2021
Մեր ամուր հիմքը
Նոյեմբեր/դեկտեմբերի 2021


Համաժողովի ուղերձ մարգարեից

Մեր ամուր հիմքը

Հարմարեցված է «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» ուղերձից, Լիահոնա, նոյեմբեր 2021 թ.։

Նկար
President Nelson looking at Salt Lake Temple foundation

Սոլթ Լեյքի տաճարը կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ: Ռահվիրաները կառուցել են տաճարը իրենց ժամանակի գործիքներով: Այն հոյակերտ շինություն է: Սակայն եթե մենք ուշադրությամբ զննենք հիմքը, կտեսնենք, որ որոշ քարեր մաշվել են ժամանակի ընթացքում: Մենք տեսնում ենք ճեղքեր քարերի միջև, ինչպես նաև մի քանի անկայուն քարեր:

Ճարտարագետները, ճարտարապետներն ու շինարարության մասնագետները այժմ աշխատում են, որպեսզի շատ ավելի ամուր դարձնեն տաճարի հիմքը: Երբ նրանք ավարտեն, տաճարը բավականաչափ ամուր կլինի՝ դիմակայելու երկրաշարժերին և ուժեղ քամիներին: Այն բավականաչափ ամուր կլինի և կծառայի երկար տարիներ:

Մեր կյանքի հիմքը մենք պետք է կառուցենք մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Հետո, երբ տեղի ունենան հոգևոր երկրաշարժեր, մենք կկարողանանք ամուր կանգնել։

Այն ամենը, ինչ մենք սովորում ենք տաճարում, օգնում է մեզ ավելին հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին: Երբ ձեր հոգևոր հիմքը ամուր կառուցված է Հիսուս Քրիստոսի վրա, դուք վախենալու կարիք չունեք: Դուք կամրապնդվեք Նրա զորությամբ:

Հիսուս Քրիստոսը իմ վստահելի հիմքն է։

Նկար
coloring page of two children looking at statue of Jesus

Ձախից. Տաճարի նկարը՝ ըստ Բեյլի Ռիսի, նախագահ Նելսոնի լուսանկարը՝ ըստ Church News-ի, աջից. նկարը՝ ըստ Բրայան Բիչի

Տպել