Եկեղեցու նորությունները
Երեց Խուան Ա. Ուսեդա
Յոթանասունի Նախագահություն
Պերուի Մաչու Պիկչու ավերակները մագլցելիս, երիտասարդ միսիոներ երեց Խուան Ա. Ուսեդան սայթաքել էր նեղ արահետից: Հուսահատ կառչելով մի քանի ճյուղերից և կախված լինելով գետի վերևում 2000 ոտնաչափ (610մ) բարձրությամբ անդունդի վրա, նա ի սրտե աղոթել էր օգնության համար: Նա ասել է, որ նույն օրը առավոտյան աղոթել էր իր շուրթերով, սակայն երբ մոտ էր կործանմանը, աղոթեց սրտով։ Այն պահին, երբ նա արդեն ընկնում էր, մյուս միսիոները միանգամայն անվտանգ քաշեց-հանեց նրան այդտեղից:
Նա ասել է. «Ամենամեծ դասերից մեկն այն էր, որ ես պետք է միշտ, միշտ աղոթեմ «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք [գործադրելով] առ Քրիստոս» (Մորոնի 10.4):
Երեց Ուսեդան հաստատվել է որպես Յոթանասունի Բարձրագույն Իշխանավոր 2010թ․ ապրիլի 3-ին: 2017թ. օգոստոսի 1-ին Յոթանասունի նախագահություն կանչվելու պահին երեց Ուսեդան ծառայում էր Միսիոներական Բաժանմունքում որպես գործադիր տնօրենի տեղակալ, ինչպես նաև որպես Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածի տարածքային օգնական:
2010-2013թթ. նա ծառայել է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում որպես նախագահության խորհրդական, իսկ 2013-2016 թվականներին՝ որպես նույն տարածաշրջանի նախագահ:
Երեց Ուսեդան ուսումը ստացել է Պերուում: Նա ուսանել է Լիմայի Խոսե Կառլոս Մարիատեգուի ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է հաշվապահություն և հասարակական հարաբերություններ: Նա Սան Լուիս Գոնզագայի համալսարանի շրջանավարտ է, որտեղ նրան շնորհվել է հասարակական հարաբերությունների բակալավրի աստիճան:
Երեց Ուսեդան աշխատել է Եկեղեցու կրթական համակարգում որպես Պերուի և Բոլիվիայի տարածաշրջանների տնօրեն: 2003 թվականին նա Պերուից տեղափոխվել է Նյու Ջերսի (ԱՄՆ)՝ օգնելու իր հորը ընտանեկան բիզնեսում:
1972 թվականին Եկեղեցուն միանալուց հետո երեց Ուսեդան ծառայել է բազմաթիվ կոչումներում, այդ թվում եղել է Լիմա Պերու միսիայի լիաժամկետ միսիոներ, ցցի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդի անդամ, ցցի նախագահության խորհրդական, ցցի նախագահ, Լիմա Պերու Հյուսիսային Միսիայի նախագահ (1992-1995) և Տարածքային Յոթանասունական:
Նա ամուսնացել է Մարիա Իզաբել Բենդեզուի հետ 1979թ. մարտին: Նրանք հինգ երեխաների ծնողներ են: