«Արվեստի հանդեպ սերը կապել ավետարանի հետ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2021, դիմերեսի շապիկի ներսի հատված
Արվեստի հանդեպ սերը կապել ավետարանի հետ
Լիա Թ.
16, Լուիզիանա, ԱՄՆ
Երաժշտությունը իմ կյանքի կարևորագույն մասն է: Ես սիրում եմ ջութակ և ալտ նվագել: Երբ ես փոքր էի, մայրիկս կանչվեց երաժշտության ուսուցիչ Երեխաների միությունում: Նա սովորեցրեց ինձ սիրել Երեխաների միության երգարանի երգերը, և ես զգում եմ Հոգին, երբ նվագում եմ դրանք:
Ես նաև պարում եմ Լուիզիանա Վինթիջ Դանսերս խմբում և կտավի վրա նկարում եմ ծնողներիս և իմ տան համար: Ես մեծ երախտագիտություն եմ զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր ժամանակ են տրամադրում՝ արվեստի ստեղծագործություններ նկարելով, որոնք մենք տեսնում ենք եկեղեցում, և բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը: Կարծում եմ հրաշալի է, որ նկարչությունը ուղղակի ևս մեկ ուղի է, որով մարդիկ կարող են կիսվել ավետարանի վերաբերյալ իրենց զգացումներով:
2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջերիթ Վ. Գոնգը անդրադարձավ «մայրամուտ անտառի ետևում» նկարին: Այն շատ գեղեցիկ էր: Յուղանկարը հիշեցնում է ինձ, որ արևը միշտ դուրս կգա մութ գիշերից հետո:
Ավետարանն իմ կյանքն է: Ես սիրում եմ արվեստի հանդեպ իմ սերը կապել ավետարանի հետ: Ինձ համար երբեմն պարտադիր չէ, որ Աստծո սերը զգալու համար նկարը լինի կրոնական թեմայով: Նախկինում ես նույնիսկ նայել եմ թռչունների նկարներին և մտածել եմ. «Օ, Աստված ստեղծել է այդ թռչունին ինձ համար»: