2021
Պատրաստ տաճարի համար
Նոյեմբեր/դեկտեմբերի 2021


Պատրաստ տաճարի համար

Այս պատմությունը տեղի է ունեցել Ջամայկայում։

«Ինչպե՞ս կարող եմ երաշխավորագիր ստանալ»,- հարցրեց Աջանը:

«Տեսեք, որ դուք անեք բոլոր բաներն արժանիորեն» (Մորմոն 9.29

Նկար
family meeting together at home in Jamaica

Աջանը լայն ժպտաց, երբ լսեց դռան թակոցը: Madda-ն (մայրիկը) հրավիրել էր իրենց սպասավորող եղբորը օգնելու հատուկ ընտանեկան երեկոյի առթիվ:

Նա բացեց դուռը։ «Wah gwaan, Եղբայր Ուիլյամս» («Ինչպե՞ս ես»:)

«Everyting is irie» Ասաց Եղբայր Ուիլյամսը: («Ամեն ինչ լավ է:») Նա իր ծառից քաղած մի պարկ մանգո տվեց Աջանին:

Եղբայր Ուիլյամսը նստեց բազմոցին: Մադդան խնդրեց Աջանի փոքր քրոջը` Դանային, ասել աղոթքը:

Երբ նա ավարտեց, Եղբայր Ուիլյամսն ասաց. «Այս տարի Աջանը կդառնա 12 տարեկան: Արդյոք որևէ մեկը գիտի, թե ինչո՞ւ է սա հատուկ տարի նրա համար

Աջանի փոքր եղբայրը` Տեջունը, հուզված միջամտեց. «Որովհետև նա կարող է ստանալ քահանյությունը և բաժանել հաղորդությունը»:

«Ճիշտ է», - Ասաց Եղբայր Ուիլյամսը: «Բայց մի պատճառ էլ կա»:

Նա բացեց իր դրամապանակը և հանեց մի փոքրիկ թղթի կտոր։ Սա տաճարային երաշխավորագիր է:

Նա տվեց այն Աջանին:

«Հոյակա՜պ է»: Աջանը մատներով շոյեց քարտի վրայի ոսկյա տաճարը: «Ի՞նչ ես անելու դրա հետ»:

«Ես ցույց եմ տալու այն` տաճարում գրասեղանի դիմաց նստած մարդուն: Այն ցույց է տալիս նրանց, որ ես արժանի եմ ներս մտնել»:

«Ես ուզում եմ տեսնել»։ Դանան վերցրեց այն Աջանից և մոտիկից ուսումասիրեց:

Ձեր կարծիքով, ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե ունենայիք ձեր սեփական երաշխավորագիրը»,- հարցրեց Եղբայր Ուիլյամսը.

«Կզգայի առանձնահատուկ»: Աջանը հայացքը բարձրացրեց քարտից: «Բայց ես չգիտեմ, թե կարող եմ գնալ տաճար։ Շատ փող է պետք` օդանավի տոմս գնելու և այնտեղ գնալու համար»:

Ես էլ չեմ կարողանում շատ հաճախ տաճար գնալ»: «Բայց իմ երաշխավորագիրը հիշեցնում է ինձ միշտ պատրաստ լինել ներս գնալու համար»:

Աջանը մի պահ մտածեց։ «Ես էլ եմ ուզում պատրաստ լինել»,- ասաց նա: «Ինչպե՞ս կարող եմ երաշխավորագիր ստանալ»:

«Դու հանդիպում ես եպիսկոպոսին»,- ասաց Եղբայր Ուիլյամսը: «Նա մի քանի հարցեր կտա ձեզ, տեսնելու, թե արդյոք պատրաստ եք»:

«Այսպիսով դա ստուգարքի նմա՞ն է»,- հարցրեց Աջանը, մի քիչ անհանգստացած:

«Դա ավելի շատ նման է զրույցի»,- ասաց Եղբայր Ուիլյամսը: «Եպիսկոպոսը ձեր ընկերն է և նա կամենում է օգնել ձեզ պատրաստ լինել»:

Աջանը համաձայնվեց: Նա սիրում էր եպիսկոպոսին:

«Կցանկանայի՞ք տեսնել հարցերը»։ Եղբայր Ուիլյամսը Աջանին տվեց մի թուղթ, որի վրա գրված էին մի քանի հարցեր: Դանան և Տեջունը նրա մոտ կանգնած նույնպես ուզում էին տեսնել:

«Համար մեկ», կարդաց Աջանը: «Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին»:

Նա պայծառացավ: Դա հեշտ էր: «Այո՜»:

Նա մեկ առ մեկ շարունակեց կարդալ հարցերը: Մադդան և Եղբայր Ուիլյամսը բացատրեցին, թե ինչ էին նշանակում մի քանի բաներ:

Ապա Աջանը կարդաց ևս մեկ հարց. «Դուք հասկանո՞ւմ և պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը»: Նա մռայլվեց։ «Դանդրեն մի անգամ ինձ մի քիչ պունշ տվեց, երբ ես նրանց տանն էի»,- ասաց նա: Բայց ես երբևէ չեմ ցանկացել նորից խմել այն: Արդյո՞ք դա նշանակում է, որ ես չեմ կարող ունենալ տաճարային երաշխավորագիր:

«Պահել իմաստության Խոսքը նշանակում է ոգելից խմիչքներ չխմել, իսկ պունշը ոգելից խմիչք է»,- ասաց Եղբայր Ուիլյամսը: Բայց դու միշտ կարող ես ապաշխարել և արժանի լինել`գնալու տաճար:

«Հիսուսի շնորհիվ», - ասաց Տեջունը:

«Շատ ճիշտ է»,- Ասաց Եղբայր Ուիլյամսը: Ուստի քո տաճարային երաշխավորագիրը կարող է հիշեցնել քեզ շարունակել Իմաստության Խոսքին հնազանդվել։ Եվ միշտ պատրաստ լինել գնալ տաճար:

Աջանը ժպտաց։ Նա իրեն շատ ավելի լավ զգաց։

«Երևի ես շուտով մի օր տաճար գնամ», ասաց Աջանը: «Եվ երբ ես գնամ, ես պատրաստ կլինեմ»:

Նկար
Friend, November 2021 Tier 2

Նկարները՝ Շոն Ջ. Ք.Թեննեյի

Տպել