2021
Ձեռք բերել տաճարային երաշխավորագիր
Նոյեմբեր/դեկտեմբերի 2021


Ձեռք բերել տաճարայիներաշխավորագիր

Նկար
picture of a temple recommend

Երբ ստանում եք ձեր տաճարային երաշխավորագիրը, դուք հարցազրույց կանցնեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ: Դուք կարող եք հարցնել նրան ինչ որ կամենաք: Դուք կարող եք գալ ծնողներից մեկի հետ, եթե կամենում եք։ Ահա մի քանի բաներ, որոնց մասին նա կզրուցի ձեզ հետ:

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

  • Դուք հավատք ունե՞ք Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու հանդեպ:

  • Դուք վկայություն ունե՞ք Հիսուս Քրիստոսի Քավության և Նրա Եկեղեցու վերականգնման վերաբերյալ?

  • Դուք աջակցո՞ւմ եք (սատարում) ձեր Եկեղեցու առաջնորդներին (ինչպես օրինակ մարգարեին, առաքյալներին և եպիսկոպոսին)

  • Դուք ձգտո՞ւմ եք (տքնաջան փորձում) պահել ձեր միտքը և մարմինը մաքուր և անբիծ:

  • Դուք հետևո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին, թե ինչպես վերաբերվել ուրիշներին:

  • Դուք ձգտում եք Հանգստության օրը սուրբ պահել:

  • Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել։

  • Դուք վճարո՞ւմ եք 10-տոկոսանոց լրիվ տասանորդ:

  • Դուք հասկանո՞ւմ և հնազանդվո՞ւմ եք Իմաստության Խոսքին:

  • Կա՞ ն արդյոք լուրջ մեղքեր, որի համար դուք պետք է ապաշխարեք»:

  • Ձեր կարծիքով, դուք արժանի՞ եք Տիրոջ տուն մտնելու համար։

Նկար
Friend, November 2021 Tier 2

Նկարզարդումները՝ Էմիլի Դեյվիսի

Տպել