2010–2019 թթ․
Կատարել իմաստուն ընտրություն
Հոկտեմբեր 2014


15:19

Կատարել իմաստուն ընտրություն

«Չարը մերժել եւ լաւը ընտրել» (Եսայիա Է.15):

Իմ սիրելի եղբայրներ, այս երեկո ես ցանկանում եմ կիսել ձեզ հետ որոշ խորհուրդներ որոշումների և ընտրությունների մասին:

Երբ ես երիտասարդ իրավաբան էի Սան Ֆրանցիսկո Բեյ տարածաշրջանում, մեր ընկերությունը որոշ իրավաբանական աշխատանք էր կատարում մի կազմակերպության համար, որը հանգստյան օրերին հեռուստատեսությամբ ներկայացնում էր Չարլի Բրաուն հատուկ թողարկումը: Ես դարձա Չարլզ Շուլսի և նրա հերոսների՝ Փինաթսի, Չարլի Բրաունի, Լյուսիի, Սնուփիի և այլ հիանալի հերոսների երկրպագուն:

Իմ սիրած զավեշտներից մեկը ներգրավում էր Լյուսիին: Հիշում եմ, Չարլի Բրաունի բեյսբոլի թիմը կարևոր խաղ էր խաղում: Լյուսին խաղում էր աջ դաշտում և բարձր թռչող գնդակն ուղղվել էր նրան: Դա գնդակի ինը հերթական նետումներից վերջինն էր: Եթե Լյուսին բռներ գնդակը, նրա թիմը կհաղթեր: Եթե Լյուսին չբռներ գնդակը, մյուս թիմը կհաղթեր:

Ինչպես կարող է պատահել միայն զավեշտալի տեսարանում, ողջ թիմը շրջապատել էր Լյուսիին, երբ գնդակը ցած իջավ: Լյուսին մտածում էր. «Եթե ես բռնեմ գնդակը, ես հերոս կդառնամ, եթե ոչ, ես կդառնամ քավության նոխազ»:

Գնդակը ցած իջավ, և մինչ նրա թիմակիցներն անհամբերությամբ դիտում էին, Լյուսին չբռնեց գնդակը: Չարլի Բրաունը վրդովված ցած նետեց իր ձեռնոցը: Ապա Լյուսին նայեց իր թիմակիցներին, ձեռքերը դրեց կոնքերին և ասաց. «Ինչպե՞ս էիք ակնկալում, որ ես բռնեի գնդակը, երբ ինձ անհանգստացնում է մեր երկրի արտաքին քաղաքականությունը»:

Սա բազմաթիվ թռչող գնդակներից մեկն էր, որ տարիների ընթացքում Լյուսին չէր կարողացել բռնել, և նա նոր արդարացումներ ուներ ամեն անգամ: Մինչդեռ դրանք միշտ զավեշտալի էին, Լյուսիի արդարացումները պատճառաբանություններ էին. դրանք անհիմն պատճառներ էին նրա գնդակը չբռնելու համար:

Իր ծառայության ընթացքում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաճախ է ուսուցանել, որ որոշումներից է կախված ճակատագիրը: Այդ ոգով իմ խորհուրդն է այս երեկո վեր կանգնել ցանկացած պատճառաբանություններից, որոնք խոչընդոտ են հանդիսանում մեզ համար կայացնելու արդար որոշումներ, հատկապես Հիսուս Քրիստոսին ծառայելու հարցում: Եսայիայի գրքում մենք սովորում ենք, որ պետք է «չարը մերժել եւ լաւը ընտրել»:

Ես կարծում եմ, որ հատկապես կարևոր է մեր օրերում, երբ Սատանան մոլեգնում է մարդկանց սրտերում բազմաթիվ նոր և աննկատ եղանակներով, որ մեր ընտրությունները և որոշումները զգուշությամբ կատարվեն, համատեղելի լինելով նպատակների հետ, որոնցով մենք հայտարարում ենք, թե ապրում ենք: Մենք պետք է մեծ վճռականութամբ պահենք պատվիրանները և խիստ նվիրվածություն ցուցաբերենք սրբազան ուխտերի հանդեպ: Երբ մենք թույլ ենք տալիս, որ պատճառաբանությունները խոչընդոտեն մեր տաճարային օժտմանը, արժանի միսիաներին և տաճարային ամուսնությանը, դրանք խիստ վնասակար են դառնում: Ցավալի է, երբ մենք հայտարարում ենք, թե հավատում ենք այս նպատակներին, սակայն ուշադրություն չենք դարձնում ամենօրյա վարքագծին, որն անհրաժեշտ է դրանց հասնելու համար:

Որոշ երիտասարդներ հայտարարում են, որ իրենց նպատակն է ամուսնանալ տաճարում, սակայն չեն ժամադրվում տաճարին արժանի անհատների հետ: Եթե անկեղծ լինենք, ոմանք նույնիսկ չեն էլ ժամադրվում: Դուք, երիտասար տղամարդիկ, որքան երկար ամուրի մնաք համապատասխան տարիքից և հասունացումից հետո, այնքան ավելի ու ավելի կհարմարվեք դրան: Սակայն դա ձեզ համար ավելի անհարմարպետք է դառնա: Ջերմեռանդորեն ներգրավվեք հոգևոր և հասարակական միջոցառումներում, որոնք համապատասխանում են տաճարային ամուսնության ձեր նպատակներին:

Ոմանք հետաձգում են ամուսնությունը մինչև ուսումն ավարտելը և աշխատանք գտնելը: Մինչդեռ սա մեծապես ընդունված է աշխարհում, այս պատճառաբանությունը հավատք չի ցուցաբերում, չի համապատասխանում ժամանակակից մարգարեների խորհրդին և համահունչ չէ վարդապետության հետ:

Ես վերջերս հանդիպեցի մի լավ պատանու: Նրա նպատակներն էին՝ միսիա գնալը, կրթություն ստանալը, տաճարում ամուսնանալը և հավատարիմ ու երջանիկ ընտանիք ունենալը: Ինձ շատ դուր եկան նրա նպատակները: Սակայն հետագա խոսակցության ընթացքում ակնհայտ դարձավ, որ նրա վարքը և կատարած ընտրությունները չէին համապատասխանում նրա նպատակներին: Ես զգացի, որ նա իսկապես ուզում էր գնալ միսիա և խուսափում էր լուրջ օրինազանցություններից, որոնք արգելք կհանդիսանային միսիայի համար, սակայն նրա ամենօրյա վարքը չէր նախապատրաստում նրան ֆիզիկական, էմոցիոնալ, հասարակական, ինտելեկտուալ և հոգևոր մարտահրավերներին, որոնց նա կհանդիպեր: Նա չէր սովորել ջանասիրաբար աշխատել: Նա լուրջ չէր վերաբերվում ուսմանը և սեմինարիային: Նա հաճախում էր եկեղեցի, սակայն չէր կարդացել Մորմոնի Գիրքը: Նա շատ ժամանակ էր ծախսում վիդեո խաղերի և հասարակական լրատվամիջոցների վրա: Կարծես թե նա մտածում էր, որ բավական կլիներ պարզապես միսիա գնալը: Երիտասարդ տղամարդիկ, խնդրում ենք, պարտավորվեք արժանի վարք դրսևորել և լրջորեն նախապատրաստվեք լինելու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչները:

Ինձ անհանգստացնում են ոչ միայն կարևորագույն որոշումները, այլ նաև ոչ այնքան կարևոր թվացողները, ամենօրյա կյանքը և հասարակ թվացող որոշումները, որոնց վրա մենք ծախսում ենք մեր ժամանակի մեծ մասը: Այս ոլորտներում մենք պետք է ցուցաբերենք զսպվածություն, հավասարակշռություն և հատկապես իմաստություն: Կարևոր է վեր կանգնել պատճառաբանություններից և կատարել լավագույն ընտրությունները:

Զսպվածության, հավասարակշռության և իմաստության անհրաժեշտության հրաշալի օրինակ է հանդիսանում համացանցից օգտվելը: Այն կարող է օգտագործվել միսիոներական աշխատանք կատարելու համար, քահանայության պարտականություններ կատարելու համար, տաճարային սուրբ արարողությունները կատարելու համար թանկագին նախնիներին գտնելու և շատ այլ բաների համար: Բարիք գործելու հնարավորությունները շատ մեծ են: Մենք նաև գիտենք, որ այն կարող է հաղորդել շատ բաներ, որոնք չարիք են, ներառյալ մերկագրությունը, բռնությունը և անանուն շատախոսելը: Այն կարող է նաև անընդհատ առաջ բերել հիմար մտքեր ու արարքներ: Ինչպես Եղբայր Ռանդալ Լ. Ռիդն ուսուցանեց զորեղ կերպով վերջին գերագույն համաժողովի ժամանակ, խոսելով համացանցի մասին. «Դուք կարող եք ընկնել անվերջ թվով անկարևոր բաների թակարդը, որոնք կվատնեն ձեր ժամանակը և կպակասեցնեն ձեր ներուժը»:

Արդարությունից շեղող և արդարությանն ընդդիմացող երևույթներն առկա են ոչ միայն համացանցում. դրանք ամենուր են: Դրանք ազդում են ոչ միայն երիտասարդների վրա, այլ նաև բոլորիս վրա: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը բառիս բուն իմաստով խառնաշփոթի մեջ է: Մենք շրջապատված ենք «զվարճության և խաղերի» հետապնդող պատկերներով և բարոյազուրկ և անգործունյա կյանքով: Սրանք ներկայացված են որպես նորմալ վարք լրատվամիջոցներից շատերում:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը վերջերս զգուշացրեց անդամներին օգտվել հավաստի հասարակական լրատվամիջոցներից: Արթուր Ս. Բրուքսը, ով հայտնի է իր մտքերով, շեշտել է այս կետը: Նա նշում է, որ երբ օգտվում ենք հասարակական լրատվամիջոցներից, մենք հակված ենք հաղորդելու մեր կյանքի դրական մանրամասները, բայց ոչ դպրոցի կամ աշխատավայրի բարդությունները: Մենք նկարագրում ենք ոչ ամբողջական կյանքը, երբեմն ներկայացնելով մեզ հաճելի բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մենք կիսվում ենք այս կյանքով և ապա հետաքրքրվում «հասարակական լրատվամիջոցներում գտնվող [մեր] «ընկերների» գրեթե բացառապես … կեղծ կյանքերով»: Բրուքսը հիմնավորում է. «Ինչպես դուք կարող եք ավելի վատ չզգալ ձեզ, երբ ձեր ժամանակի մի մասը ծախսում եք երևակայելով, թե ավելի երջանիկ եք, քան իրականում կաք, և ձեր ժամանակի մյուս մասը տեսնելով, թե որքան ավելի երջանիկ են թվում ուրիշները, քան դուք»:

Երբեմն թվում է, թե մենք ընկղմվում ենք արժեզուրկ բաների, անզգայացնող աղմուկի և անվերջ շարունակվող վիճաբանությունների մեջ: Երբ մենք հեռացնում ենք այդ ձայները և քննում դրանց էությունը, շատ քիչ բան կա, ինչը կաջակցի մեզ արդար նպատակներին հետամուտ լինելու մեր հավերժական որոնումներում: Մի հայր իմաստությամբ պատասխանել է ուշադրությունը շեղող այս բաներին մասնակցելու իր զավակների բազմաթիվ խնդրանքներին. «Սա կդարձնի՞ ձեզ ավելի լավ մարդ»:

Երբ մենք պատճառաբանություններ ենք գտնում սխալ ընտրությունների համար, լինեն դրանք մեծ թե փոքր, որոնք հակասում են վերականգնված ավետարանին, մենք կորցնում ենք օրհնությունները և պաշտպանությունները, որոնց կարիքը մենք ունենք, և հաճախ ընկնում ենք մեղքի ծուղակը կամ պարզապես կորցնում մեր ճանապարհը:

Ինձ հատկապես մտահոգում է անզգամությունը և «ամեն նոր բանով» համակված լինելը: Եկեղեցում մենք խրախուսում և գովերգում ենք ճշմարտությունը և ամեն տեսակի գիտելիքը: Սակայն երբ մշակույթը, գիտելիքը և հասարակական այլ բաները առանձնանում են Աստծո երջանկության ծրագրից և Հիսուս Քրիստոսի առանցքային դերից, հասարակության քայքայումն անխուսափելի է դառնում: Մեր օրերում, չնայած շատ ոլորտներում ունեցած աննախադեպ ձեռքբերումներին, հատկապես գիտության և կապի միջոցների ոլորտում, հիմնական կարևորագույն արժեքները արժեքազրկվել են և երջանկությունն ու բարեկեցությունն ընդհանուր առմամբ նվազել են:

Երբ Պողոս Առաքյալը Աթենքում հրավիրվել էր խոսելու Արիսպագոսում, նա ոմանց մոտ նկատեց նույն կեղծ մտածելակերպը և ճշմարիտ իմաստության բացակայությունը, որը գոյություն ունի այսօր: Գործք Առաքելոցում մենք կարդում ենք հետևյալը. «Որովհետեւ բոլոր Աթենացիք եւ այն տեղ կենող օտարները՝ ուրիշ ոչ մի բանի չէին պարապում, բայց միայն որ նոր բան ասեն կամ լսեն»: Պողոսը շեշտում էր Հիսուս Քրիստոսի Հարությունը: Երբ ամբոխը հասկացավ նրա ուղերձի կրոնական էությունը, ոմանք ծաղրեցին նրան, ուրիշներն էլ հիմնականում չընդունեցին նրան, ասելով. «Այդ բանի համար քեզանից դարձեալ կլսենք»: Պողոսը հեռացավ Աթենքից առանց որևէ հաջողության հասնելու: Դին Ֆրեդերիկ Ֆարրարը գրել է այս այցելության մասին. «Աթենքում նա եկեղեցի չհիմնեց, աթենացիներին նա ոչ մի թուղթ չգրեց, և Աթենք նա երբեք այլևս ոտք չդրեց, չնայած որ հաճախ էր լինում հարևան երկրներում»:

Ես կարծում եմ, որ Երեց Դալլին Հ. Օուքսի ոգեշնչված ուղերձը, որը զանազանում էր «լավ, ավելի լավ, ամենալավ» գաղափարներն իրարից, արդյունավետ եղանակ է ապահովում ընտրություններն ու առաջնահերթությունները գնահատելու համար: Շատ ընտրություններ չար չեն իրենց էությամբ, սակայն եթե դրանք կլանում են մեր ողջ ժամանակը և մեզ հեռու են պահում լավագույն ընտրություններից, ապա դրանք դառնում են աննկատելի մոտեցող վտանգներ:

Նույնիսկ արժանի ջանքերը գնահատման կարիք ունեն, որպեսզի որոշենք, թե արդյոք դրանք շեղում են մեզ լավագույն նպատակներից: Ես ունեցել եմ հիշարժան զրույց իմ հոր հետ, երբ ես պատանի էի: Նա չէր կարծում, որ բավականաչափ երիտասարդներ կենտրոնացած էին տևական կարևոր նպատակների վրա կամ պատրաստվում էին դրանց համար, ինչպես օրինակ աշխատանքը և ընտանիքներին ապահովելը:

Իմաստալից ուսումնասիրությունը և նախապատրաստական աշխատանքային փորձառությունը միշտ եղել են իմ հոր խորհուրդ տված առաջնահերթությունների սկզբում: Նա գնահատում էր այդ արտաուսումնական միջոցառումները, ինչպես օրինակ բանավիճելը, և ուսանողական խորհուրդը կարող էր ուղիղ կապ ունենալ իմ որոշ կարևոր նպատակների հետ: Նա կարծում էր, որ ես չափից ավելի շատ ժամանակ էի տրամադրում ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ խաղալու և վազքով զբաղվելու համար: Նա ընդունում էր, որ սպորտի միջոցով մարդը կարող է ուժ, տոկունություն և համատեղ աշխատելու ունակություն ձեռք բերել, սակայն պնդում էր, որ հավանաբար մեկ սպորտի վրա կենտրոնանալը կարճ ժամանակով ավելի լավ կլիներ: Նրա կարծիքով սպորտը լավ բան էր, սակայն ոչ լավագույնը ինձ համար: Նա մտահոգվում էր, որ որոշ սպորտաձևեր սկսում էին առաջ բերել համբավ ավելի կարևոր տևական նպատակների փոխարեն:

Ելնելով իմ ունեցած փորձառությունից, պատճառներից մեկը, որ ես սիրում եմ բեյսբոլ խաղալու Լյուսիի պատմությունը, այն է, որ հայրս կարծում էր, որ ես պետք է ուսումնասիրեի արտաքին քաղաքականություն և չմտահոգվեի, թե արդյոք կարողանալու էի բռնել գնդակը: Ես պետք է նշեմ նաև, որ մայրս սիրում էր սպորտը: Եթե նա ներկա չէր գտնվում իմ խաղերից որևէ մեկին, պատճառը կարող էր լինել միայն հիվանդանոցում լինելը:

Ես որոշեցի հետևել իմ հոր խորհրդին և չմասնակցել քոլեջի սպորտային խաղերին: Ապա մեր ավագ դպրոցի ֆուտբոլի մարզիչը տեղեկացրեց ինձ, որ Ստանֆորդի ֆուտբոլի մարզիչը ցանկանում էր ճաշել Մերլին Օլսենի և իմ հետ: Ձեզանից նրանք, ովքեր ավելի երիտասարդ են, միգուցե չճանաչեն Մերլինին: Նա մրցակցից գնդակը խլողներից լավագույններից էր ողջ Ամերիկայում, ով խաղում էր Լոգանի ավագ դպրոցի ֆուտբոլի թիմում, որտեղ ես խաղում էի որպես գնդակ նետող ու պաշտպան, և գնդակը բռնելով վազում էի դեպի նպատակակետը: Ավագ դպրոցի տարիներին ֆուտբոլի լավագույն թիմերից շատերը համոզում էին Մերլինին խաղալ իրենց թիմում ողջ երկրով մեկ: Քոլեջում նա արժանացավ Աութլենդ մրցանակի որպես ազգային լավագույն խաղացող: Ի վերջո, Մերլինը երրորդն էր, ում ընտրեցին Ֆուտբոլի Ազգային Լիգայում խաղալու համար և կատարեց 14 հաջորդական հրաշալի նետումներ: 1982թ. նա դարձավ ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղոցողների թիմի անդամ:

Ստենֆորդի մարզչի հետ ճաշը տեղի ունեցավ Բլուբրդ ռեստորանում Լոգանում, Յուտա: Ձեռքսեղմումից հետո նա այլևս ոչ մի անգամ չնայեց ինձ վրա: Նա խոսում էր միայն Մերլինի հետ և ուշադրություն չէր դարձնում ինձ վրա: Ճաշի վերջում առաջին անգամ նա շրջվեց իմ կողմը, սակայն նա չէր կարողանում հիշել իմ անունը: Ապա նա տեղեկացրեց Մերլինին. «Եթե դու ընտրես Ստանֆորդը և ցանկանաս քո ընկերոջն էլ բերել, նա ունի բավականաչափ լավ գնահատականներ և հավանաբար կարող ենք ընդունել նրան»: Այս փորձառությունը հաստատեց այն փաստը, որ ես պետք է հետևեի իմ հոր իմաստուն խորհրդին:

Իմ նպատակը չի կայանում նրանում, որ համոզեմ չզբաղվել սպորտով կամ չօգտվել համացանցից կամ չմասնակցել այլ պատշաճ միջոցառումների, որոնք երիտասարդները վայելում են: Դրանք այնպիսի միջոցառումներ են, որոնք պահանջում են չափավորություն, հավասարակշռություն և իմաստություն: Երբ իմաստությամբ են կիրառվում, դրանք հարստացնում են մեր կյանքը:

Այնուամենայնիվ, ես խրախուսում եմ յուրաքանչյուրին, երիտասարդ թե ծեր, վերանայել նպատակները և ձգտել կիրառել ավելի մեծ կարգապահություն: Մեր ամենօրյա վարքը և ընտրությունները պետք է համապատասխանեն մեր նպատակներին: Մենք պետք է վեր կանգնենք պատճառաբանություններից և ուշադրությունը շեղող բաներից: Հատկապես կարևոր է կատարել ընտրություններ, որոնք համապատասխանում են Հիսուս Քրիստոսին արդարությամբ ծառայելու մեր ուխտերին: Մենք չպետք է շեղենք մեր աչքերը նպատակակետից կամ չբռնենք այդ գնդակը որևէ պատճառով:

Այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն: Մենք երջանիկ, ուրախ մարդիկ ենք: Մենք գնահատում ենք լավ հումորի զգացումը և ընկերների և ընտանիքի հետ անցկացրած ժամանակը: Սակայն մենք պետք է հասկանանք նպատակի լրջությունը, որը պետք է լինի մեր ապրելակերպի և բոլոր ընտրությունների հիմքը: Նպատակակետից շեղվելը և պատճառաբանությունները, որոնք սահմանափակում են առաջընթացը, բավականին վնասակար են, սակայն երբ դրանք պակասեցնում են հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա Եկեղեցին, դրանք ողբերգական են դառնում:

Իմ աղոթքն է, որ որպես քահանայություն կրողներ մեր վարքը համապատասխանի վեհ նպատակներին, որոնք պահանջվում են նրանցից, ովքեր ծառայում են Ուսուցչին: Բոլոր բաներում մենք պետք է հիշենք, որ «Հիսուս Քրիստոսի վկայության մեջ» անվեհեր լինելը մեծ փորձությունն է, որից բխելու է բաժանումը սելեստիալ և թերեստրիալ արքայությունների միջև: Մենք ցանկանում ենք այդ բաժանումից հետո գտնվել սելեստիալ կողմում: Որպես Նրա Առաքյալներից մեկը, ես ջերմեռանդորեն բերում եմ իմ վկայությունը Քավության իրական լինելու մասին և Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի աստվածային էության մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Լի Մենդելսոն-Բիլ Մելենդեզ հեռուստատեսային ծրագիր:

  2. Սատուրնի արբանյակների շեղումներով, իր ձեռնոցների վրա գտնվող հնարավոր թունավոր նյութերով էր Լյուսին միշտ պատճառաբանում, թե ինչու նա չէր բռնում գնդակը:

  3. Տես «Որոշումներից է կախված ճակատագիրը», գլուխ 8 Կատարելագործվելու ուղին. Թոմաս Ս. Մոնսոնի քննարկումները (1973), 57–65:

  4. Եսայիա Է.15:

  5. «Եթէ անելը նույնքան դյուրին լիներ, որքան ուսուցանելը, թէ ի՛նչ պետք է անել, մատուռները եկեղեցի եղած կլինեին, և խեղճ մարդկանց խրճիթները՝ իշխանական պալատներ» (Վիլյամ Շեքսպիր, Վենետիկի վաճառականը գործողություն 1, տեսարան 2, 12–14 տող):

  6. Վարդապետություն և Ուխտեր 58.27:

  7. Տես Հարմարվել միսիոներական կյանքին (գրքույկ), 23–49:

  8. Տես Stephanie Rosenbloom, “Dealing with Digital Cruelty,” New York Times, Aug. 24, 2014, SR1:

  9. Ռանդալ Լ. Ռիդ, «Ընտրություն ունեցող սերունդ», Լիահոնա, մայիս 2014, 56:

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26:

  11. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, “To Sweep the Earth as with a Flood” (speech delivered at BYU Campus Education Week, Aug. 19, 2014), lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world/to-sweep-the-earth-as-with-a-flood:

  12. Arthur C. Brooks, “Love People, Not Pleasure,” New York Times, July 20, 2014, SR1.

  13. Ցավոք, ուշադրությունը շեղող բաներից մեկը, որ տարածված է մեր օրերում, անզգամությունն է: Երբ Փրկիչը թվարկում էր որոշ բաներ, որոնք կարող են պղծել մարդուն, Նա նշեց նաև անզգամությունը (տես Մարկոս Է.22):

  14. Սա պատահել է ինչպես Հունաստանում և Հռոմում, այնպես էլ Մորմոնի Գրքի քաղաքակրթություններում:

  15. Տես Ֆրեդերիկ Վ. Ֆարրար, Սուրբ Պողոսի կյանքը և գործը (1898), 302: Կային ամեն տեսակի փիլիսոփաներ, ներառյալ էպիկուրյաններ և ստոյիկներ, հակառակորդ խմբեր, որոնց ոմանք նկարագրել են որպես փարիսեցիներ և սադուկեցիներ հեթանոսական աշխարհում: Տես նաև Քվենթին Լ. Քուք, «Նայելով նշանակետից այն կողմ», Լիահոնա, մարտ 2003, 21–24:

  16. Գործք Առաքելոց ԺԷ.21:

  17. Գործք Առաքելոց ԺԷ.32:

  18. Ֆարրար, Սուրբ Պողոսի կյանքը և գործը, 312:

  19. Տես Դալլին Հ. Օուքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ», Լիահոնա, նոյեմբեր 2007, 104–8:

  20. Մերլին Օլսենը եղել է համալսարանի ուսանողների շրջանում հանրաճանաչ ֆուտբոլ խաղացող, դերասան և ԱՖԼ-ի մեկնաբան NBC-ում: Նա արժանացել է Outland մրցանակի՝ ֆուտբոլ խաղալով Յուտա Նահանգի Համալսարանի թիմում: Նա խաղացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ Լոս Անջելեսի Ռեյմս թիմում: Հեռուստատեսությամբ նա խաղացել է Ջոնաթան Գարվին Մայքլ Լանդոնի դեմ Little House on the Prairie-ում և ուներ իր սեփական հեռուստատեսային ծրագիրը՝ Հայր Մըրֆի: Մերլինը մահացել է (մարտ 11, 2010թ.), և մենք շատ ենք կարոտում նրան:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 76.5:

  22. Տես Ալմա 34.32:

  23. Վարդապետություն և Ուխտեր 76.79: