Ամենամյա հեռարձակումներ
Մաթնոգի սեմինարիայի տեսանյութ


Մաթնոգի սեմինարիայի տեսանյութ

Ս&Ի 2020թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

Ռիչարդ Մանահան. Մաթնոգը Սարսոգոնի նահանգի քաղաքային համայնքներից մեկն է: Այն Լուժոնից դեպի Վիսայասի շրջան գնացող ճանապարհի սկզբնակետն է: Եթե միլիոնավոր ճանապարհորդների համար Մաթնոգը դարպաս է Լուժոնից դեպի Վիսայաս և հակառակը, ապա սեմինարիան դարպաս է ուսանողների համար՝ դեպի լավ կյանքի հնարավորություններ:

Ալեքս Կաստիդադես. Ես Ալեքս Կաստիդադեսն եմ՝ սեմինարիայի ուսուցիչ և Մաթնոգ ճյուղի նոր նախագահը: Ես կկամենայի, որ բոլորն իմանան, որ 2012 թվականին, երբ Մաթնոգի սեմինարիայի ծրագիրը սկսվեց, ընդգրկվեցին 22 ուսանողներ, և թիվը շարունակեց աճել մինչև այս տարի: Ուսանողների թիվը շարունակեց աճել ամեն տարի, ներառյալ ավարտած ուսանողները:

Ռիչարդ Մանահան. Եվ այսպիսով, դա շարունակվեց, 55-ից աճեց և այսօր արդեն ունենք 110 ուսանողներ: Կարճ ասած, նրանք 100%-ով ընդգրկված են սեմինարիայում: Նրանք կարող էին ընդգրկել սեմինարիայի բոլոր հավանական ուսանողներին: Նրանք սկսեցին դա 2015-ից, 16, 17, 18, 19 թվականներին ընդգրկված էին հնարավոր ուսանողների 100%-ը, քանի որ նրանք հավատում են, որ սեմինարիան կարող է իսկապես կյանքեր փոխել:

Էդիլբերտո Գաբելո. Ես Էդիլբերտո Գաբելոն եմ Մաթնոգ ճյուղից: Ես ճյուղի նախագահ կանչվեցի վեց տարի առաջ: Ես վերանայեցի մեր ԵԱՏՀ-ն (Եկեղեցու անդամության տեղեկատվական համակարգ)՝ ճյուղի անդամության գրանցումները: Ես գտա երիտասարդների ցուցակը, ովքեր սեմինարիայի հավանական ուսանողներ են: Շատ խնդիրներ կային, քանի որ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում սեմինարիային: Ես հարցազրույց ունեցա վերադարձած միսիոներների հետ։ Առաջինը եղբայր Ալեքսն էր: Նա ինձ խոստացավ ստանձնել պարտավորությունը:

Ռիչարդ Մանահան. Այդ եղբորը և մի քրոջ համար երաշխավորել էին, որ ուսուցանեն սեմինարիայում: Նրանք էին՝ եղբայր Ալեքս Կաստիդադեսն ու քույր Մարջին: Այդտեղից էր, որ ես իսկապես սկսեցի, քանի որ տեսա, որ նրանք սիրում էին և լիովին աջակցում էին ծրագրին:

Ալեքս Կաստիդադես. Նախկինում երիտասարդները չէին կարողանում մասնակցել սեմինարիային, նույնիսկ՝ ինստիտուտին: Դա հիմնականում այդպես էր, քանի որ նրանց ընտանիքները Եկեղեցու անդամներ չէին: Երկրորդ՝ դա այդպես էր, քանի որ նրանք հեռու են ապրում հավաքատնից:

Մարջի Ադիոն. Որպես նոր ուսուցիչ, ես չգիտեի սեմինարիայի ուսուցչի իմ կոչման բնույթը: Շատ դժվար էր սկսել ծրագիրը, հատկապես, երբ դա վերաբերում է երիտասարդներին քաջալերելու գործին: Այդ ժամանակ նրանք այնքան անտարբեր էին:

Էդիլբերտո Գաբելո. Ես պետք է զգայի Սուրբ Հոգու ազդեցությունը: Այն ընդգրկում էր՝ խնդրել Աստծո առաջնորդությունը, որպեսզի կարողանայինք բացել երիտասարդների սրտերը, ինչպես նաև ծնողների սրտերը, որպեսզի նրանք երիտասարդներին տային իրենց թույլտվությունը, համաձայնությունն ու աջակցությունը:

Ալեքս Կաստիդադես. Որպես այդ ժամանակվա սեմինարիայի ուսուցիչ, ես միացա ճյուղի նախագահի և Եկեղեցու բոլոր ղեկավարների հետ անցկացվող խորհրդի ժողովին, և հենց այնտեղ մենք խոսեցինք, թե ինչ պետք է անենք սկզբում: Մի միսիոներ առաջարկեց, որ ամբողջ ճյուղը ծոմ պահի, որպեսզի օգնենք հոգևորապես մոլորվածներին:

Ռիչարդ Մանահան. Մենք անմիջապես համաձայնության եկանք միմյանց հետ: Մենք ունեինք նույն նպատակը՝ հասնել նրանց, քանի որ Եկեղեցու առաջնահերթությունն այն է, որ մենք պետք է անկեղծորեն հրավիրենք սեմինարիայի բոլոր հավանական ուսանողներին: Եվ մենք այդպես էլ արեցինք: Մենք իսկապես դուրս եկանք և այցելեցինք բոլորին։ Հավաքագրել, հավաքագրել, հավաքագրել, իսկ հետո մենք օգտագործեցինք նաև սեմինարիայի ակտիվ ուսանողներին՝ օգնելու մեզ հավաքագրման գործում:

Ստեֆանի Պանտոնեն. Դասից հետո մենք դպրոցի դարպասի մոտ սպասում էինք միմյանց և հանդիպում էինք՝ այնտեղից սեմինարիայի դասին գնալու համար:

Ալեքս Կաստիդադես. Այս ճյուղում ես ուսուցանում եմ վաղ առավոտյան դասը: Ես վեր եմ կենում առավոտյան 3.00-ին և պատրաստվում եմ գնալ հավաքատուն ժամը 5.00-ի սեմինարիայի դասին: Ես պետք է հավաքատանը լինեմ նախքան ուսանողների գալը, որպեսզի կարողանամ պատրաստել նյութերը, որոնք օգտագործելու ենք սեմինարիայում: Սեմինարիայից հետո ես ուղիղ գնում եմ աշխատանքի: Հավաքատնից աշխատանքի հասնելու համար երկու ժամ է պահանջվում: Սկզբում ինձ համար իրոք դժվար էր: Իսկ հետո ցերեկվա 5:00 ես նորից պետք է վերադառնամ Մաթնոգի հավաքատուն, որպեսզի կրկին ուսուցանեմ սեմինարիայում: Երբ հասնում եմ Մաթնոգ 3:00-ին, և եթե դեռ ժամանակ եմ ունենում, ես այցելում եմ սեմինարիայի իմ ուսանողներին և նրանց ծնողներին: Այլ կերպ ասած, ես այցելում եմ սեմինարիայի իմ ուսանողներին համարյա ամեն օր:

Մարջի Ադիոնգ. Ուստի, նա կանչվեց որպես սեմինարիայի ամենօրյա ուսուցիչ, իսկ այդ ժամանակ ես դարձա տնային ուսումնասիրության ուսուցիչ: Դժվար էր կենտրոնանալ երիտասարդների վրա, հատկապես նրանց, ովքեր շատ հեռու են ապրում հավաքատնից՝ ոչ թե մետրեր հեռու, այլ մի քանի կիլոմետր: Դուք պետք է այցելեք նրանց իրենց տներում, որպեսզի նրանք կարողանան մասնակցել սեմինարիայի ծրագրին: Այժմ ես ունեմ 23 տնային ուսումնասիրության ուսանողներ, և ամեն շաբաթ ես մեկ առ մեկ այցելում եմ նրանց:

Ռիչարդ Մանահան. Մենք չենք կարող թերագնահատել մարդու ներուժը: Ես տեսնում եմ նրանց որպես Աստծո թանկագին որդիներ և դուստրեր: Ես իրոք համոզված եմ, որ ծրագիրը կարող է իսկապես փոխել նրանց կյանքը: Ահա ինչու ենք մենք շատ խանդավառված այս ծրագրով: Մինչև հիմա նրանք ունեն 12 միսիոներ, ովքեր մեկնել են այս տարի, և նրանք ավելի շատ միսիոներներ կունենան:

Մարջի Ադիոնգ. Ղեկավարները շատ միջոցառումներ են կազմակերպում երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան հարաբերություններ զարգացնել միմյանց հետ և միաժամանակ խթանել նրանց հետաքրքրությունը սեմինարիայի ծրագրի հանդեպ:

Էրիկա Վիլյարալ. Սեմինարիան մեծ օրհնություն է ինձ համար, քանի որ այն ամրապնդել է իմ հավատքը, օգնել է ինձ ուժեղ լինել և ապավինել Տիրոջ զորությանը:

Առնոլդ Կարիսո. Ես պատրաստվում եմ գնալ միսիա՝ մասնակցելով սեմինարիային:

Մարջի Ադիոնգ. Ես իրոք երջանիկ եմ: Տեսնում եմ, որ որոշ երիտասարդներ հոգածության կարիք ունեն, ես նույնպես մայր եմ և ցանկանում եմ, որ նրանք սիրված զգան: Երբ որևէ ուսանող չի կարողանում մասնակցել դասին, ես տխրում եմ, քանի որ գիտեմ, որ խնդիր կա, և ես ցանկանում եմ գնալ և պարզել՝ ինչու: Ուստի, նույնիսկ, եթե նրանք հեռու են ապրում, ես անում եմ հնարավոր ամեն բան, որ ցույց տամ, որ նրանք կարևոր են և հատուկ են:

Ռիչարդ Մանահան. Ինչպես ասացի, ես չեմ զարմանա, եթե մի օր այս երիտասարդներից շատերը դառնան Եկեղեցու ղեկավարներ այս տարածաշրջանում և գուցե այս շրջանում:

Մասնակիցներ.

Ռիչարդ ՄանահանՍեմինարիայի և ինստիտուտի համակարգող

Ալեքս ԿաստիդադեսՍեմինարիայի ուսուցիչ

Էդիլբերտո ԳաբելոՃյուղի նախկին նախագահ

Մարջի ԱդիոնգՏնային ուսումնասիրության սեմինարիայի ուսուցիչ

Ստեֆանի ՊանտոնենՍեմինարիայի ուսանող

Էրիկա ՎիլյարալՍեմինարիայի ուսանող

Առնոլդ ԿարիսոՍեմինարիայի ուսանող

Տպել