2021
Եկեք հրավիրենք բոլորին
Նոյեմբեր/դեկտեմբերի 2021


Եկեք հրավիրենք բոլորին

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ)։

Ջերոմը կամեցավ, որ իր ողջ ընտանիքը գար իր մկրտությանը:

«Ես միշտ ուզում եմ լինել իմ սեփական ընտանիքի հետ և Տերը ցույց է տվել ինձ, թե ինչպես կարող եմ» (Մանկական երգարան, 188):

Նկար
Maori family sitting outside a small building called a marae

Ջերոմը նստեց խոտերի մեջ ՝ իր նանայի մարաեյի դիմաց: Գրեթե ժամն էր ընտանիքի համար սկսելու երեկույթը:

Նա նայեց շենքի պատի վրայի կարմիր փորագրություններին: «Մամ, ինչպե՞ս եք ասում նանայի անունը նշանների լեզվով»,- հարցրեց նա։ Ջերոմի տատիկը խուլ էր եղել: Երբեմն նրանք օգտագործում էին նշանների լեզուն նրան հիշելու համար:

«Ահա այսպես»,- ասաց Մայրը: Նա դանդաղ ցույց տվեց անունը իր ձեռքերով: Ջերոմը իր ձեռքերով նույնպես ցույց տվեց նշաննները: Նա սիրում է սովորել իր ընտանիքի մասին:

«Ես ուզում եմ փորձել»։ Ջերոմի զարմուհին` Քեթին նստեց նրանց կողքին: Մայրը նորից նշաններով ցույց տվեց անունը:

«Հաջորդ ամիս իմ մկրտության համար կարո՞ղ ենք մի երգ կատարել ժեստերի լեզվով»,- հարցրեց Ջերոմը:

«Իհարկե»,- պատասխանեց Մաման:

«Ի՞նչ է մկրտությունը»,- հարցրեց Քեթին։

Ջերոմի ընտանիքի մեծ մասը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ չէին: «Մկրտվելը հատուկ բան է իմ եկեղեցում»,- ասաց Ջերոմը: «Դա այն է, երբ խոստում ես տալիս հետևել Հիսուսին և Նա խոստանում է օգնել ձեզ»:

«Հրաշալի է», - ասաց Քեթին:

«Կցանկանայի՞ր գալ իմ մկրտությանը»,- հարցրեց Ջերոմը:

«Իհարկե»։ Քեթին ժպտաց։ Ապա Ջերոմը դիմեց իր մայրիկին:

«Կարող ենք խնդրել մյուս զարմիկներին ևս գալ: Եվ իմ մորաքույրներին ու մորեղբայրներին»:

Մայրը գլխով արեց: «Կարծում եմ, դա հրաշալի գաղափար է»։

Ջերոմը և Մայրը խնդրեցին ընտանիքի մյուս անդամներին գալ մկրտության: Մորաքույրներն ու մորեղբայրները նույնպես քիչ բան գիտեին մկրտության մասին: Բայց նրանք գիտեին, որ դա հատուկ օր էր Ջերոմի համար: «Մենք կլինենք այնտեղ », - ասացին նրանք։

Շաբաթներ անցան: Վերջապես եկավ Ջերոմի մկրտության օրը: Երբ Ջերոմը մտավ ժողովատուն, նա լայն ժպտաց: Բոլոր շարքերը լի էին իր ընտանիքի անդամներով:

Նկար
family standing with boy dressed in white for baptism

Առաջինը Ջերոմի հայրը խոսեց մկրտության և Սուրբ Հոգու պարգևի մասին: Նա նաև խոսեց այն մասին, թե որքան կարևոր են ընտանիքները: «Մենք այնքան երջանիկ ենք Ջերոմի համար, որ նա մկրտվեց այսօր: Եվ մենք այնքան երջանիկ ենք, որ մեր ընտանիքը մեզ հետ է»,- ասաց նա: Որ՞ն է ամենակարևոր բանը աշխարհում»,- հարցրեց նա։ «Դա մարդիկ են, մարդիկ, մարդիկ»:

Բոլորը ժպտում էին: Դա Մաորի ասացվածք էր, որը նրանք բոլորը սիրում էին:

Հայրիկի խոսքից հետո, Ջերոմի և Մայրիկի հերթն էր: Նրանք երգեցին երեխաների միության մի երգ նշանների լեզվով: Դա օգնեց Ջերոմին մոտիկ զգալ իր նանային:

Ապա Ջերոմն ու հայրիկը մտան մկրտության ավազանը: Երբ նա կանգնած էր ջրի մեջ, Ջերոմը նայեց վեր` ողջ իր ընտանիքին: Զարմիկներին, մորաքույրներին, մորեղբայրներին: Նրանք բոլորն այնտեղ էին:

Ջերոմը փակեց իր աչքերը: Նա զգաց մի ջերմ, խաղաղ զգացում: Նա այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես ինչ որ մեկը իրեն ամուր գրկում էր: Նա մտածեց իր նանայի մասին: Նա մտածեց իր նախնիների մասին: Նա գիտեր, որ նրանք ևս հպարտ էին իրենով:

Ջերոմը փոխվեց` չոր հագուստներ հագավ: Ապա նա ընտանիքի յուրաքանչյուր անդամին ամուր գրկեց: Նա երախտապարտ էր նրանց բոլորի համար: Եվ նա երախտապարտ էր իր ընտանիքի անդամների համար, ովքեր երկնքում էին, որոնց նա մի օր հանդիպելու էր: Ջերոմն ուզում էր շարունակել լավ ընտրություններ կատարել, որ նրանք հպարտանային իրենով:

Նկար
Friend, November 2021 Tier 2

Նկարները՝ Ակսանա Գրիվինայի

Տպել