Ամենամյա հեռարձակումներ
Դառնալու ձգտում


Դառնալու ձգտում

Ս&Ի 2020թ․ ամենամյա ուսուցողական հեռարձակում

Երեքշաբթի, 9 Հունիս, 2020

Երեց Ուլիսես Սոարես. Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որտեղ էլ որ լինեք, իմ և կնոջս համար իսկապես պատիվ է այս երեկո լինել ձեզ հետ։ Ես ողջուjններ և սեր եմ բերել ձեզ բոլորիդ Առաջին Նախագահությունից և Տասներկու Առաքյալների Քվորումից: Նախագահ Նելսոնն անհատապես ձեզ է հղում իր լավագույն մաղթանքները: Նա միշտ խնդրում է մեզ իր լավագույն զգացմունքներով և սիրով կիսվել նրանց հետ, ում մենք հետ հանդիպում ենք: Նա իսկապես Աստծո զավակների անունից շնորհակալություն է հայտնում ձեզ ծառայության համար:

Իմ սիրելի՛ գործընկերներ, նախքան առաջ գնալը, ես կկամենայի իմ անձնական և խորը երախտագիտությունն արտահայտել ձեր հիանալի ծառայության համար սեմինարիաներում և ինստիտուտներում: Դուք արտոնված եք ուսուցանել և օգնել աճող սերնդին` քայլելու Փրկիչի ոտնահետքերով դեպի հավերժություն: Դուք ուսուցանում եք Աստծո ամենաազնվական հոգիներից նրանց, ովքեր պահվել են` երկիր գալու պատմության այս փուլի ընթացքում: Մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Նելսոնը, այս ազնիվ հոգիներին անվանում է Աստծո լավագույն թիմ, Նրա լավագույն խաղացողներ, հերոսներ, նրանք, ովքեր պիտի մասնակցեն այս վերջնական, մեծ հավաքման՝ Իսրայելի հավաքման իրադարձությանը:1 Այդ մեծ թիմը կարող է իրականացնել անհնարինը և օգնել ձևավորել ողջ մարդկային ընտանիքը:2

Իմ սիրելի կինը` Ռոսանան, այսօր միանում է ինձ այս հատուկ ժողովում: Նա եղել է իմ կյանքի լույսը մեր ամուսնության վերջին 39 տարիների ընթացքում: Իր բարության և սքանչելի օրինակի շնորհիվ նա մեր ընտանիքի կատալիզատորն է, ով օգնում է մեզանից յուրաքանչյուրին ավելի Քրիստոսանման դառնալ: Ես և Ռոզանան այն օրհնությունների ստացողներն ենք, որոնք եկել են մեր շատ նվիրված սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների ուսուցանած ուսմունքները պատանեկության ընթացքում մեր կյանքում կիրառելուց: Նրանց հավատարիմ ծառայությունը վիթխարի ազդեցություն ունեցավ մեր կյանքի վրա, երբ մենք կատարում էինք մեր առաջին քայլերը Հիսուս Քրիստոսի ավետարանում: Այդ նվիրված ուսուցիչներն օգնեցին մեզ ձևավորել մեր կյանքը` համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունների և առաջնորդեցին մեզ, երբ մենք փորձում էինք քայլել արահետով` մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու համար: Ես կկամենայի հրավիրել իմ սիրելիին՝ կիսվել իր զգացումներով, թե ինչպես սեմինարիան և ինստիտուտը օրհնեցին նրան, երբ նորադարձ էր Եկեղեցում, և նրա ջանքերը Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելիս: Այժմ սիրելիս, չէ՞իր կիսվի քո մեկնաբանություններով:

Քույր Ռոզանա Սոարես. Շնորհակալություն, իմ սեր՝ ինձ հրավիրելու համար, որ կիսվեմ իմ վկայությամբ:

Առաջին անգամ ես լսեցի Եկեղեցու մասին, երբ մոտ ինը տարեկան էի: Եվ 8 տարի ես խնդրում էի հայրիկիս թույլտվությունը մկրտվելու համար, իսկ նա միշտ ասում էր՝ ոչ: Նա ասում էր, որ ես շատ փոքր էի այդպիսի կարևոր որոշման համար, և ես պետք է ապացուցեի նրան, որ սա այն էր, ինչ ես իսկապես ցանկանում էի:

Չնայած ես Եկեղեցու անդամ չէի, ես ավարտեցի չորս տարվա ամենօրյա սեմինարիան: Սեմինարիայի դասը ուսուցանվում էր ժողովատանը առավոտյան ժամը 6:00-ին, ամեն օր: Հայրս թույլ էր տալիս ինձ գնալ միայն այն պայմանով, որ ուսուցիչն ինձ տաներ: Բարեբախտաբար, ես հրաշալի ուսուցիչ ունեի, ով ամեն օր առավոտյան 5:30 գալիս էր ինձ մեքենայով տանելու: Հայրս արթնացնում էր ինձ ամեն օր առավոտյան ժամը 5:00-ին, և ես հագնվում էի և սպասում ուսուցչին: Ես միշտ քնաթաթախ էի և ինքս ինձ ասում էի. «Խնդրում եմ չգաս: Խնդրում եմ չգաս»,- բայց նա միշտ գալիս էր: Բարեբախտաբար, նա միշտ գալիս էր:

Այնքան օրհնված եմ զգում և երախտապարտ իմ սեմինարիայի ջանասեր ուսուցչի համար, ով կարող էր հեշտությամբ ինձանից ձեռք քաշել: Բայց Նա չարեց:

Երեսուն տարի անց ես հնարավորություն ունեցա որոշ ժամանակ տանը սեմինարիայի դասընթաց ուսուցանել իմ դստերը: Այդ տարի իր դպրոցական գրաֆիկի պատճառով նա չէր կարող հաճախել սեմինարիա ժողովատանը: Նա մեծ եռանդով լեցուն աղջիկ էր և չէր ուզում հանգիստ նստել 45 րոպե, հատկապես ինձ հետ՝ որպես իր ուսուցիչ: Այսպիսով ես որոշեցի պատրաստել առանձնահատուկ դասեր և հյուրասիրել իմ դստերը, կարծես նա լավագույն սեմինարիայի ուսանողն էր, չնայած նա միակ ուսանողն էր:. Այդ տարվա վերջում նա երջանիկ էր և զգում էր իր հանդեպ մեր Երկնային Հոր սերը. ես նույնպես զգում էի դա:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, իմ դստեր նման ես գիտեմ, որ Աստծո խոսքը կարող է տարբերություն առաջացնել մեր մտքում, մեր վարքում, և նրանում, թե ինչպես ենք մենք տեսնում ինքներս մեզ և ուրիշներին:

Ես կկամենայի եզրափակել մի գեղեցիկ մեջբերումով Նախագահ Հենրի Բ. Այրինգից.

«Դուք` սքանչելի ուսուցիչներ, արդեն մեծ ջանք և զոհաբերություն եք գործադրում ձեր նախապատրաստման համար, ուսուցանելով խոսքը ձեր դասավանդման ընթացքում, և ուսանողների մասին հոգ տանելիս: … Դուք այժմ կարող եք ավելացնել ձեր հավատքը, որպեսզի մեր ուսանողներից շատերը կատարեն այն ընտրությունները, որոնք կտանեն դեպի ճշմարիտ դարձ:3

Ես այսպես եմ վկայում` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Երեց Սոարես. Շնորհակալություն սիրելիս, քո հաճելի խոսքերի համար: Նա սքանչելի է, այդպես չէ՞:

Հուսով եմ, դուք չեք թերագնահատում ներգործելու և համոզելու ձեր կարողությունը, որպեսզի մեր պատանիներն իրենց կյանքում հետամուտ լինեն արդարակեցության: Ինչպես մեր սիրելի Նախագահ Փաքերն էր սովորաբար ասում, նրանք մեծանում են թշնամու տարածքում: Նրանց ուսուցանելու ձեր նվիրված ծառայության միջոցով, նրանք կարող են աճել հավատքով և հնազանդությամբ ու դառնալ հոգեպես դիմացկուն: Նրանք կսովորեն, թե ինչպես պայքարեն և հաղթահարեն գայթակղությունը:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սեմինարիայի և ինստիտուտի ծրագրերը Եկեղեցու կայունության և ուժի երկու ամենակարևոր ներդրողներն են: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Տերը կատարում է «[Իր] աշխատանքը և [Իր] փառքը` իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»,4Իրեն և Իր զավակներին մատուցած ձեր թանկարժեք ծառայության միջոցով: Ուստի, ձեր և իմ հիմնական նպատակը պետք է միշտ լինի Երկնային Հոր զավակների փրկությունը և վեհացումը:

Կրոնի սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների և ղեկավարների համար գրված Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, այս սքանչելի դասագրքում, մենք գտնում ենք այս տպավորիչ միտքը. «Մեր նպատակն է օգնել պատանիներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել անձնապես, պատրաստել իրենց ընտանիքներին և ուրիշներին` իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքի համար»:5

Այս պահանջը համադրվում է նրա հետ, ինչ գրված է Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գրքում. «Կրոնի սեմինարիաներն ու ինստիտուտները (Ս&Ի) աջակցում են ծնողներին և Եկեղեցու ղեկավարներին` օգնելով պատանիներին և չափահաս երիտասարդներին աճել իրենց հավատքում առ Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանում»:6

Մեզ համար, ովքեր զբաղված են հոգիներ փրկելու այս սքանչելի աշխատանքով, մեծագույն մարտահրավերներից մեկը դառնալու, ձգտումն է, որը նշանակում է աճել կամ դառնալ այնպիսի աշակերտ, ինչպիսին Տերն է մեզանից ակնկալում լինել: Այդ ժամանակ Տերը հնարավորություն կտա մեզ ազդել նրանց կյանքի վրա, ում մենք ուսուցանում ենք, մինչ նրանք քայլում են արահետով` հավերժական կյանքի համար: Դառնալու այդ տեսակետը ամբողջովին կապված է երեք էլեմենտներից մեկի հետ, թե ինչպես հասնել Նրա նպատակին, ինչպես նկարագրված է Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում. «Մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով և ձգտում ենք Հոգու ընկերակցությանը: Մեր պահվածքը և հարաբերությունները օրինակելի են տանը, դասարանում և համայնքում: Մենք շարունակ աշխատում ենք բարելավել մեր գործելակերպը, գիտելիքը, վերաբերմունքը և բնավորությունը»:7

Պողոս Առաքյալը մեզ խորհուրդ է տվել Քրիստոսի նույն հասակի չափին ձգտելու կարևորության մասին: Եփեսացիներին ուղղված Իր թղթում նա ասել է.

«Եվ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ,

Սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար.

Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. և կատարեալ մարդ լինինք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»:8

Մեր վճռորոշ հարցը կարող է լինել, թե մենք ինչպես կարող ենք հասնել Քրիստոսի լիակատար հասակի չափին մեր ծառայության միջոցով, երբ մենք ձգտում ենք օգնել մյուսներին անել նույնը: Հիսուս Քրիստոսի ավետարանը տալիս է մեզ օգնություն այդ հարցում: Եկեք միասին մտածենք մի քանի սկզբունքներ` փորձելով պատասխանել այդ հարցին:

Առաջին և հիմնարար սկզբունքը միշտ Վարդապետին` Հիսուս Քրիստոսին հետևելն է: Հիսուս Քրիստոսին մեր մտածելակերպում, խոսքերում և գործերում անկեղծորեն արտացոլելով՝ մեծացնում ենք մեր կարողությունը, որով ազդում և համոզում ենք ուրիշներին՝ պատրաստվել և որակավորվել Երկնային Հոր հետ հավերժական կյանքի համար: Այդ անելով, մենք կարող ենք օգնել մեր երիտասարդներին սովորել սիրել Տիրոջը, քանի որ ինչ նրանք սիրեն, կորոշի, թե ինչին նրանք կձգտեն: Ինչին նրանք կձգտեն, կորոշի, թե ինչ նրանք կմտածեն և կանեն: Ինչ նրանք կմտածեն և կանեն, կորոշի, թե ով նրանք կդառնան:

Ես և դուք աշխարհին ենք ներկայացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Այն ամենը, ինչ մենք անում ենք և ասում, արտացոլում է Եկեղեցու պատկերը, նրա ճշմարտությունները և, ի վերջո, Փրկիչին: Երբ մենք ձգտում ենք ավելի լավ հասկանալ և ներդաշնակել մեր կյանքն ավետարանի հետ, մենք ավելի շատ ջանք պետք է գործադրենք՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու համար: Նախագահ Դալլին Հ. Օուքսը մի անգամ ասել է․

Հիսուս Քրիստոսի ավետարանն այն ծրագիրն է, որով մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Աստծո զավակները պետք է դառնան: Այդ անբիծ և կատարելացված վիճակը կառաջանա ուխտերի, արարողությունների և գործողությունների, ճիշտ ընտրությունների կուտակման և շարունակական ապաշխարության կայուն հաջորդականության միջոցով»:9

Ես վերջերս խոսում էի Բրազիլիայից իմ սեմինարիայի և ինստիտուտի մի քանի համադասարանցիների հետ, որտեղ ես եմ մեծացել: Ես մեծ տպավորություն ստացա նրանց պատմածից այն Քրիստոսանման ազդեցության մասին, որ նրանց ուսուցիչներն էին ունեցել նրանց վրա, իրենց կյանքում վճռորոշ որոշումներ կայացնելու մի ժամանակաշրջանում : Եկեք լսենք, թե ինչ են ասում նրանցից մի քանիսը:

Քույր Բարրետո. Շատ լավ, հետ գնամ դեպի իմ երիտասարդություն: Կարծում եմ` դե, չեմ կարծում, ես համոզված եմ, բոլոր որոշումները և այն ամենը, որոնց համար հույս ունեի, երազում էի, մի հաստատուն հիմք ուներ, երբ ես ուսումնասիրում էի ավետարանը: Եվ հատկապես շատ հստակ հիշում եմ սեմինարիան: Ես շատ ջահել էի, երբ սեմինարիան սկսվեց այստեղ` Բրազիլիայում, և ես դեռ հիշում եմ իմ բարի, շատ բարի ու նվիրված ուսուցիչներին. ես սկսեցի սիրել Փրկիչին: Եվ ես կարծում, եմ այն վկայությունը, որը ես վաստակեցի, երբ սեմինարիայի ուսանող էի, զարգացել է և աճել, շատ է աճել, և ես այն եմ, ինչ եմ այժմ այն ժամանակների շնորհիվ, այն ուսուցումների շնորհիվ, այն ուսուցիչների շնորհիվ և այն որոշումների շնորհիվ, որոնք ես կայացրեցի:

Քույր Սիլվա. Ինձ համար, կարծում եմ, ուսուցիչս շատ կարևոր էր այդ պահին, որովհետև ես այդ ժամանակ նորադարձ էի, և նա այնքան շատ օգնեց ինձ հասկանալ այդ սկզբունքները և ինչպես կիրառել դրանք իմ կյանքում և ձգտել այն հատկանիշներին, որ Հիսուս Քրիստոսն ուներ, ինչպես օրինակ`համբերություն, գիտելիքի աճ, հնազանդություն ապրող մարգարեներին: Բոլոր այս բաներն օգնեցին ինձ ժամանակի ընթացքում զարգացնել Սուրբ Հոգուն` Հոգու շշունջները լսելու ունակություն: Այսպիսով սա բանալի էր ինձ համար, որովհետև ես նորադարձ էի: Դա ուսուցիչն էր: Նա մեծ գիտելիքներ ուներ, և օգնեց շատ ուսանողների նույնպես զարգացնել այդ գիտելիքները: Նա պատասխանեց մեր հարցերին և այլն: Դա օգնեց ինձ ձեռք բերել վկայություն և ուժեղ մնալ ավետարանում:

Երեց Գոնկալվես. Դե, հենց որ մկրտվեցի, երբ մտա ժողովատուն առաջին անգամ, ես անմիջապես ներգրավվեցի պատանիների և սեմինարիայի ուսուցչի կողմից: Նա հրավիրեց ինձ գալ դասերին: Դասընթացն արդեն սկսվել էր, այնպես որ ես պետք է շտապեի և լրացնեի մի քանի թեմաներ, որպեսզի կարողանայի այդ տարի վկայական ստանալ: Ես ոչ մի բան չսովորեցի, լրացնելով այդ թեմաները, բայց ես սովորեցի ինքս ինձ ներգրավել, և այդ ներգրավումն էր կարևոր: Եվ այդ ներգրավվածությունը կարևոր էր, որպեսզի ես կարողանայի ցանկություն զգալ ավելի շատ բան սովորել սուրբ գրությունների մասին, որոնց մասին նախկինում երբեք չէի մտածել և որոնք ես դեռ չէի հասկանում: Այդ սկզբնական հուզումներից հետո մասնակցության ուրախությունը սկսեց լինել կյանքիս մի մասը։ Սկսեց նորմալ դառնալ և ես ցանկություն զգացի ավելի շատ բան իմանալ սուրբ գրությունների մասին, և կիրառել այն բաները, որոնք այնքան ճշմարիտ էին թվում և այնքան շատ էին օրհնել այդ երիտասարդների կյանքը, որ կարելի էր դա տեսնել նրանց գործերում: Նայելով հետ, ես հիշում եմ հետևյալը` այդ երիտասարդների գործերը ստիպեցին ինձ տեսնել մի բան, ինչը ճշմարիտ էր:

Երեց Սոարես. Պողոս Առաքյալի՝ Տիմոթէոսին ուղղված թուղթը հիշեցնում է մեզ կարևոր խորհրդի մասին, որին մենք պետք է ուշք դարձնենք, որպեսզի իսկապես ազդեցություն ունենանք ուրիշների վրա բարու համար. «Օրինակ եղիր հաւատացեալներին խոսքով, վարքով, սիրով, [ոգով], հաւատքով, սրբութիւնով»:10

Երկրորդ սկզբունքը, որը ես կկամենայի նշել` ճշմարտությունը քաջությամբ և հստակ ուսուցանելն է: Դուք և ես կանչվել ենք ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Մենք չպետք է ուսուցանենք մեր սեփական գաղափարները կամ փիլիսոփայությունները, նույնիսկ խառնելով Սուրբ գրությունների հետ: Ավետարանը «Աստուծոյ զորութիւն[ն] է փրկելու համար»,11 և միայն Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի միջոցով է, որ մենք փրկվում ենք: Սուրբ Հոգու առաջնորդությամբ և աջակցությամբ, մենք պետք է ուսուցանենք ավետարանի այն սկզբունքները, ինչպես դրանք գտնվում են Եկեղեցու կանոնիկ գրքերում, ժամանակակից առաքյալների և մարգարեների խոսքերում, ինչպես դրանք ուսուցանվում են այսօր: Մենք պետք է ճշմարտության գործիքներ լինենք և ուսուցանենք դա այնպիսի հստակությամբ, որ դրանք չխառնվեն աշխարհի փիլիսոփայությունների հետ: Հրաշալի է կարդալ, թե ինչպես է Ալման նկարագրում մարդկանց սրտերում Աստծո խոսքի զորության մասին, և թե ինչպես է այն բնականաբար զորացնում հավատքը: Եկեք միասին կարդանք Ալմա 32. 42-ը։

«Եվ ձեր ջանասիրության, ձեր հավատքի և ձեր համբերության շնորհիվ, խոսքի հանդեպ, այն սնուցելիս, որ այն կարողանա արմատ գցել ձեր մեջ, ահա, շուտով դուք կքաղեք դրա պտուղը, որն ամենաթանկարժեքն է, որը քաղցր է այն ամենից, ինչ քաղցր է, և որը ճերմակ է այն ամենից, ինչ ճերմակ է, այո, և մաքուր է այն ամենից, ինչ մաքուր է. և դուք կսնվեք այդ պտղով մինչև որ կհագենաք, այնպես որ չեք քաղցի, ոչ էլ կծարավեք»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս հիանալի սուրբ գրությունը բացատրում է ճշմարտության ուժը, որը կարող է ստացվել մեր պատանիների սրտերում և համոզել նրանց բարին գործել իրենց կյանքում: Խնդրում եմ հիշեք, որ արդյունավետ ուսուցումը Եկեղեցու ղեկավարության բուն էությունն է: Հավերժական կյանքը կգա միայն այն ժամանակ, երբ տղամարդիկ և կանայք ուսուցանվեն այնպիսի արդյունավետությամբ, որ նրանք փոխեն և կարգավարժեն իրենց կյանքը: Նրանց չի կարող պարտադրվել արդարակեցություն կամ երկինք մտնելու գաղափար: Նրանք պետք է առաջնորդվեն, իսկ դա նշանակում է արդյունավետ ուսուցում:12

Անցյալ ապրիլյան գերագույն համաժողովի ընթացքում Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանեց «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» թեմայով: Իր ուղերձի վերջում, նա հանձնարարություն տվեց ողջ Եկեղեցուն ուսումնասիրել այն և խորհել այդ ճշմարտությունների շուրջ և մտածել այն ազդեցության մասին, որ այդ ճշմարտություններն ունեն մեր կյանքի վրա: Ես հավատում եմ, որ մեր առաջադրանքը գնում է այդ հանձնարարությունից այն կողմ: ԴԵս և դուք այդ խմբի մարդկանցից ենք, ում հանձնարարված է հասցնել այդ հռչակագրի ոգեշնչված ճշմարտությունները մեր պատանիների և երիտասարդ չափահասների սրտերին: Ինչ-որ իմաստով, սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչները 15 մարգարեների, տեսանողների և հայտնողների այս ճշմարտությունները տարածողներն են երիտասարդությանը, հռչակելով նրանց դերը, պատրաստելով նրանց իրենց ճամփորդությանը դեպի մի շատ խառնաշփոթ աշխարհ: Ես և դուք ունենք կարևոր պարտականություն` իրականություն դարձնել այս հռչակագրի օրհնությունները նրանց կյանքում: Մենք բոլորս գիտենք, որ ապրում ենք դժվարին ժամանակներում: Աշխարհը մոռանում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կարևորությունն ու դերն իր կյանքում և կորցնում է իր աստվածային բնույթի տեսլականը: Ավելի ու ավելի շատ աշխարհիկ փիլիսոփայություններ են տեղ գտնում մարդկանց սրտերում՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի սուրբ բացարձակ ճշմարտությունների փոխարեն: Ես և դուք հիանալի հնարավորություն ունենք գործիքներ լինելՏիրոջ ձեռքում, որպեսզի օրհնենք մեր երիտասարդությանը և այս հռչակագրում հստակ ու հզոր ձևով հայտարարված ճշմարտությունները բերենք նրանց սրտերը:

Թույլ տվեք ձեզ ցույց տալ մի քանի այլ մեկնաբանություններ, որոնք իմ լավ ընկերներն արեցին այն մասին, թե ինչպես հստակությամբ և խիզախությամբ ուսուցանված ճշմարտությունը իսկապես արմատավորեց նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Երեց Սիլվա. Ինձ համար առաջին բանը, որը միտքս է գալիս, ուսուցիչների օրինակն է, որովհետև սա է այն աղբյուրը, ուր մենք նայում ենք` ուսուցիչները և մենք ցանկանում ենք նրանց նման լինել: Ես միշտ մտածել եմ.«Արդյո՞ք հնարավոր է, որ մի օր ես ունենամ այդպիսի ընտանիք: Արդյո՞ք հնարավոր է, որ մի օր ես իրականում անեմ այդ բաները»: Վարդապետության որոշակի ազդեցություն, որի մասին հիմնականում ուսուցանվում է օրինակով, ինչպես ասում են … ընդունելու համար, այսպիսով մենք պետք է ընդունենք վարդապետությունը և հարմարեցնենք այն մեր իրավիճակներին և հանգամանքներին: Ես փորձեցի անել դա հնարավոր լավագույն ձևով, համաձայն իմ ունակության և կարողության, որպեսզի ես իսկապես կարողանայի ավելի լավը լինել ամեն օր և կարողանայի կատարել լավագույն ընտրությունները, ինչպես օրինակ այն լավագույն ընտրությունը, որ արեցի այստեղ` ընտրելով կնոջս, որը այն բաներից մեկն էր, որ ինձ նույնպես օգնեց:

Քույր Բարրետո. Ես միշտ նայում էի իմ ուսուցիչներին որպես օրինակներ: Ես դեռ հիշում եմ առանձնապես մեկին: Նա շատ երիտասարդ էր, դեռ ամուսնացած չէր: Նա վերադարձած միսիոներ էր, քույր միսիոներ, բայց երբ նայում էի նրան, երբ նա ուսուցանում էր մեզ, ես մտածում էի. «Ես ուզում եմ նմանվել նրան: Ես ուզում եմ ավելի շատ նմանվել նրան», որովհետև նա Փրկիչի նման էր: Նա մեզ այնքան շատ էր սիրում և ամեն անգամ, երբ նա ուսուցանում էր, ես զգում էի նրա սերը և նրա նվիրվածությունը այն ամենին, ինչ անում էր: Մի բան, որը կարծում եմ կարևոր է իմ կյանքում, այն է, որ ես նորադարձ չէի, բայց դարձի գալու իմ ժամանակն էր: Ես ծնվել եմ Եկեղեցում, այսպիսով, երբ մենք խոսում էինք մեր պատմությունների մասին, իմ պատմությունը մի քիչ տարբեր էր, որովհետև ես չեմ հիշում, որ երբևէ կասկածներ ունենայի կամ չհավատայի Եկեղեցուն և ավետարանին: Ամեն ինչ ինձ համար շատ բնական էր: Բայց իմ կարծիքով, համոզված եմ, գալիս է մի ժամանակ, որ պետք է ինքնուրույն իմանաս և դա ճշգրիտ` իմ սեմինարիայի և ինստիտուտի, հատկապես` սեմինարիայի ժամանակ էր: Երբ ես հետ եմ գնում և մտածում այդ մասին, դա վճռորոշ ժամանակ էր, ես ստիպված էի որոշել, թե ինչու էի Եկեղեցում, թե արդյոք Եկեղեցին իսկապես ճշմարիտ էր ինձ համար, թե արդյոք ես վկայություն ունեի ավետարանի մասին և վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Այսպիսով, ես ինքս կարող եմ լինե այժմ` միայն այդ օրերի շնորհիվ:

Քույր Գոնկալվես. Նախ, եթե մենք ունենք մեր ուսուցիչներն ու առաջնորդները, չի նշանակում, որ նրանք կատարյալ են, այլ որպեսզի մենք պատկերացնենք, որ մենք նրանց նման լինենք, նրանց նման ընտանիք ունենանք և հետևենք նրանց օրինակին, նույն հասկացողությունը ունենալով ՝ ձեռք բերենք այդ գիտելիքը: Կային մի քանի ղեկավարներ, ովքեր ազդեցություն թողեցին ինձ վրա և օրինակ հանդիսացան ինձ համար, այնպես որ ես ասացի.«Ես նրանց եմ ուզում նմանվել, երբ մեծանամ»: Սա ստիպում էր ինձ միշտ փորձել իմաստուն ընտրություններ անել իմ կյանքում: Եվ ես առաջ շարժվեցի քայլ առ քայլ։ Ինչպես Երեց Բեդնարն է ասել դարձի մասին, դա անմիջապես տեղի չի ունենում, դա քայլ առ քայլ է, սրտի մի փոփոխություն, մտքի մի փոփոխություն, վարքի մի փոփոխություն և միշտ կենտրոնացած Աստծո կամքի վրա: Այսպիսով, առաջինը Աստծո կամքն է, և ապա այդ ուսուցիչներն օգնեցին ինձ հասկանալ սուրբ գրությունները, սովորել սիրել սուրբ գրությունները: Այսպիսով, սա դարձավ իմ կյանքի մասը: Ես ձգտեցի իմաստուն ընտրություններ կատարել` համաձայն Աստծո կամքի։

Երեց Սոարես. Մեկ այլ սկզբունք, որը ես կցանկանայի նշել այսօր`մեր ուսանողներին, Հոգու միջոցով ուսուցանելու մեր հանձնառությունն է: Ես և դուք, մենք Տիրոջ հանձնարարության ներքո ենք: Մենք Նրա գործակալներն ենք և լիազորված ենք և ուղարկված՝ ներկայացնելու Նրան և գործելու Նրա անունից: Որպես Նրա գործակալներ, մենք Նրա օգնության իրավունքն ունենք: Իհարկե, ակնկալվում է, որ մենք ջանասիրաբար պատրաստվենք՝ յուրաքանչյուրս տիրապետելով դասավանդման տարբեր մեթոդների և սովորելով, թե ինչպես օգնել մեր ուսանողներին արդարությամբ գործադրել իրենց ազատ կամքը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Տիրոջ օգնությունը Սուրբ Հոգու միջոցով մեր դասավանդած դասերում ունենալու համար, անհրաժեշտ է ապրել այնպիսի կյանք, որը որակավորում է այդ օգնության համար:

Խոսելով ուսուցիչների հետ այսօր, Առաջին Նախագահությունը նշել է. «Ձեր ծառայության ամենակարևոր մասը կլինի ձեր սեփական ամենօրյա հոգևոր նախապատրաստությունը, ներառյալ՛ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և պատվիրաններին հնազանդվելը: Մենք խրախուսում ենք ձեզ նվիրվել ավետարանով ապրելուն ավելի մեծ նպատակասլացությամբ, քան երբևէ նախկինում»:13 Ապա խնդրում ենք Տիրոջ օգնությունը, և Նա կօրհնի մեզ Իր Հոգով իմանալ, թե ինչ անենք: Խնդրում ենք միշտ հիշել, որ Հոգով ուսուցումն օգնում է մեզ ուսուցանել դասարանի անդամներին այնպես, որ նրանք կարողանան ավելի լավ հասկանալ ավետարանի սկզբունքները, այնուհետև շահագրգռված լինեն կիրառել դրանք իրենց կյանքում. «Ուստի նա, ով քարոզում է և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում»:14 Սա գուցե ավելորդ է, բայց ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մեր ուսանողները կարող են հավերժական ճշմարտություն ստանալ Հոգու միջոցով միայն այն ժամանակ, երբ դա ուսուցանվում է այդ Հոգով:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Նեփին բացատրել այս գեղեցիկ հայեցակարգը. «Եվ այժմ ես՝ Նեփիս, չեմ կարող գրել բոլոր բաները, որոնք ուսուցանվում էին իմ ժողովրդի մեջ. ոչ էլ ես այնպես զորեղ եմ գրելում, ինչպես խոսելում. քանզի, երբ մարդ խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն, մինչև մարդկանց զավակների սրտերը»:15 Որքան կարևոր դեր ունի Հոգին մեր ուսուցումներում` տանելով ճշմարտությունը մինչև մարդկանց զավակների սրտերը:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք շատ պերճախոս լինել և ունակ՝ հասարակության մեջ լավ խոսելու, բայց առանց Հոգու մեր ունակությունները որևէ բան չեն փոխի Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ուսուցանեց, որ «երբեք ավելի հրատապ չի եղել իմանալ, թե ինչպես է Հոգին խոսում [մեզ] հետ, քան հենց հիմա»: Նա ավելացրեց, որ «Աստվածագլխում Սուրբ Հոգին է սուրհանդակը: Նա [մեր] միտքը կբերի այնպիսի մտքեր, որոնք Հայրը և Որդին ցանկանում են, որ [մենք] ստանաք։ Նա է Մխիթարիչը: Նա խաղաղության զգացողություն կբերի [մեր] սրտին: Նա վկայում է ճշմարտության մասին և կհաստատի այն, ինչ ճիշտ է, երբ [մենք] լսենք և կարդանք Տիրոջ խոսքը»:16

Չորրորդ սկզբունքը, որը կկամենայի նշել, սրտանց ուսուցանելն է: Կան ուսուցիչներ, ովքեր կարողանում են կազմել նրբագեղ հղկված նախադասություններ, որոնք տպավորիչ են և հաճելի՝ լսելու համար: Բայց համոզիչ գաղափարներ ունեցող ուսուցիչները, ովքեր սիրտ սրտի են խոսում, նրանք են, ովքեր կարող են իսկապես ոգեշնչել մեզ գործել` հիմնվելով մեր սովորած բաների վրա: Այս ուսուցիչներից ոմանք գուցե այնպես հղկված չլինեն հասարակության առջև խոսելու համար, բայց երբ ուսանողները լսում են նրանց, նրանք բացում են նրանց աչքերը` ավելի լավ ըմբռնելու համար: Այս ուսուցիչները կարողանում են ցանկություն առաջացնել նրանց սրտերում և մտքերում, որը կազդի և կհամոզի ուսանողներին բարության որոնման և վեհացման ձգտումի մեջ: Ուսուցիչները, ովքեր ամենաշատն են ազդել իմ կյանքի վրա, նրանք էին, ովքեր ուսուցանել են ինձ իրենց սրտից: Նրանք դասավանդման տեխնիկայում ամենահմուտը չէին, բայց նրանք կարողանում էին խոսել սիրտ սրտի: Նրանց ազդեցությունը ավելի քիչ կապ ուներ դասի ծրագրերին կամ կրթական տեսություններին մեխանիկորեն հետևելու հետ և ավելի շատ՝ իրական խնամքի, անկեղծության, ավյունի և համոզմունքի հետ: Ինչպես ասում է ամերիկացի գրող և մանկավարժ Պարկեր Պալմերը. «Լավ ուսուցիչները կապվածություն ստեղծելու կարողություն ունեն: … Կապվածությունները, որոնք ստեղծվում են լավ ուսուցիչների կողմից, չեն գալիս իրենց մեթոդներից, այլ նրանց սրտերից, որը նշանակում է սիրտ իր հնադարյան իմաստով, որպես այն տեղը, որտեղ բանականությունը և հույզերը, ոգին և կամքը, համընկնում է մարդու ինքնության հետ»:17

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ սկզբունքի կատարյալ օրինակն էր: Նա ֆիզիկական ոտնահետքեր թողեց ծովափի ավազի վրա, բայց Իր ուսմունքների հոգևոր նշանը թողեց բոլոր նրանց սրտերի և կյանքի վրա, ում Նա ուսուցանեց: Նա հրահանգեց Իր աշակերտներին այդ օրերում և մեզ հետ Նա խոսում է նույն խոսքերը. «Հետևիր ինձ»:18

Դե, եկեք լսենք իմ համադասարանցիների և ընկերների եզրափակիչ մեկնաբանությունները: Կարծես ես նրանց դեռ չեմ ներկայացրել ձեզ: Այդ երեք զույգերն են` Գլաուզիան և Ռեյնալդո Բարրետոն, Լյուսելիան և Մաուրո Գոնկալվեսը, և Սելիա Մարիան և Ռամիլֆո Սիլվան: Ես ճանաչել եմ այս հիանալի մադկանց մեծ մասին մեր մանկությունից սկսած: Ես հետևել եմ նրանց իրենց կյանքի ընթացքում և սովորել նրանց արդար օրինակներից: Նրանք հավատարիմ են եղել, համբերող և նվիրված անդամներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ովքեր մեծացրել են իրենց ընտանիքները ավետարանում` ողջ սրտով ծառայելով այն պարտականություններում, որոնց Տերը կանչել է նրանց:

Երեց Բարրետո. Ես իմ կյանքում շատ լավ օրինակներ ունեցա սեմինարիայի և ինստիտուտի դասախոսներից, ուսուցիչներից, ինչպես նաև սեմիանարիայի և ինստիտուտի համակարգողներից ու տնօրեններից: Այդ ժամանակից ի վեր մենք լավ ընկերություն ենք անում նրանց հետ: Ես չեմ կարող բավարար երախտապարտ լինել նրանց համար և նրանց օրինակի համար իմ կյանքում: Նրանք նաև շատ լավ ընկերներ էին: Ես միշտ վստահ էի զգում խոսել նրանց հետ ամեն ինչի մասին: Նրանք հրահանգեցին, նրանք ուսուցանեցին ինձ, նրանք ուսուցանեցին ավետարանը, բայց նրանց օրինակը հոյակապ էր: Նրանք շատ մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա:

Քույր Գոնկալվես. Այնքան երախտապարտ եմ ավետարանն ունենալու համար, որ կարողացա իմ ընտանիքը նրանով մեծացնել և այսօր տեսնել պտուղը այդ ողջ աշխատանքի՝ այն ժամանակից սկսած, երբ երիտասարդ էինք: Հիշում եմ, մի անգամ ես տաճարի դիմաց էի, երբ այն նվիրագործվեց և ես արտոնություն ունեցա երգելու այնտեղ Նախագահ Քիմբալի հետ: Քույր Լոբոն մեր խմբերգիչն էր: Քիչ մարդիկ կային, ովքեր կարողացան ներս մտնել սելեստիալ սենյակ և կարողացան տաճարի ներսում զգալ, որ այն ամենը, ինչ ես սովորել էի այնտեղ, այն ամենը ինչ սովորել էի իմ երիտասարդ ժամանակ, արժեր այն, ինչը ստիպում էր ինձ իսկապես ցանկանալ շարունակել դեպի հավերժություն: Ամեն ինչ կյանքում նպատակ ունի և իմ նպատակն է կարողանալ վերադառնալ Երկնային Հոր ներկայություն իմ ընտանիքի և իմ ընկերների հետ միասին:

Երեց Սիլվա. Իմ մտքերը, ամենից առաջ, երախտագիտություն են հայտնում նրանց, ովքեր քաջարի ուսուցիչներ էին, այն մարդիկ, ովքեր կամավոր նվիրվեցին և իսկապես շարունակում են նվիրաբերել ժամանակ` իրենց նախապատրաստելով ուսուցանելու համար: Ես չեմ կարող չափել այն հիանալի ազդեցությունը, որ ուսուցիչները կարող են ունենալ և իսկապես ունենում են իրենց ուսանողների վրա: Երբեմն մենք բացահայտում ենք դա միայն շատ տարիներ հետո: Բայց նրանք իսկապես ընտրում են անել այն, ինչ ճիշտ է և մնալ արահետում: Եվ ես իսկապես երախտապարտ եմ սրա համար: Եվ ես վկայություն ունեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր: Ես ունեցել եմ որոշ փորձառություններ, որոնք չեմ կարող ուրանալ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է: Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Այսօր մենք ունենք մարգարե, ով առաջնորդում է մեզ և ով ստանում է հայտնություն, և ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը ակտիվորեն ուղղորդում է Եկեղեցին: Սրանք են իմ մտքերը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Երեց Սոարես. Շնորհակալություն իմ սիրելի՛ ընկերներ: Թող Տերն օրհնի ձեզ բոլորիդ, մինչ շարունակում եք լինել լավ օրինակ այն բաների, ինչ սովորել եք, երբ երիտասարդ էիք, և շարունակում եք հաստատել Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրիշների սրտերում:

Վերջին և խիստ կարևոր սկզբունքը, որով ցանկանում եմ կիսվել, հետևյալն է` վկայել այն մասին, ինչը մենք գիտենք, որ ճշմարիտ է: Ավետարանի իմ սիրելի՛ ընկերակիցներ, ձեր ուժեղ վկայության զորությունը հավերժ կփոխի ձեր ուսանողների կյանքը: Դա հենց այն էր, ինչ պատահեց մեզանից յուրաքանչյուրի կամ մեր նախնիների հետ, երբ նրանք լսեցին միսիոներներին, ովքեր կիսվում էին իրենց վկայություններով: Սուրբ Հոգու զորությամբ ուժեղ վկայությունը հաջող կյանքի պահպանման զորությունն է և տալիս է խաղաղություն, մխիթարություն ու վստահություն: Այն առաջ է բերում համոզմունք, որ եթե մշտապես հետևես Փրկիչի ուսմունքներին, կյանքը սքանչելի կլինի, ապագան ապահով, իսկ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու համար ունակություն կտրվի: Ձեր ուժեղ վկայությունը կսատարի ձեր ուսանողների հավատքը և կօգնի նրանց զարգացնել իրենց սեփական վկայությունը Նրա ավետարանի մասին: Նրանց վկայությունները կդառնան այն սյուներից մեկը, որը կօգնի նրանց ճանաչել Քրիստոսի քավիչ զոհաբերության աստվածային զորությանը իրենց սեփական կյանքում: Քանի դեռ նրանք գործում են արդարությամբ՝ իրենց վկայությունների վրա հիմնվելով, ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ նրանց վկայությունները կարող են դառնալ իրենց վահանը` նրանց հավատքը թուլացնելու, նրանց մտքում անհավատություն սերմանելու հակառակորդի փորձերի դեմ` իրենց ողջ կյանքի ընթացքում: Այդ հիմքը կտա նրանց քաջություն` համարձակ հռչակելու այս ավետարանի ճշմարտությունները աշխարհին:

Երեխաների միության երգն ասում է. «Գիտեմ, Հայրս ապրում է և սիրում է ինձ: Հոգին է շշնջում այս ինձ, և ասում, որ ճիշտ է սա, և ասում, որ ճիշտ է սա»:19

Այդ ոգով, ես կցանկանայի եզրափակել իմ դիտողություններն այսօր՝ իմ վկայությամբ կիսվելով ձեզ հետ. վկայություն, որը կառուցվել է տող առ տող, և որը շարունակում է աճել, երբ ես անկեղծ սրտով անընդհատ որոնում եմ՝ ավելի լիարժեք հասկանալով Աստծո խոսքը: Այդ վկայության սերմն առաջին անգամ իմ սրտում ցանվեց հրաշալի միսիոներների կողմից, ովքեր ուսուցանեցին ընտանիքիս և ինձ իմ մանկության տարիներին: Ապա այն սնուցվեց իմ հավատարիմ ծնողների կողմից, ովքեր ինձ սովորեցնում էին Տիրոջ հանդեպ իրենց օրինակով և նվիրվածությամբ: Ի վերջո, այդ վկայության սերմը ծաղկեց, երբ ես լսում էի իմ սեմինարիայի սքանչելի ուսուցիչների ուսուցումները և տպավորված էի զգում գործել դրանց հիման վրա իմ կյանքում, երբ փոքր էի:

Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Ես գիտեմ՝ Նա ապրում է: Ես գիտեմ, որ Նա տառապեց իմ մեղքերի համար և հարություն առավ և տվեց ինձ հնարավորություն փոխել իմ վարքը: Ես գիտեմ Նա մոռացավ Իրեն հանուն ինձ, Նա անտեսեց Իր ցանկությունները և ճշգրիտ արեց, ինչ Հայրը խնդրեց Նրան անել: Նույնիսկ մեծ տառապանքի հենց այդ պահին Նա մերժեց Ինքն իրեն և արեց այն, ինչ Հայրը կամեցավ, որ Նա աներ:

Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրն ապրում է և լսում է մեր աղոթքները: Ես վկայում եմ ձեզ, որ Նա հասկանում է ցավը։ Ես գիտեմ, որ սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է Երկրի վրա: Տերն իսկապես սկսեց Իր ավետարանի և քահանայության վերականգնումը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Ես սիրում եմ Փրկիչին և իմ Երկնային Հորը և սիրում եմ ծառայել Նրանց: Ես փորձել եմ ցույց տալ իմ սերը իմ սիրելի Տիրոջ հանդեպ իմ ողջ կյանքի ընթացքում՝ Աստծո զավակների հանդեպ իմ ծառայության միջոցով: Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որքան երախտապարտ եմ իմ սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների համար, ովքեր առանց հոգնելու ազդեցին ինձ վրա՝ Տիրոջ հանդեպ իրենց նվիրված և սիրառատ ծառայության միջոցով: Ամեն ինչ սկսվեց այդ ժամանակ և ես այնքան երախտապարտ եմ սրա համար:

Ես սիրում եմ ձեզ եղբայրնե՛ր և քույրե՛ր։ Սիրում եմ այսօր ձեզ հետ լինելու հնարավորությունը։ Կրկին շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք անում եք Տիրոջ և Երկրի վրա գտնվող Նրա ժողովրդի համար: Ասում եմ այս բաները Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Նելսոն, «Իսրայելի հույսը», (դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018), լրացում New Era Օգոստ. 2018:

  2. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Տերն օգտագործում է անհավանականը՝ իրականացնելու անհնարինը» (Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հուն. 27, 2015), byui.edu:

  3. Henry B. Eyring, “We Must Raise Our Sights,” in Scott C. Esplin and Richard Neitzel Holzapfel, eds., The Voice of My Servants: Apostolic Messages on Teaching, Learning, and Scripture, (2010), 17.

  4. Մովսես 1.39:

  5. Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], x։

  6. Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020), 15.0:

  7. Ավետարանի ուսուցում և յուրացում, x:

  8. Եփեսացիս 4.11–13:

  9. Դալլին Հ. Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյեմբեր 2000, 33:

  10. Ա Տիմոթեոս 4.12:

  11. Հռովմայեցիս 1.16:

  12. ”How to Be a Teacher When Your Role as a Leader Requires You to Teach,” General Authority Priesthood Board Meeting, 5 Feb. 1969.

  13. Ուսուցանել ավետարանը Փրկիչի ձևով`ուղեցույց Եկ հետևիր Ինձ. Սովորելու սկզբնաղբյուրներ երիտասարդների համար, (2012), 2:

  14. Վարդապետություն և Ուխտեր 50․22:

  15. 2 Նեփի 33.1:

  16. Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», Ensign մայիս 2020, 90:

  17. Parker J. Palmer, The Courage To Teach: Exploring the Inner Landscape of a Teacher’s Life (1998), 11.

  18. Հովհաննես 21․22:

  19. «Գիտեմ, Հայրս ապրում է», Մանկական երգարան,5:

Տպել