչ դու զգացել ես․ եկ խոսենք այդ տեսանկյունից»։ Իսկ հետո նրա պատմելով, այդ չափահաս երիտասարդը հայտնություն ստացավ, երբ գործեց հավատքով և նայեց դրան հավերժության տեսանկյունից։ Նրանք խոսեցին իրենց իմացած բաների մասին և այն մասին, ինչ նրանք դեռ չգիտեն և ինչու են ցանկանում իմանալ դրանք։ Այնպես որ, նրանք չունեին բոլոր պատասխանները, բայց այդ միջավայրում նրանք հավաքվեցին ճշմարտությունն իմանալու համար, գործեցին հավատքով և հավատացին նրան, ինչ արդեն գիտեին։

Այժմ, ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ սովորել և ինչպես գտնել պատասխաններն այդ կոչման մեջ առաջ շարժվելիս: Կարծում եմ, որ երբեմն պետք է զգույշ լինենք, որ եթե թույլ չենք տալիս, որ ավետարանի սկզբունքներն ու վարդապետությունները փոխեն մեզ, մենք ենք փորձում փոխել ավետարանի սկզբունքներն ու վարդապետությունները՝ համապատասխանեցնելով դրանք մեր հանգամանքներին և իրավիճակին: Եթե իսկապես կարողանանք ասել․ «Երկնային Հայր, ես ուզում եմ դառնալ քո նման։ Օգնի՛ր ինձ սովորել, թե վարդապետություններն ու սկզբունքներն ինչպես կօգնեն ինձ» և շարունակելով այդ ոգով, ասեք․ «Ես դեռ հարցեր ու մտահոգություններ ունեմ, բայց ես իսկապես ուզում եմ իմանալ, թե որն է ճշմարտությունը»: Կարծում եմ, որ որպես ուսուցիչներ, մենք իսկապես կարող ենք ստեղծել այդպիսի միջավայր մեր վերաբերմունքի շնորհիվ։ Օգնելով մեր ուսանողներին սուրբ գրություններից և մարգարեներից սովորել ճշմարտությունը և օգնել նրանց, երբ նրանք դժվարանում են իսկապես ճանաչել ճշմարտությունը։ Նաև կավելացնեմ. մի թերագնահատեք վկայության զորությունը: «Երկու կամ ավելի վկաների բերանից ամեն բան հաստատվել է»։3 Սուրբ գրություններում են գտնվում մարգարեների խոսքերը և ճշմարտության մասին նրանց վկայությունները։ Իսկ հետո, երբ այդ Հոգին վկայություն բերի, մեր երիտասարդների մոտ ամեն ինչ կստացվի, և նրանք ինքնուրույն կսովորեն և կիմանան ճշմարտությունն իրենց համար։

Եղբայր Վիլլարդ Ինձ դուր է գալիս Նեփիի պատասխանը, երբ նա ասում է. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն, ես չգիտեմ բոլոր բաների իմաստը»:4 Նեփին բերեց իր վկայությունն այն մասին, ինչ նա գիտեր, և թե ինչպիսի մեծ օրհնություն է դա մեզ բոլորիս համար:

Եղբայր Վիլկինսոն․ Միտքս եկավ շնության մեջ բռնված կնոջ և Փրկիչի օրինակը։ Նա չամաչեց ճշմարտությունն ուսուցանելիս։ Նա այդ կնոջն ուսուցանեց վարդապետությունը, որ այդ արարքը լավ չէր։ Բայց դա արեց այդ կնոջը պաշտպանելով, դարձրեց մի ապահով վայր, որ այդ կինը փորձառություն ունենա։

Քույր Ջոնսոն․ Ես մտածում էի նույն բանի շուրջ, որ եթե ուսանողներն ավելի շատ զգան Փրկիչի սերն ու Քավության զորությունը, ապա դա ավելի մեծ ուժ կլինի, քան այն, եթե մենք սովորեցնենք պատվիրանները և դրանց չհնազանդվելու հետևանքները: Եթե դասի վերջում նրանք հասկանան, որ ինչ-որ մեկը նրանց շատ է սիրում, և որ կարող են ստանալ Քավության զորությունը, որ սխալներ գործելիս, որը բոլորը կանեն և բոլորն անում են, մեզ պարզապես անհրաժեշտ է Քավությունը: Այս ամենի դրական կողմն այն գիտելիքն ու զգացմունքներն են, որով ուսանողը հեռանում է։ Նրանք զգում են, որ հույս կա։ Կարծում եմ նրանք դրա կարիքն ունեն այս աշխարհում։

Եղբայր Վիլլարդ․ Շնորհակալություն այդ մեկնաբանությունների համար։ Իրականում, այս վերջին հարցը նույնպես առնչվում է դրան. Ինչպե՞ս կարող ենք օգնել երիտասարդներին հասկանալ, որ նրանք անտեսանելի չեն, որ նրանց հարցերն իսկապես կարևոր են: Քույր Քրեյգ, ի՞նչ կավելացնեիք։

Քույր Քրեյգ․ Ես հիշեցի Մարկոսից մի հատված, որին բոլորդ ծանոթ եք: Մի հարուստ, երիտասարդ իշխանավոր մոտենում է Փրկիչին և հարցնում, թե ի՞նչ կարող է անել հավերժական կյանքը ժառանգելու համար։ Եվ Փրկիչը թվարկում է մի քանի պատվիրաններ, որոնց Նա արդեն հնազանդվում է: Ինձ դուր է գալիս 21-րդ հատվածը, երբ այս երիտասարդից իսկապես դժվար բան խնդրելուց առաջ, և մենք բոլորս էլ ունենք այդպիսի բաներ, որոնցից դժվար ենք բաժանվում․ «Հիսուսն էլ նրան մտիկ տվավ» կամ տեսնելով նրան, «նորան սիրեց»:5 Կարծում եմ, որ ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք անել մեր երիտասարդների հետ շփվելիս, պիտի օգնենք, որ նրանք սիրված զգան: Հասկանում եմ, միշտ չէ, որ հեշտ է, և որ երբեմն մեծ ջանք ու աղոթքներ են պահանջվում Փրկիչի նման աչքեր ունենալու համար։

Մեկ այլ միտք, որ ծագում է գլխումս այս մասին մտածելիս, այն է, որ մենք պետք է օգտագործենք հարցերի ուժը: Այդ մասին այսօր խոսել ենք այստեղ, բայց մենք պետք է սովորենք իսկապես համակերպվել մեր ուսանողների և նրանց հետ, ում մենք ուսուցանում ենք, և լավ հարցեր տանք․ հարցեր, որոնք կօգնեն մեզ գնահատել, թե ինչպես են նրանք զգում, ինչ են մտածում, իսկ հետո խրախուսել, որ նրանք իրենց անկեղծ հարցերը տան, այլ ոչ թե այն հարցերը, որոնք մենք ենք ուզում, որ նրանք տան։ Այնպիսի հարցեր, որոնք երբեմն անհարմար են զգում տալ, և որոնց պատասխանները դժվար են, և դա նորմալ է։ Այդ հարցերը չի կարելի անտեսել և կարծում եմ, որ նույնիսկ այն փաստը, որ նրանք այդպիսի դժվար հարցեր ունեն, խոսում է նրանց հետաքրքրության մասին: Եվ, իհարկե, մենք չենք ցանկանում, որ նրանք պասիվ մասնակիցներ լինեն։ Մենք ուզում ենք, որ նրանք հարցեր տան։ Մեր աշխատանքն այն է, որ նրանց ցույց տանք պատշաճ աղբյուրների տեղը, ամենակարևորը ցույց տանք Տիրոջը, օգնենք նրանց ստանալ և գործել ըստ անձնական հայտնության: Պետք է անենք նույնը, երբ ստեղծենք վստահության միջավայր, որտեղ նրանք առանց վախի կարտահայտեն իրենց համոզմունքները, իսկ երբեմն էլ՝ իրենց կասկածները: Կարծում եմ, երբ մենք ստեղծենք անվտանգության այս միջավայրերը, և իսկապես հարգենք նրանց, նրանց խելքը, նրանց կարողությունները, այն, ինչ նրանք պետք է մեզ ուսուցանեն և ինչ նրանք պետք է առաջարկեն․ երբ նրանց հնարավորություն տանք պատասխանել մարգարեի և Հիսուսի Քրիստոսի կանչին և ներգրավվել փրկության և վեհացման գործին, կարծում եմ, որ նկատված, լսված և կարևոր լինելու զգացումները կլինեն բնական հետևանք:

Քույր Ըբարթո․ Կարծում եմ, որ մենք նաև պետք է զգայուն լինենք այն ուսանողների հանդեպ, որոնց կյանքում և ընտանիքներում առկա են տարբեր հանգամանքներ։ Պետք է համոզվենք, որ նրանք ընդգրկված են, որ այս Եկեղեցու և Քրիստոսի մարմնի մասն են կազմում, ինչպես՝ բոլորս։ Կարծում եմ, որ նաև պետք է զգույշ լինենք մեր խոսքերում։ Օրինակ, կան ուսանողներ, որ գուցե չեն ապրում իրենց ծնողների հետ, և մենք կարող ենք «ծնողներ» ասելու փոխարեն պարզապես ասել․ «ձեր ընտանիքը» կամ «այն մարդիկ, ում սիրում եք»: Նաև կարծում եմ, որ խոցելի լինելն օգնում է նրանց տեսնել, որ մենք բոլորս մաքառում ենք, որ մենք բոլորս թուլություններ ունենք։ Օգնելով ուսանողներին հասկանալ, որ մենք բոլորս միասին ենք այս ճամփորդության մեջ, և ոչ ոք կատարյալ չէ, կօգնի նրանց զգալ, որ իրենք կարևոր են: Նաև լսել նրանց, լսել նրանց մեկնաբանությունները, լսել նրանց հետաքրքրող հարցերը: Եթե նրանք հարց են տալիս, մենք պետք է դադարենք մեր գործերը և փորձենք օգնել նրանց ինքնուրույն գտնել պատասխանը․ կարող եք պատասխանը չասել, այլ օգնեք, որ նրանք ինքնուրույն գտնեն պատասխանը սուրբ գրություններում՝ աղոթքի, ապրող մարգարեների խոսքերի միջոցով։

Քույր Ջոնսոն․ Պարզապես ուզում եմ ասել, որ այս հարցերը քննարկելիս ես հիշեցի իմ ուսուցիչներին և այն մեծ ներդրումը, որ նրանք ունեցել են իմ կյանքում։ Երախտապարտ եմ, որ պատրաստվելով այս քննարկմանը, այս վերջին մի քանի օրերին մտածել եմ իմ ուսուցիչների մասին, նրանց սիրո ու Փրկիչի հանդեպ նրանց նվիրվածության մասին և նրանց մեծ ազդեցության մասին։ Փրկիչի և իմ հանդեպ նրանց սիրո շնորհիվ ես ինձ շատ կարևոր ու արժևորված եմ զգացել։ Հավերժ երախտապարտ եմ այս Եկեղեցու բոլոր լավ ուսուցիչներին։ Բարության մասին մտքերը հրաշալի հիշողություններ արթնացրին։

Եղբայր Վիլլարդ․ Լավ ուսուցչի օրինակը գրված հատորներից լավ է։ Այդ օրինակն ավելի խոսուն է, քան այս քննարկումը կամ ուսուցման մասին հավերժ ելույթները։ Դրա համար միայն անհրաժեշտ է մտածել ձեր կյանքն օրհնած ուսուցչի մասին, այն մարդու մասին, ով օգնության է հասել, սպասավորել և օրհնել ձեր կյանքը։ Եվ գիտեմ, որ դա կլինի մի քարոզ, որն ավելի երկար կլինի, քան մեր այսօրվա քննարկումը։ Շնորհակալություն այդ մասին հիշեցնելու համար։

Եզրափակելով մեր ունեցած ժամանակը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս խմբային քննարկման բոլոր մասնակիցներին, ովքեր ուսուցանեցին իրենց խոսքերով, իսկ ամենակարևորը՝ Քրիստոսանման կյանքով ապրելու իրենց օրինակներով։ Դուք Հիսուս Քրիստոսի աշակերտներ եք, և ինձ համար այսօր արտոնություն էր լինել ձեզանից յուրաքանչյուրի հետ և սովորել ձեզանից: Աշխարհով մեկ լսող մեր ունկնդիրներին այս քննարկման բոլոր մասնակիցների անունից ասում եմ, որ մենք սիրում ենք ձեզ։ Շնորհակալություն ենք հայտնում Աստծո զավակներին օրհնելու ձեր բազմաթիվ ջանքերի համար: Ես վկայում եմ, որ Նա ապրում է․ սա Նրա աշխատանքն է: Աղոթում եմ, որ Նրա առատ օրհնությունները հորդեն ձեր կյանք, որտեղ էլ որ լինեք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել