2010–2019 թթ․
Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը
Հոկտեմբեր 2014


15:5

Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը

Չնայած կյանքում ունեցած մեր բազմաթիվ բացասական մարտահրավերներին, մենք պետք է ժամանակ տրամադրենք ակտիվորեն գործադրելու մեր հավատքը։

Երբ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում էին, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրանց գոյատևման համար, առատորեն տրված էր նրանց։ Նրանք չունեին դժվարություններ, խնդիրներ կամ ցավեր։ Քանի որ նրանք երբեք չէին ունեցել դժվարին ժամանակներ, նրանք չգիտեին, որ կարող են երջանիկ լինել։ Նրանք երբեք խառնաշփոթ իրավիճակում չէին հայտնվել, այնպես որ նրանք չէին կարող զգալ խաղաղություն։

Ի վերջո, Ադամն ու Եվան խախտեցին բարու և չարի իմաստության ծառից պտուղը չուտելու հրամանը․ Այդ անելով նրանք այլևս անմեղության վիճակում չէին։ Նրանք սկսեցին զգալ ընդդիմության սկզբունքները։ Նրանք բախվեցին հիվանդությունների, որոնք թուլացրեցին նրանց առողջությունը։ Նրանք սկսեցին զգալ տխրություն, ինչպես նաև ուրախություն։

Ադամի ու Եվայի արգելված պտուղն ուտելու շնորհիվ, բարու և չարի իմացությունը ներկայացվեց աշխարհին։ Նրանց ընտրությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տվեց գալ այս աշխարհ և փորձվել։ Մենք օրհված են ազատ կամքի ընտրությամբ, որը հանդիսանում է որոշում կայացնելու և այդ որոշումների համար հաշվետու լինելու մեր ունակությունը։ Անկումը մեր կյանքում հնարավոր դարձրեց զգալ երջանկություն և տխրություն։ Մենք կարող ենք հասկանալ խաղաղությունը, քանի որ մենք զգում ենք խառնաշփոթությունը։

Մեր Երկնային Հայրը գիտեր, որ դա տեղի կունենար մեզ հետ։ Այդ բոլորը Նրա երջանկության կատարյալ ծրագրի մի մասն է։ Նա ուղի պատրաստեց՝ Իր կատարյալ հնազանդ Որդի, Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի կյանքի շնորհիվ, Նրա քավության միջոցով հաղթահարելու բոլոր դժվարությունները, որոնք մենք կարող ենք ունենալ մահկանացու կյանքում։

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Կարիք չկա, որ ես թվեմ երկրի վրա գոյություն ունեցող չարի բոլոր աղբյուրները։ Անհրաժեշտություն չկա նկարագրելու բոլոր հնարավոր մարտահրավերներն ու տառապանքները, որոնք մահկանացու կյանքի մասն են կազմում։ Մեզանից յուրաքանչյուրը քաջատեղյակ է մեր իսկ մաքառումներին՝ գայթակղություններով, ցավերով և տխրություններով հանդերձ։

Նախամահկանացու կյանքում մենք ուսուցանվել ենք, որ այստեղ գալու մեր նպատակը՝ ստուգվել, փորձվել և աճելն է։ Մենք գիտեինք, որ կհանդիպենք հակառակորդի չարիքին։ Երբեմն մենք ավելի շատ տեղյակ ենք մահկանացու կյանքի բացասական բաներից, քան տեղյակ ենք դրական բաներից։ Մարգարե Լեքին ուսուցանել է․ «Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում» Չնայած կյանքում ունեցած մեր բազմաթիվ բացասական մարտահրավերներին, մենք պետք է ժամանակ տրամադրենք ակտիվորեն գործադրելու մեր հավատքը։ Նման գործադրումը մեր կյանք է բերում Հիսուս Քրիստոսի Քավության հավատքով լեցուն զորությունը։

Մեր Երկնային Հայրը գործիքներ է տվել մեզ, որպեսզի օգնի մեզ գալու դեպի Քրիստոսը և գործադրելու հավատք Նրա Քավության հանդեպ։ Երբ այդ գործիքները դառնում են հիմնական սովորույթներ, նրանք դյուրին ճանապարհ են տրամադրում՝ գտնելու խաղաղություն մահկանացու կյանքի դժվարությունների մեջ։ Այսօր ես ընտրել եմ չորս այդպիսի գործիքներ ձեզ հետ քննարկելու համար։ Մինչ խոսում եմ, կարող եք գնահատել յուրաքանչյուր գործիքի ձեր անձնական կիրառման չափը, այնուհետև փնտրել Տիրոջ ցուցումները՝ որոշելու համար, թե ինչպես կարող եք ավելի լավ ձևով օգտագործել դրանցից ամեն մեկը։

Աղոթք

Առաջին գործիքը աղոթքն է։ Ընտրեք ձեր Երկնային Հոր հետ ավելի հաճախակի զրուցելը։ Ամեն օր ժամանակ գտեք Նրա հետ ձեր մտքերով և զգացումներով կիսվելու համար։ Պատմեք Նրան այն ամենն, ինչ մտահոգում է ձեզ։ Նա հետաքրքրված է ձեր կյանքի ամենակարևոր և ամենահասարակ բաներով։ Նրա հետ կիսվեք ձեր ողջ զգացմունքներով և փորձառություններով։

Քանի որ նա հարգում է ձեր ազատ կամքը, Հայրը որ Երկնքում է երբեք ձեզ չի ստիպի, որպեսզի աղոթեք Նրան։ Սակայն եթե դուք ձեր այդ ազատ կամքը գործադրեք, և Նրան ներգրավվեք ձեր առօրյա կյանքի ամեն մի փուլում, ձեր կյանքը կլցվի խաղաղությամբ, զվարթ խաղաղությամբ։ Այդ խաղաղությունը կօգնի ձեր մաքառումներին նայել հավերժական տեսանկյունից։ Այն կօգնի ձեզ այդ դժվարությունները կառավարել հավերժական տեսանկյունից։

Ծնողներ, պաշտպանեք ձեր զավակներին ամեն առավոտյան և երեկոյան զինելով նրանց ընտանեկան աղոթքի զորությամբ։ Ամեն օր երեխաները ռմբակոծվում են՝ տենչանքների, ագահության, հպարտության և այլ մեղսավոր վարքագծի չարիքներով։ Պաշտպանեք ձեր զավակներին աշխարհիկ ամենօրյա ազդեցություններից՝ ամրացնելով նրանց զորեղ օրհնություններով, որն արդյունք է ընտանեկան աղոթքի։ Ընտանեկան աղոթքը պետք է լինի ձեր առօրյա կյանքի անսակարկելի առաջնահերթությունը։

Սուրբ գրքերի ուսումնասիրություն

Երկրորդ գործիքը դա սուրբ գրություններում Աստծո խոսքի և կենդանի մարգարեների ուսումնասիրությունն է։ Մենք Աստծո հետ զրուցում ենք աղոթքի միջոցով։ Նա շատ հաճախ մեզ հետ շփվում է Իր գրված խոսքի միջոցով։ Որպեսզի իմանաք, թե ինչպիսին է Նրա ձայնը, ուսումնասիրեք սուրբ գբրությունները և խորհեք այն։ Այն դարձրեք առօրյա կյանքի կարևորագույն մասը։ Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները ճանաչեն, հասկանան և գործեն Հոգու հուշումներին համաձայն, դուք պետք է սուրբ գրություններն ուսումնասիրեք նրանց հետ։

Տեղի մի տվեք Սատանայի ստին, որ դուք ժամանակ չունեք ուսումնասիրելու սուրբ գրությունները։ Որոշեք ժամանակ գտնել դրանց ուսումնասիրության համար։ Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, վիդեո խաղերը կամ սոցիալական մեդիան։ Դուք պետք է ճանաչեք ձեր առաջնահերթությունները՝ ժամանակ գտնելով ուսումնասիրելու Աստծո խոսքը։ Եթե դա այդպես է, ապա արեք այդպես։

Կան սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների բազմաթիվ մարգարեկան խոստումներ։

Ես իմ ձայնն եմ ավելացնում այս խոստումին․ Եթե դուք ամեն օր ժամանակ տրամարդեք անհատապես և ձեր ընտանիքի հետ Աստծո խոսքերի ուսումնասիրությանը, խաղաղություն կտիրի ձեր կյանքում։ Այդ խաղաղությունը դրսի աշխարհից չի գա։ Այն կգա ձեր տան ներսից, ձեր ընտանիքի կողմից, ձեր սրտի մեջից։ Դա կլինի Հոգու պարգև։ Այն կճառագի ձեզանից՝ ներազդելու աշխարհում ձեզ շրջապատողների վրա։ Դուք ինչ-որ կարևոր բան կանեք, որպեսզի ձեր ներդրումն ունենաք աշխարհի հավաքական խաղաղության մեջ։

Ես չեմ հայտարարում, որ ձեր կյանքում դժվարությունները կվերանան։ Հիշեք, որ երբ Ադամն ու Եվան եդեմի պարտեզում էին, նրանք չունեին դժվարություններ, այդուհանդերձ նրանք երջանկություն, ուրախություն և խաղաղություն չէին զգում։ Դժվարությունները մահկանացու կյանքի կարևորագույն մասն են կազմում։ Ամենօրյա, անդադար սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ դուք կգտնեք խաղաղություն ձեզ շրջապատող խառնաշփոթի մեջ և ուժ դիմակայելու գայթակղություններին։ Դուք զորեղ հավատք կձևավորեք առ Աստծո շնորհը և կիմանաք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ամեն ինչ արդար կդառնա՝ Աստծո ժամանակին համապատասխան։

Ընտանեկան երեկո

Մինչ դուք փորձում եք ամրապնդել ձեր ընտանիքն ու զարգացնել խաղաղություն, հիշեք այս երրորդ գործիքը․ շաբաթական ընտանեկան երեկո։ Զգույշ եղեք, որպեսզի ձեր ընտանեկան երեկոն չդարձնեք պարզապես զբաղված օրվա լրացուցիչ մաս։ Որոշեք, որ երկուշաբթի երեկոյան ձեր ընտանիքը կհավաքվի տանը երեկոյի համար։ Թույլ մի տվեք որպեսզի զբաղվածության պահանջները, սպորտը, արտադպրոցական գործունեությունը, տնային առաջադրանքը կամ որևէ այլ բան ավելի կարևոր լինի, քան այն ժամանակը, որը դուք միասին անց եք կացնում տանը ձեր ընտանիքի հետ։

Ձեր երեկոյի կառուցվածքն այնքան կարևոր չէ, որքան ձեր ներդրած ժամանակը։ Ավետարանը պետք է ուսուցանվի և պաշտոնապես և ոչ պաշտոնապես։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար այն դարձրեք իմաստալից փորձառություն։ Ընտանեկան երեկոն թանկարժեք պահ է՝ ապահով միջավայրում ձեր վկայությունները բերելու համար, սովորել՝ ուսուցանման, պլանավորման և կազմակերպչական հմտություններ, ամրապնդել ընտանեկան կապերը, զարգացնել ընտանեկան ավանդույթներ, զրուցել իրար հետ, և ավելի կարևոր է իրար հետ լավ ժամանակ անցկացնել։

Վերջին Ապրիլ ամսվա համաժողովի ժամանակ, Քույր Լինդա Ս․ Ռիվսն համարձակ հայտարարեց. «Եղբայրներ և քույրեր, ես պետք է վկայեմ ամեն օր սուրբ գրությունները կարդալու, աղոթելու և ընտանեկան երեկոների օրհնությունների մասին: Սրանք հենց այն փորձառություններն են, որոնք օգնում են հեռացնել լարվածությունը, մեր կյանքին ուղղվածություն են տալիս և ավելացնում են մեր տների պաշտպանվածությունը»։ Քույր Ռիվսը շատ իմաստուն կին է։ Ես վճռականորեն կոչ եմ անում ստանալ ձեր անձնական վկայությունն այս երեք կարևոր սովորույթների վերաբերյալ։

Տաճարային այցելություն

Չորրորդ գործիքը տաճար գնալն է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ավելի խաղաղ վայր չկա երկրի վրա, քան Աստծո տաճարներն են։ Եթե չունեք տաճարային երաշխավորագիր, արժանի եղեք այն ստանալու համար։ Եթե ունեք երաշխավորագիր, հաճախ օգտագործեք այն։ Գրանցվեք հերթական անգամ տաճարում լինելու համար։ Թույլ մի տվեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի խոչընդոտ հանդիսանալ ձեր այնտեղ լինելու համար։

Տաճարում եղած ժամանակ լսեք արարողությունների խոսքերը, խորհեք դրանց մասին, աղոթեք դրանց վերաբերյալ և փորձեք հասկանալ դրանց նշանակությունը։ Տաճարը ամենալավ վայրերից մեկն է, որտեղ մենք սկսում ենք հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Փնտրեք Նրան այնտեղ։ Հիշեք, որ շատ ավելի օրհնություններ եք ստանում տաճարում ձեր ընտանիքի անունները ներկայացնելուց։

Այս չորս գործիքները հիմնական սովորույթներն են, որոնք ձեր կյանքն ապահով են դարձնում Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ։ Հիշեք, որ մեր Փրկիչը խաղաղության իշխանն է։ Այս մահկանացու կյանքում խաղաղությունը գալիս է Նրա Քավիչ զոհաբերությունից։ Երբ մենք շարունակաբար գիշեր ու ցերեկ աղոթում ենք, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, անց կացնում շաբաթական ընտանեկան երեկոներ և կանոնավոր կերպով տաճար հաճախում, մենք ակտիվորեն պատասխանում ենք Նրա հրավերքին՝ «Ինձ մոտ եկեք»։ Որքան շատ ենք զարգացնում այդ սովորույթներն, այնքան Սատանան մտահոգ է դառնում մեզ վնասելու հարցում, սակայն այդ անելու նրա ունակությունն ավելի է պակասում։ Այդ գործիքների կիրառման շնորհիվ, մենք գործադրում ենք մեր ազատ կամքը՝ ընդունելու Նրա Քավիչ զոհաբերության ողջ ընծաները։

Ես չեմ առաջարկում, որ կյանքի բոլոր դժվարությունները կվերանան, եթե անեք այս բաները։ Մենք մահկանացու կյանք ենք եկել հատկապես փորձություններից ու փորձվելուց աճելու համար։ Դժվարությունները մեզ օգնում են ավելի նմանվել մեր Երկնային Հորը, և Հիսուս Քրիստոսի Քավությունը այդ դժվարությունները տանելի է դարձնում։ Ես վկայում եմ, որ եթե մենք ակտիվորեն գանք դեպի Նա, մենք կդիմանանք ամեն գայթակղության, ամեն կսկիծի, ամեն մեր հանդիպած դժվարության, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Մովսես 5․11։

  2. Տես Մովսես 4–5։

  3. Տես Աբրահամ 3․25։

  4. 2 Նեփի 2․11։

  5. Տես Վարդապետություն և Ուխտեր 18․36; տես նաև 34–35 հատվածները։

  6. Որոշ օրինակներ՝Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է․ «Երբ մենք կարդանք ու մեկնաբանենք սուրբ գրությունները, մենք կզգանք Հոգու քաղցր հուշումները մեր հոգում: Մենք կարող ենք գտնել մեր հարցերի պատասխանները: Մենք իմանում ենք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Աստծո պատվիրանները պահելուց: Մենք ձեռք ենք բերում հաստատուն վկայություն մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի և մեր հանդեպ Նրանց սիրո մասին: Երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը և մեր աղոթքները զուգորդվում են, մենք կարող ենք հաստատ իմանալ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: … Երբ մենք աղոթենք ու ժամանակ գտնենք սուրբ գրությունները կարդալու համար, մեր կյանքը անսահման կօրհնվի և մեր բեռը կդարձվի թեթև» («Մենք երբեք միայնակ չենք քայլում» Լիահոնա, նոյ. 2013, 122)։Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ասել է․ «Առանց վերապահման ես ձեզ խոստանում եմ, որ եթե ձեզանից յուրաքանչյուրը դիտարկի այս պարզ ծրագիրն անկախ այն բանից, թե նախկինում քանի անգամ եք կարդացել Մորմոնի Գիրքը, ձեր կյանքում և ձեր սրտերում կավելանա՝ Տիրոջ Հոգու չափաբաժինը, Նրա պատվիրաններին հնազանդորեն քայլելու աննկուն վճռականությունը և ավելի զորեղ վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ» (“A Testimony Vibrant and True,” Liahona, Aug. 2005, 6)։Նախագահ Հովարդ Վ. Հանտերն ասել է․ «Ընտանիքները մեծապես օրհնվում են, երբ իմաստուն հայրերն ու մայրերն իրենց երեխաներին միավորում են իրար, կարդում միասին սուրբ գրությունների գրադարանից և ըստ բոլորի հասկացողության անկաշկանդ քննարկում սքանչելի պատմություններն ու մտքերը։ Հաճախ երիտասարդներն ու երեխաները զարմանալի ներըմբռնում ու երախտագիտություն են ունենում կրոնի հիմնական գրականության վերաբերյալ» (“Reading the Scriptures,” Ensign, Nov. 1979, 64)։Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է․ «Հաճախ մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր ցցերում ակտիվությունը բարձրացնելու համար։ Մենք ջսնասիրաբար աշխատում ենք բարձրացնել հաղորդության ժողովների մասնակիցների թիվը։ Մենք աշխատում ենք բարձրացնել միսիա գնացող երիտասարդ տղաների տոկոսը։ Մենք ձգտում ենք բարելավվել տաճարում ամուսնացողների թիվը։ Դրանք բոլորն էլ գովելի ջանքեր են և կարևոր են արքայության աճի համար։ Սակայն, երբ անհատ անդամներն ու ընտանիքները կանոնավոր կերպով և շարունակաբար ընկղմվեն սուրբ գրությունների մեջ, այդ մյուս ոլորտներում ակտիվությունն ինքնաբերաբար կերևա։ Վկայությունները կավելանան։ Նվիրվածությունը կամրանա։ Ընտանիքները կամրացվեն։ Անձնական հայտնությունը կհորդի» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 81)։Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ասել է․ «Ես նկատել եմ, որ երբ ես Աստծո հետ իմ հարաբերություններում անկանոն եմ, երբ թվում է, թե ոչ մի աստվածային ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում ինձ հետ, ես շատ հեռու եմ գտնվում։ Երբ ես խորասուզվում եմ սուրբ գրությունների մեջ, հեռավորությունը կրճատվում է և հոգևորը վերադառնում է։ Ես ավելի շատ եմ սկսում սիրել նրանց, ում ես պետք է ողջ սրտով, մտքով և ուժով սիրեմ և նրանց ավելի շատ սիրելով ավելի հեշտ է լինում հնազանդվել նրանց խորհրդին» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67):Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնին ասել է․ «Ես համոզված եմ, որ եթե մեր տներում ծնողներն անձամբ և իրենց երեխաների հետ աղոթքով և կանոնավոր կերպով կարդան Մորմոնի Գրքից, այդ հրաշալի գրքի ոգին կթափանցի մեր տներն ու այնտեղ ապրողների սիրտը։ Ակնածանքի ոգին կաճի, միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքն ու ուշադրությունը կաճի։ Հակառակության ոգին կհեռանա։ Ծնողներն իրենց երեխաներին խորհուրդ կտան ավելի մեծ սիրով ու իմաստությամբ։ Երեխաներն ավելի արձագանքող և ենթարկվող կդառնան իրենց ծնողների խոչհրդի հանդեպ։ Արդարությունը կավելանա։ Հավատքը, հույսը և գթությունը, որը Քրիստոսի մաքուր սերն է, կլցնի մեր տներն ու կյանքը, իրենց հետ բերելով խաղաղություն, ուրախություն և երջանկություն» (“The Book of Mormon,” Ensign, May 1980, 67)։Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է․ «Ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է վերաբերմունքը և վարքագիծը։ Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունն ավելի արագ կբարելավվի վարքագիծը, քան վարքագծի ուսումնասիրությունը կբարելավվի վարքագիծը» (“Do Not Fear,” Liahona, May 2004, 79)։Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «Յուրաքանչյուր ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության յուրաքանչյուր դրվագ հանդիսանում է վրձնի մի հպում՝ մեր հոգիների կտավի վրա։ Ոչ մի երևույթ ավելի տպավորիչ կամ հիշարժան չէ։ Այլ, ինչպես դեղին, ոսկեգույն և դարչնագույն ներկի վրձնահարվածներն են լրացնում միմյանց և կազմում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ թվացյալ փոքր բաների մեր հետևողական արարքները կարող են բերել նշանակալից հոգևոր արդյունքներ» (“More Diligent and Concerned at Home,” Liahona, Nov. 2009, 19–20)։

  7. Տես 2 Նեփի 2․13։

  8. Լինդա Ս. Ռիվս, «Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն ընտանիք», Լիահոնա, մայ 2014, 16–17։

  9. Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է․ «Այդ նույն ոգով, ես Վերջին Օրերի Սրբերին հրավիրում եմ նայել Տիրոջ տաճարին, որպես մեր անդամության մեծ խորհրդանիշ։ Իմ սրտի խորին ցանկությունն է, որ Եկեղեցու ամեն մի անդամ արժանապատվորեն մուտք գործի տաճար։ Տիրոջը հաճելի կլինի, որ յուրաքանչյուր չափահաս անդամ լինի արժանի և կրի ընթացիկ տաճարային երաշխավորագիր։ Բաները, որոնք մենք պետք է անենք կամ չանենք տաճարային երաշխավորագրին արժանի լինելու համար, տարբեր բաներ են, որոնք երաշխավորում են, որ մենք երջանիկ կլինենք որպես անհատներ և ընտանիքներ։ Եկեք լինենք տաճար այցելող ժողովուրդ։ Այցելենք տաճար այնքան հաճախակի, որքան անձնական հանգամանքներն են թույլ տալիս։ Տաճարի նկարը պահեք ձեր տանը, որպեսզի ձեր երեխաները տեսնեն այն։ Ուսուցանեք նրանց Տիրոջ տան նպատակների մասին։ Թող իրենց ամենավաղ տարիքից պլանավորեն գնալու այնտեղ և մնան արժանի այդ օրհնությանը» (“Exceeding Great and Precious Promises,” Ensign, Nov. 1994, 8)։

  10. Տես 2 Նեփի 2․2։