2021
Իմ առաջին տաճարային ուղևորությունը
Նոյեմբեր/դեկտեմբերի 2021


Իմ առաջին տաճարային ուղևորությունը

Նկար
girl in dress, waving

Ողջո՜ւյն Ես Ելենան եմ: Սա առաջին անգամ է, որ ես գնում եմ տաճար:

Նկար
girl talking with bishop

Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի իմ եպիսկոպոսի հետ։ Նա ինձ մի քանի հարցեր տվեց, որոնք օգնեցին համոզվել, որ ես պատրաստ էի տաճար գնալու: (Դուք կարող եք կարդալ հարցերը էջ 22-ում) Այնուհետև նա տվեց ինձ իմ անձնական տաճարային երաշխավորագիրը:

Նկար
girl packing bag for temple, brother tying tie

Մենք պատրաստվում ենք գնալ: Ես հագնում եմ իմ կիրկնօրյա լավագույն զգեստը: Ես նաև մի քանի բան եմ փաթեթավորում `մազերս թրջելուց հետո հարդարելու համար: Եվ ստուգում եմ, թե վերցրել եմ երաշխավորագիրս: Հիմա մենք դուրս ենք գալիս ավտոբուս նստելու:

Նկար
girl and brother riding bus to temple in Spain

Ահա և տաճարը: Դա այնքան գեղեցիկ է:

Նկար
girl showing recommend at temple

Երբ քայլում եմ տաճարի ներսում ես խաղաղություն եմ զգում: Ես ցույց եմ տալիս իմ երաշխավորագիրը դիմացի գրասեղանի մոտ կանգնած սիրալիր տաճարային ծառայողին: Տաճարի մեկ այլ աշխատող ինձ սպիտակ կոմբինեզոն է տալիս: Ես գնում եմ փակ սենյակ, որպեսզի փոխվեմ:

Նկար
girl in white, standing by baptismal font

Այժմ ես սպասում եմ մկրտվելու իմ հերթին: Երբ եղբորս հերթն է, ես կանգնում եմ ջրավազանի մոտ` լինելու որպես վկա: Ես հավաստիանում եմ, որ նա ամբողջովին մտնի ջրի տակ:

Նկար
girl in white being baptized

Հիմա իմ հերթն է: Ջուրը տաք է: Ես մկրտվում եմ շարքով մի քանի մարդկանց համար:

Նկար
girl being confirmed

Երբ ես դուրս եմ գալիս, տաճարային մի աշխատող ինձ սրբիչ է տալիս: Ես ցայվում եմ հանդերձարանում և փոխվում` հագնելով կիրակնօրյա հագուստներս: Երբ ես դուրս եմ գալիս, տաճարային աշխատողը տանում է ինձ հաստատվելու մի քանի մարդկանց համար:

Նկար
brother and sister leaving temple

Իմ ժամանակը տաճարում իսկապես հատուկ էր: Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել մյուսներին` մկրտվել և հաստատվել նրանց համար: Ես անհամբեր սպասում եմ, որ շուտով ետ գամ:

Նկար
Friend, November 2021 Tier 2

Նկարազարդումները` Ռեյչլ Հոֆման-Բեյլեսի

Տպել