Ավելի ու ավելի պայծառ, մինչև կատարյալ օր
Նույնիսկ ամենադժվար և ամենախավար ժամանակներում մեր շուրջ բոլորը կա լույս և բարություն:
Պողոսը Կորնթացիների հետ կիսվել է հույսի մի սքանչելի ուղերձով.
«Ամեն բանի մեջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած, կարոտ ենք, բայց չենք տարակուսել:
Հալածուած, բայց երեսից չընկած, վայր ընկած, բայց չկորած»:
Ո՞րն էր Պողոսի հույսի աղբյուրը: Լսեք նրա բացատրությունը. «Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը»:
Նույնիսկ ամենադժվար և ամենախավար ժամանակներում մեր շուրջ բոլորը կա լույս և բարություն: Անցյալ հոկտեմբերին Նախագահ Ուխդորֆը հիշեցրեց մեզ. «Մենք շրջապատված ենք…լույսի և ճշմարտության [այնպիսի] ապշեցուցիչ հարստությամբ, որ ես ուզում եմ իմանալ՝ արդյոք մենք իսկապես գնահատում ենք, թե ինչ ունենք»:
Սակայն հակառակորդը ավելի շուտ մեզ ստիպում է կենտրոնանալ «խավարի մշուշների վրա … որոնք կուրացնում են աչքերը, … կարծրացնում … սրտերը … , և … տանում … հեռու»:
Այնուամենայնիվ, մեր օրերի մարտահրավերների կատարյալ հասկացողությամբ, Տերը խոստանում է. «Այն ինչ Աստծուց է՝ լույս է և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս, և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում.մինչև որ կատարյալ օր է դառնում»:
Մենք Աստծո զավակներն ենք: Լույս ստանալ, շարունակել Աստծո հետ և ավելի շատ լույս ստանալ. մենք ստեղծվել ենք, որ կատարենք սրանք: Ի սկզբանե մենք հետևել ենք լույսին, մենք հետևել ենք մեր Երկնային Հորը և Նրա ծրագրին: Լույսին ձգտելը մեր հոգևոր ԴՆԹ-ի մեջ է:
Ես լսեցի, թե ինչպես այս հավերժական ճշմարտությունը գեղեցիկ ուսուցանում էին մի անսպասելի վայրում: Երբ աշխատում էի մի մեծ բանկում, ինձ հրավիրեցին մասնակցել մի գործադիր ծրագրի Միչիգանի համալսարանում: Ծրագրի ընթացքում Պրոֆեսոր Կիմ Կամերոնն ուսուցանեց դրական ղեկավարման և դրա հելիոտրոպիկ ազդեցության մասին: Նա բացատրեց. «Սա վերաբերում է այն միտմանը, որ բոլոր կենդանի համակարգերը հակում ունեն դեպի դրական էներգիան[լույսը] և հեռանում են բացասական էներգիայից [խավարից]: Միաբջիջ օրգանիզմներից սկսած մինչև մարդկային բարդ համակարգերը ամեն կենդանի էակ ունի բնորոշ հակում դեպի դրականը և հեռացում բացասականից»:
Հենվելով հարուստ ուսումնասիրությունների վրա, նա կենտրոնացավ նաև հաջող աշխատավայրի մշակույթի երեք բաղադրիչների՝ կարեկցանքի, ներողամտության և երախտագիտության վրա: Կատարյալ իմաստ է ձեռք բերում այն, որ երբ մարդիկ դառնում են դեպի դրականը (լույսը), այն հատկանիշները, որոնք կատարյալ օրինակ են ծառայում Հիսուս Քրիստոսի՝ Աշխարհի Լույսի կողմից, ի հայտ են գալիս::
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում ենք մխիթարվեք, որ մեզ համար կա մատչելի լույս: Կարող եմ առաջարկել երեք տարածքներ, որտեղ մենք միշտ կգտնենք լույս:
1. Եկեղեցու լույսը
Եկեղեցին լույսի փարոս է խավարող աշխարհում: Սա հրաշալի ժամանակ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու համար: Եկեղեցին ավելի ուժեղ է, քան երբևէ եղել է, և բառացիորեն ավելի է ուժեղանում ամեն օր, երբ նոր անդաներ են միանում մեզ, նոր համայնքներ են կազմվում, նոր միսիոներներ են կանչվում, և նոր տարածքներ են բացվում ավետարանի համար: Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերադառնում նրանք, ովքեր որոշ ժամանակով հեռացել են Եկեղեցու գործունեությունից, երբփրկարար ջանքերը , որ կանխատեսել էր Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, բերում է ամենօրյա հրաշքներ:
Ես վերջերս այցելեցի Պարագվայի, Ուրուգվայի, Չիլիի և Արգենտինայի երիտասարդներին իրենց Երիտասարդներին զորացնելու համար համաժողովում: Հազարավոր երիտասարդներ և աղջիկներ մեկ շաբաթ անցկացրին, ուժեղացնելով իրենց սերը Փրկիչի հանդեպ և ապա վերադարձան տուն՝ իրենց ընտանիքներն ու ընկերները, ճառագելով Քրիստոսի լույսն ու սերը:
Եկեղեցին միշտ կունենա իրեն քննադատողներին: Դա այդպես է եղել սկզբից ի վեր և կշարունակվի մինչև վերջ: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ այդպիսի քննադատությունը բթացնի մեր զգայունությունը լույսի հանդեպ, որը մատչելի է մեզ համար: Ճանաչելով լույսը և ձգտելով դեպի այն, մենք իրավունք ձեռք կբերենք ավելի շատ լույսի համար:
Խավարող աշխարհում, Եկեղեցու լույսը կփայլի ավելի ու ավելի պայծառ, մինչև կատարյալ օր:
2. Ավետարանի լույսը
Ավետարանի լույսը այն արահետն է, որն «ավելի ու ավելի է փայլում, մինչև կատարյալ օր», և այն փայլում է ավելի ուժեղ մեր ընտանիքներում և տաճարներում ողջ աշխարհով մեկ:
«Քարոզիր Իմ Ավետարանը» նշում է. «Ավետարանի լույսի միջոցով ընտանիքները կարող են լուծել թյուրըմբռնումները, հակառակությունները և մարտահրավերները: Տարաձայնություններից բաժանված ընտանիքները կարող են ապաքինվել ապաշխարության, ներողամտության և Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքի միջոցով»: Այժմ, ավելի քան երբևէ, մեր ընտանիքները պետք է լինեն մեծ լույսի աղբյուրներ մեր շրջապատի բոլոր մարդկանց համար: Ընտանիքներն ուժեղանում են լույսով, երբ նրանք մեծանում են սիրով և բարությամբ: Երբ մենք հաստատում ենք «հավատքի, …ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո [և] կարեկցանքի» ընտանիքներ», մենք կզգանք, որ մեր սերը կմեծանա Փրկիչի և միմյանց հանդեպ: Ընտանիքը ավելի կուժեղանա, և լույսը մեզանից յուրաքանչյուրի մեջ ավելի կպայծառանա:
Մենք կարդում ենք Աստվածաշնչի բառարանում, որ «միայն տունը կարող է համեմատվել տաճարի հետ իր սրբազանությամբ»: Մենք այժմ ունենք 155 գործող տաճարներ և շուտով կլինեն նորերը: Ավելի ու ավելի շատ ընտանիքներ են կնքվում ժամանակի և ողջ հավերժության համար: Տաճարներում անդամները մուտքագրում են ավելի ու ավելի շատ նախնիների անուններ՝ կատարելով նրանց փրկարար արարողությունները: Մենք վարագույրի երկու կողմում էլ իսկապես զգում ենք մեծ ուրախություն և տոնակատարություն:
Խավարող աշխարհում ավետարանի լույսը կշողա ավելի ու ավելի պայծառ մինչև կատարյալ օր:
3. Քրիստոսի լույսը
Դուք չեք կարող խոսել լույսի մասինաշխարհում, առանց խոսելու Աշխարհի Լույսի՝ Հիսուս Քրիստոսիմասին: Երկնային Հոր սիրո դրսևորումներից մեկն այն է, որ բոլորը, ովքեր գալիս են այս կյանք, օրհնված են Քրիստոսի Լույսով, որը կօգնի նրանց տուն վերադառնալ: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է. «Քրիստոսի Հոգին միշտ այնտեղ է: … Քրիստոսի Լույսը տիեզերական է, ինչպես ինքը՝ արևի լույսը: Որտեղ մարդկային կյանք կա, այնտեղ կա Քրիստոսի Հոգին: Քրիստոսի Հոգին «շարունակ հրավիրում է բարիք գործել» և նախապատրաստում բոլորին, ովքեր ձգտում են բարության և ճշմարտության ՝ Սուրբ Հոգին ստանալու համար:
Փրկիչն ուսուցանում է, որ Նա է լույսը, ով «լուսավորում է ձեր աչքերը», «կենդանացնում է ձեր հասկացողությունը» և «կյանք տալիս բոլոր բաներին»: Քրիստոսի Լույսը կօգնի մեզ տեսնել ուրիշներին Քրիստոսի աչքերով: Մենք ավելի սիրառատ և հասկացող կլինենք ուրիշների մաքառումների հանդեպ: Այն կօգնի մեզ ավելի համբերատար լինել նրանց հետ, ովքեր չեն երկրպագում, ինչպես մենք ենք երկրպագում կամ ծառայում, ինչպես մենք ենք կարողանում: Այն կօգնի մեզ լիարժեք հասկանալ երջանկության մեծ ծրագիրը և տեսնել, թե ինչպես ենք մենք բոլորս համապատասխանում այդ մեծ սիրո ծրագրին: Այն տալիս է կյանք, իմաստ և նպատակ այն ամենին, ինչ մենք անում ենք: Այժմ ողջ այն երջանկությամբ, որը կգա մեզ, երբ մենք լիարժեք հասկանանք Քրիստոսի Լույսը, այն չի համեմատվի այն ուրախության հետ, որը մենք զգում ենք, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխատում Քրիստոսի Լույսը մյուսների՝ ընտանիքի, ընկերների և նույնիսկ լրիվ օտարականների մեջ:
Ես զգացի այդ ուրախությունը, երբ լսեցի քաջարի հրշեջների խմբի ջանքերի մասին, ովքեր պայքարում էին՝ փրկելու հարավային Կալիֆորնիայում 2015թ.-ին այրվող ցցի կենտրոնը: Երբ կրակը մոլեգնում էր, գումարտակի հրամանատարը զանգեց մի ՎՕՍ ընկերոջ հարցնելու, թե որտեղ էին պահվում սրբազան մասունքները և հաղորդության բաժակները, որպեսզի նրանք փրկեին դրանք: Նրա ընկերը հավաստիացրեց նրան, որ սրբազան մասունքներ չկային, և հաղորդության բաժակներն ըստ էության փոխարինելի էին: Բայց հրամանատարը զգում էր, որ պետք է ավելին աներ, այսպիսով նա ուղարկեց հրշեջներին ետ՝ դեպի այրվող շենքը՝ պատերի վրայից հանելու Քրիստոսի յուրաքանչյուր նկարը, որպեսզի դրանք պահպանվեին: Նրանք նույնիսկ դրեցին դրանցից մեկը հրշեջ մեքենայում, հույս ունենալով, որ հրշեջները պաշտպանված կլինեին: Ես իսկապես հուզվեցի հրամանատարի բարությունից, առաքինությունից և Լույսի հանդեպ զգայունությունից այդ վտանգավոր և դժվարին իրավիճակում:
Խավարող աշխարհում Քրիստոսի Լույսը կշողա ավելի ու ավելի պայծառ, մինչև կատարյալ օր:
Ես կրկին արձագանքում եմ Պողոսի խոսքերին. Եկեք «հագնենք լույսի զենքերը»: Ես վկայում եմ Քրիստոսի մասին: Նա է Աշխարհի Լույսը: Թող որ մենք զորանանք լույսից, որը մատչելի է մեզ, երբ ավելի մեծ է եկեղեցու հաճախելիությունների թիվը և մեր ընտանիքներում ավելի շատ են կիրառվում ավետարանի սկզբունքները: Թող որ մենք անընդհատ տեսնենք Քրիստոսի Լույսն ուրիշների մեջ և օգնենք նրանց տեսնել դա իրենց մեջ: Երբ մենք ստանանք այդ լույսը, մենք կօրհնվենք ավելի շատ լույսով, նույնիսկ, մինչև կատարյալ օր դառնա, երբ մենք կրկին կտեսնենք «Լույսերի Հորը»՝ մեր Երկնային Հորը: Այսպես եմ ես վկայում Աշխարհի Լույսի՝Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: