Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցումների ժամանակ: Նշված համարները ցույց են տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Խոսե Լ. Ալոնսո |
(119) Խոսե Լ. Ալոնսոյի թոռը հարցականի տակ է դնում իր պապիկի սերն իր հանդեպ։ Ծնողները, ում որդին մահանում է ավտովթարի հետևանքով, թեթևացնում են իրենց բեռը ներման շնորհիվ։ |
Նիլ Լ. Անդերսեն |
(122) Սուրբ Հոգին օգնում է երիտասարդ կնոջը ընդունել ամուսնության առաջարկը։ Ռասսել Մ Նելսոնն օրհնում է Չինաստանի ժողովրդին՝ հետևելով մարգարեական խորհրդին։ |
Յան Ս. Արդերն |
(117) Ձկնորսը ստանում է վկայություն Մորմոնի Գրքի մասին, երբ ծովում է գտնվում։ |
Մ. Ռասսել Բալլարդ |
(104) Վերջին Օրերի Սուրբ ռահվիրան՝ Ջեյն Մանինգ Ջեյմսը, հավատարիմ է մնում՝ չնայած դժվարություններին։ Մ. Ռասսել Բալլարդի ծոռները տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայում են։ |
Ջին Բ․ Բինգհեմ |
(85) Ջին Բ․ Բինգհեմը անգիր է սովորում «Կենդանի Քրիստոսը»։ Խորվաթիայից մի քույր մեկնում է տաճար իր մահացած ամուսնու և ծնողների հետ կնքվելու։ |
Թեդ Ռ. Քալիսթեր |
(107) Թեդ Ռ Քալիստերի ընկերը վերադառնում է Եկեղեցի Եկեղեցու և Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալուց հետո։ |
Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(36) Միսիայի նախագահն ապաշխարում է և փոխում իր սիրտը՝ հետևելով երազին։ |
Քվենթին Լ. Քուք |
(51) Հեբեր Ս. Քիմբալը գնում է Անգլիա՝ ծառայելու միսիայում։ Երբ հանդիպում է Թոմաս Բ. Մարշին, Ջոզեֆ Սմիթը ստանում է Վարդապետություն և Ուխտերի բաժին 112-ը։ |
Սթենլի Գ. Էլիս |
(112) Հայրը և մայրը իրենց երեխաներին ֆինանսական օգնություն չեն տրամադրում ավագ դպրոցն ավարտելուց հետո, դրանով իսկ ուժեղացնելով նրանց։ |
Շարոն Յուբանկ |
(6) Ապաշխարելով, կինը փոխում է իր ընտանիքի կյանքը։ Մարդկային շղթան փրկում է ուժեղ հոսանքի մեջ հայտնված լողորդներին։ Երիտասարդ աղջիկը հաղորդագրություն է ուղարկում իրենց ծուխ տեղափոխվող աղջկան։ |
Դեյվիդ Ֆ. Էվանս |
(68) Երիտասարդ Դեյվիդ Ֆ. Էվանսը գտնում է պատասխաններ ավետարանի հարցերին և ստանում վկայություն Մորմոնի Գրքի մասին։ Երիտասարդ կինը վկայություն է ստանում տաճարային արարողությունների մասին։ |
Հենրի Բ. Այրինգ |
(81) Սարկավագների քվորումի քարտուղարը եկեղեցի է հրավիրում քիչ ակտիվ տղային։ Երիտասարդ չափահասն աղոթում է, որ Եպիսկոպոս Հենրի Բ Այրինգը ոգեշնչում ստանա և իրենց խորհուրդ տա։ Բրիգամ Յանգը վկայում է Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման մասին։ (100) Հենրի Բ. Այրինգը օրհնվում է, հնազանդվելով Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու Նախագահ Մոնսոնի խորհրդին։ Վերջին Օրերի Սրբերն օգնում են աղետից տուժածներին։ |
Օ. Վինսենթ Հալեք |
(58) Մեծահասակ զույգը զոհաբերություններ է կատարում Եկեղեցուն միանալու համար։ Սամոացի ղեկավարը թույլ է տալիս, որ իր գյուղը ստանա ավետարանը։ Սամոացի Սրբերը հայտնում են տաճար կառուցելու իրենց ցանկությունը։ |
Դոնալդ Լ. Հոլսթրոմ |
(88) Կալիֆորնիայում Եկեղեցու մի անդամ հրաշքով փրկվում է ժայռից ընկնելուց հետո։ Դեյվիդ Ա. Բեդնարը հարցնում է երիտասարդ տղամարդուն, թե արդյոք նա ունի հավատք, որ չբուժվի։ |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(40) Լև Տոլստոյի պատմվածքում անկատար քահանան պաշտպանում է ուղին, որով անկատար է առաջ գնում։ |
Ջոյ Դ․ Ջոնս |
(13) Սուրբ Հոգին երեք կանանց հաստատում է նրանց աստվածային արժեքը՝ որպես Աստծո դուստրեր։ |
Ջոնի Լ. Քոչ |
(110) Ջոնի Լ. Քոչը իրեն «մեկ է զգում» բրազիլացի ֆուտբոլային երկրպագուհու հետ։ Ջոնի Լ. Քոչը որոշում է «մեկ մնալ» իր եղբայր Սրբերի հետ՝ անկախ ծաղրից։ |
Նիլ Ֆ. Մերիոթ |
(10) Երեխաների Միության տղաները իրեն միայնակ զգացող դասարանի անդամին բացատրում են, թե ինչու է նա առանձնահատուկ։ Նիլ Ֆ. Մերիոթն աղոթում է, որ կարողանա սիրել «դժվար» ազգականին։ |
Ռիչարդ Ջ. Մեյնզ |
(75) Ռիչարդ Ջ Մեյնզը իր հորից սովորում է երբեք չզիջել, եթե խոսքը գնում է ազնվության, անաչառության մասին։ |
Ռասսել Մ. Նելսոն |
(60) Ռասսել Մ. Նելսոնը Մորմոնի Գիրք է նվիրում աֆրիկյան մի ցեղի թագավորի: Ռասսել Մ. Նելսոնը հետևում է Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու Նախագահ Մոնսոնի խորհրդին։ Վիրաբույժ Ռասսել Մ. Նելսոնը ձգտում է վշտացող ընտանիքի անդամներին սովորեցնել, որ մահը մեր անմահ գոյության մասն է։ |
Բոննի Լ. Օսկարսոն |
(25) 10 և 17 տարեկանները իրենց ընտանիքի անդամներին ծառայելու ուղիներ են փնտրում։ Սփոփող Միության նախագահը իր հարևանին ծառայելու ոգեշնչում է ստանում։ |
Ստեֆեն Վ. Օուեն |
(48) Ստեֆեն Վ. Օուենը հասկանում է, որ նոր միսիոներները «հավատք են գործադրել ապաշխարության հանդեպ»: Վերադարձած միսիոները աշխատում է իրեն «ճիշտ ուղու» վրա պահել։ |
Ադիլսոն դե Փոլա Պարելա |
(115) Միսիոներներն ուսուցանում են Փարելայի ընտանիքին, որ նրանք կարող են հավերժ միասին լինել։ Ուսանելու տարիներին Ադիլսոն դե Փոլա Փարելան հետևում է կյանքի ընկեր գտնելու մարգարեական խորհրդին։ |
Ջոն Ք. Փինգրի Կրտսեր |
(32) Եկեղեցու անդամը Նեպալից ծառայում է Նեպալի փախստականներին Յուտայում և օգնում թարգմանել Մորմոնի Գիրքը նեպալերեն: Սուրբ Հոգին օգնում է Ջոն Ք. Փինգրի Կրտսերին հասկանալ «աստվածային հանձնարարությունների» նպատակը։ Տերն աշխատում է հոգևոր պարգևների և փորձությունների միջոցով Իր զավակներին օրհնելու համար։ |
Ռոնալդ Ա. Ռասբենդ |
(55) Ռոնալդ Ա. Ռասբենդի թոռնուհին հուզիչ հանդիպում է ունենում միսիայում գտնվող իր եղբոր հետ։ Ռոնալդ Ա. Ռասբենդը Տաճարային Հրապարակում հանդիպում է մի քույր միսիոների, ում օգնել էր միանալ Եկեղեցուն։ |
Դեյլ Գ. Ռենլանդ |
(64) Դեյլ Գ. Ռենլանդն ուրախ է, որ երիտասարդ տղամարդու քահանայության օրհնությունները վերականգնվեցին։ |
Գարի Ի. Սթիվենսոն |
(44) Սրբերը տոնում են Նախագահ Մոնսոնի ծննդյան օրը։ Արևի լիակատար խավարումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գերում է միլիոնավոր մարդկանց։ |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(21) Կորած շունը 3220 կիլոմետր է անցնում տուն հասնելու համար։ Եկեղեցու վաղ ժամանակների ղեկավարները իրական են դառնում Դիտեր Ֆ. Ուխդորֆի համար, երբ նրա ընտանիքը այցելում է Եկեղեցու պատմական վայրերը։ |
Վ. Քրիստոֆեր Վադել |
(94) Վադելների ընտանիքի արձակուրդը ամբողջովին շեղվում է ծրագրից։ Վերջին Օրերի Սուրբը, ով կուրացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իրենից հետո իր սերնդին թողեց Տիրոջ հանդեպ հավատքի, ծառայության և վստահության ժառանգություն։ |
Վ. Քրեյգ Ցվիք |
(97) Սուրբ Հոգին օգնում է Քրեյգ Ցվիքին հասկանալ անգրագետ միսիոների կարիքները։ Մահից առաջ որդու կենտրոնացումը Փրկիչի վրա օգնում է ընտանիքին ուրախությամբ նայել հաջորդ կյանքին։ Կինը լցվում է ուրախությամբ և սիրով, երբ թույլ է տալիս, որ ամուսնու հանդեպ բացասական զգացմունքները հեռանան։ |