2021
Սուրբ Ծնունդը Մալիում
Նոյեմբեր/դեկտեմբերի 2021


Սուրբ Ծնունդը Մալիում

Հեղինակն ապրում է Տեխասում, ԱՄՆ։

Ջուդիթը անհամբեր սպասում էր Հիսուսի ծննդյան տոնակատարությանը իր ճյուղի հետ։

«Մենք լսեցինք վերում երգող հրեշտակների քաղցր երգը դաշտավայրերի վրա» (Hymns, no. 203):

Նկար
Church members in Mali singing together

Սուրբ Ծննդյան օրն էր։ Ջուդիթը ցածր ձայնով երգում էր` քայլելով դեպի եկեղեցու շենքը: Նա և նրա քույրն ու եղբայրը գնում էին իրենց ճյուղի Սուրբ Ծննդյան հավաքույթին:

Նրա քույր Եսթերը ժպտաց: «Դա «Angels We Have Heard on High» ե՞րգն է»:

«Այո՜: Սա իմ սիրելի երգն է: Ես հույս ունեմ, որ մենք այսօր կերգենք այն»: Ջուդիթը ժպտաց։

«Ես սիրում եմ այդ երգը»։ Դեզիրեն` նրա եղբայրը, ավելացրեց: Նա բարձր երգեց «Գլ-օ-օ-օ-րիա».

Նրանք բոլորը ծիծաղեցին: Ջուդիթը անհամբեր սպասում էր, տոնելու իրենց ճյուղի հետ: Մալիում ոչ շատ մարդիկ էին տոնում Սուրբ Ծնունդը: Աֆրիկայի այս մասում մարդկանց մեծ մասը շատ բան չգիտեին Հիսուսի մասին: Նրանց համար Սուրբ Ծնունդը սովորական օր էր:

Փողոցները լիքն էին մարդկանցով: Մրգավաճառները վաճառում էին բաց կանաչ սեխեր: Մարդիկ` երիտասարդ թե ծեր իրենց գլխին դրած տանում էին ջրով լի սափորներ: Մի պատանի քշում էր սայը քաշող ավանակին: Ջուդիթը նայեց վեր` դեպի մզկիթի բարձր, նեղ աշտարակը: Դա մի գեղեցիկ շենք էր, որտեղ երկրպագում էին, իրենց մահմեդական հարևաններից շատերը:

Նկար
two sisters and brother walking through street in Mali

Ջուդիթը, Եսթերը և Դեզիրեն սովորաբար գնում էին Պապայի եկեղեցին: Բայց անցած ամառ նրանք միացան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Այժմ նրանք ամեն շաբաթ երեքով քայլում են դեպի եկեղեցի : Ջուդիթը սիրում է սովորել Հիսուսի մասին Երեխաների Միությունում:

Վերջապես նրանք հասան հավաքույթին: Ճյուղի ընտանիքների մեծ մասն արդեն այնտեղ էին: Աղոթատան պատի վրա պրոյեկտորով ցույց էին տալիս Սուրբ Ծննդյան տեսահոլովակներ: Ջուդիթը դիտեց Բեթլեհեմի միջով ավանակի վրա նստած Մարիամին Հովսեփի տանելը: Մարդաշատ, փոշոտ փողոցները հիշեցնում էին նրան Մալին:

Տեսահոլովակը դիտելուց հետո մի տաքսի մոտեցավ: Քույր Վալերիան` Սփոփող Միության նախագահը, դուրս եկավ տաքսիից:

«Ուտելիքը բերեցի»,- կանչեց նա:

Բոլորն օգնում էին բերել ափսեները պատշգամբ: Դա խրախճանք էր։ Կարտոֆիլով աղցանը, գազարը, կանաչ լոբին, վառ դեղին բրինձը, տապակած հավը … այդ բոլորն այնքան համեղ էր:

«Շատ շնորհակալություն, Քույր Վալերիա», - ասաց Ջուդիթը:

Ապա ամենափոքր երեխաներից յուրաքանչյուրը ստացավ գնդակ, տիկնիկ կամ խաղալիք ավտոմեքենա: Նվերները չբավարարեցին որպեսզի Ջուդիթը ևս ստանար, բայց նրա համար դա խնդիր չէր: Նա սիրում էր տեսնել փոքր երեխաներին ժպտալիս:

Նկար
Church members in Mali eating dinner together

Հավաքույթն ավարտվեց երգելով: Ջուդիթը ժպտաց, երբ նրանք երգեցին «Angels We Have Heard on High»:

Ամբողջ ճյուղը երգում էր միասին: Դա այնքան գեղեցիկ էր: Հիսուսն իսկապես ծնվել էր այդքան շատ տարիներ առաջ: Ջուդիթը երախտապարտ էր, որ նա, Դեզիրեն և Եսթերը գիտեին Նրա մասին: Եվ նա այնքան երջանիկ էր, որ տոնում էին Նրա ծնունդը:

Նկար
three siblings standing together in beautiful patterned clothes

Եսթերը, Ջուդիթը և Դեզիրեն իրենց եկեղեցու շենքի դիմաց:

Նկար
Friend, November 2021 Tier 2

Նկարազարդումները՝ Սթեֆ Մարշալի

Տպել