«Շարունակվող հայտնություն», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2021 թ․, 16։
Վերջին խոսքը
Շարունակվող հայտնություն
2020թ․ ապրիլի գերագույն համաժողովի ելույթից։
Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն հայտնության հետևից։ Մարգարե Ջոզեֆի կողմից ստացված բազմաթիվ հայտնություններ մեզ համար պահպանվել են Վարդապետություն և Ուխտերում:
Բացի այդ՝ մենք օրհնված ենք ապրող մարգարեներին տրվող շարունակվող հայտնությամբ, ովքեր Տիրոջ «լիազորված գործակալներն են, որոնք իրավասու են խոսել Նրա անունից»:1
Անձնական հայտնությունը նույնպես հասանելի է բոլոր նրանց, ովքեր խոնարհաբար առաջնորդություն են փնտրում Տիրոջից: Այն նույնքան կարևոր է, որքան մարգարեական հայտնությունը:
Անձնական հայտնությունը հիմնված է Սուրբ Հոգուց ստացված հոգևոր ճշմարտությունների վրա: Սուրբ Հոգին ամեն ճշմարտության, հատկապես Փրկիչի տված ճշմարտության հայտնողն ու վկայողն է: Առանց Սուրբ Հոգու մենք իսկապես չէինք կարող իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նրա կարևորագույն դերն է՝ վկայել Հոր և Որդու, նրանց տիտղոսների և նրանց փառքի մասին:
Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուրս կարող ենք ստանալ հայտնությամբ առաջնորդություն, քանի դեռ խոնարհաբար աշխատում ենք Տիրոջ այգում:
Իմ խոնարհ աղերսանքն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը ձգտի շարունակվող հայտնության՝ մեր կյանքն առաջնորդելու համար և հետևի Հոգուն, երբ մենք երկրպագում ենք Հայր Աստծուն և մեր Փրկիչին` Հիսուս Քրիստոսին: