Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներ
Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը քվորումների, խմբերի և Սփոփող Միության կողմից անցկացվող ժողովներում չեն ընդգրկվում դասեր, որոնք ուսուցանվում են ուսուցչի կողմից: Փոխարենը, նախագահություններն ու խմբերի ղեկավարները կղեկավարեն խորհրդի ժողովները: Յուրաքանչյուր քվորում, խումբ և Սփոփող Միության խորհուրդ միասին կխորհրդակցեն տեղական պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների շուրջ, կսովորեն միմյանց գաղափարներից, փորձառություններից և կծրագրեն եղանակներ, գործելով համաձայն Սուրբ Հոգուց ստացած տպավորությունների:
«Հայտնությունը ցրված է մեր մեջ»1
Երեց Նիլ Լ. Անդերսեն
Նախքան խորհրդի ժողովը
-
Ղեկավարները կպարզեն տեղական պարտականությունները, հնարավորություններն ու դժվարությունները և աղոթքով կընտրեն քննարկման թեման:
-
Յուրաքանչյուրը պիտի փնտրի Հոգու առաջնորդությունը:
-
Բոլորը կպատրաստվեն կիսվել իրենց փորձառություններով:
Խորհրդի ժողովի ժամանակ
-
Ղեկավարները հրավիրում են անդամներին կիսվել փորձառություններով, գործելով ըստ այն տպավորությունների, որոնք նրանք ստացել էին նախորդ ժողովների ժամանակ:
-
Բոլորը միասին խորհրդակցում են թեմաների շուրջ, լսում մեկը մյուսին և ջանում ուղղորդում ստանալ Սուրբ Հոգուց:
-
Ղեկավարներն ամփոփում են հիմնական հարցերը և հրավիրում գործելու:
Խորհրդի ժողովից հետո
-
Բոլորը գործում են համաձայն տպավորությունների և հրավերների՝ ինչպես միասին, այնպես էլ անհատապես:
-
Բոլորը պատրաստվում են հետագա ժողովների ժամանակ կիսվել իրենց փորձառություններով:
«Մենք Նրա ձեռքերն ենք»:2
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ
Համատեղ խորհրդի սկզբունքները
Ոչ բոլոր խորհրդի ժողովներն են իրար նման: Թող Տերն ուսուցանի ձեզ: Ահա մի քանի սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ սկսել.
-
Խորհրդի ժողովի նպատակն է՝ միասին խորհրդակցել տեղական պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների մասին, սովորել միմյանց գաղափարներից, փորձառություններից և ծրագրել եղանակներ, գործելով համաձայն Սուրբ Հոգուց ստացած տպավորությունների:
-
Խորհրդի ժողովը պետք է հանգեցնի գործողության՝ Հոգով ոգեշնչված անհատական և խմբային ծրագրերի, ժողովից դուրս գործողության, իրականացնելով Տիրոջ աշխատանքը (տես ՎևՈւ 43.8–9):
-
Խորհուրդները պետք է օգտագործեն սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների, առաքյալների, այլ Բարձրագույն Իշխանավորների և Բարձրագույն Պաշտոնյաների խոսքերը, առաջնորդելով և աջակցելով քննարկմանը: Այս ձևով Եկեղեցու ոգեշնչված ղեկավարների խոսքերը կարող են օգնել քվորումներին, խմբերին և Սփոփող Միություններին խոսելու կարևոր կարիքների մասին:
-
Քննարկումների ժամանակ չպիտի շոշափվեն առանձին անդամներին կամ ընտանիքներին վերաբերող գաղտնի կամ նուրբ հարցեր:
-
Չնայած խորհրդի ժողովները ղեկավարվում են նախագահության որևէ անդամի կամ ղեկավարների խմբի կողմից, նրանք չպիտի հսկեն կիսվելու նախաձեռնությունը: Ղեկավարը ներկայացնում է հարցը քննարկման և հրավիրում է բոլորին կիսվել մտքերով և փորձառություններով, ինչպես կուղղորդի Հոգին:
-
Ոչ ոք չպիտի պարտավորված զգա մասնակցել խորհրդին, բոլորը պետք է ազատ զգան մեկնաբանություններով և գաղափարներով կիսվելիս, առանց քննադատվելու վախի:
-
Եթե հնարավոր է, նստեք շրջանով, ինչը կարող է սերմանել մտքերով կիսվելու և ազատ քննարկման ոգի:
Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովի հնարավոր թեմաներ
Խորհրդի ժողովների թեմաները կարող են վերցվել ծխի խորհրդից, նախագահության ժողովներից, տարածաշրջանի ծրագրից, անդամներին ծառայելիս ղեկավարների ստացած տպավորություններից և Սուրբ Հոգու տպավորություններից: Ստորև տրված թեմաները միայն առաջարկներ են: Ղեկավարները կարող են տեղյակ լինել ուրիշների կարիքներից և ոգեշնչված լինեն խոսելու դրանց մասին:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք առաջնահերթություն սահմանել մեր տարբեր պարտականությունների համար։
-
Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի մոտենալ Աստծուն և ավելի շատ առաջնորդություն ստանալ Հոգուց կյանքում և մեր տներում:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք ավետարանով կիսվել մեր ընկերների ու հարևանների հետ: (տես Ալմա 17)
-
Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել ինքներս մեզ և մեր ընտանիքները ոչ պատշաճ լրատվամիջոցներից և պոռնոգրաֆիայից: (Sես ՎևՈւ 42.22-23)
-
Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի օգնենք դաստիարակել և զորացնել մեր ծխի երեխաներին ու երիտասարդներին:
-
Ինչպե՞ս կարող ենք ամրացնել միասնությունը մեր քվորումում, խմբում և Սփոփող Միությունում: (Տես Մոսիա 18.19-22)
-
Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ընդգրկվել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքում։
-
Ինչպե՞ս կարող ենք հրավիրել Տիրոջ օգնությունը, երբ փնտրում ենք պատասխաններ մեր հարցերին և փնտրում ենք ավետարանի ավելի խորը հասկացողություն:
-
Ծնողներն ինչպե՞ս կարող են դառնալ ավելի լավ ղեկավարներ իրենց տներում:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք ուժեղացնել մեր վկայությունները Տիրոջ և Նրա ավետարանի վերաբերյալ և օգնել մեր ընտանիքներին՝ դառնալ հոգևորապես ինքնապահով:
-
Ի՞նչ է նշանակում ծառայել: Մենք ինչպե՞ս ենք ծառայում մեզ շրջապատող մարդկանց: (տես 1 Պետրոս 4.11)
Եթե հնարավոր է, ղեկավարները կարող են նախօրոք տեղեկացնել անդամներին թեմայի մասին, որպեսզի նրանք կարողանան պատրաստված գալ քննարկմանը: