2017
Ո՞րն է տարբերությունը:
November 2017


«Եկ, հետևիր ինձ» ուղերձը Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար

Ո՞րն է տարբերությունը:

Այս վերջին օրերում Աստված վերականգնեց քահանայությունը և կազմավորեց քահանայության քվորումները և Սփոփող Միությունը, որպեսզի օգնի իրականացնել Իր աշխատանքը (տես Մովսես 1:39): Ուստի յուրաքանչյուր կիրակի, երբ մենք հավաքվում ենք Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ժողովներին, մենք հավաքվում ենք քննարկելու և ծրագրավորելու, թե ինչպես կատարենք Նրա աշխատանքը: Ահա ինչու այս ժողովները պիտի լինեն ավելին, քան դասեր: Դրանք նաև հնարավորություններ են խորհրդակցել փրկության աշխատանքի մասին, այդ աշխատանքի մասին սովորել Եկեղեցու ղեկավարների ուսմունքներից և կազմակերպել դրանց իրականացումը: Կիրակնօրյա ժողովների այս փոփոխությունները կօգնեն մեզ իրականացնել այդ նպատակները։

Ամսական ժամանակացույց

Կիրակնօրյա Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ժողովները տեղի կունենան այսպիսի ամսական ժամանակացույցով.

Շաբաթ

Նպատակ

Առաջին Կիրակի

Միասին խորհրդակցեք տարածքի պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների շուրջ և կազմեք գործելու ծրագիր

Երկրորդ և երրորդ կիրակիներ

Ուսումնասիրեք վերջին գերագույն համաժողովի ուղերձները, որոնք կընտրվեն նախագահության կամ խմբի ղեկավարների կողմից կամ երբեմն եպիսկոպոսի և ցցի նախագահի կողմից

Չորրորդ կիրակի

Քննարկեք որևէ հատուկ թեմա, ընտրված Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից

Հինգերորդ կիրակի

Թեմա՝ ընտրված եպիսկոպոսության կողմից

Նկար
Սփոփող Միության խորհրդի ժողով

Ժողովի օրինակ

Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության մեր յուրաքանչյուր ժողովի ժամանակ մենք հետևում ենք որևէ օրինակի, որպեսզի իրականացնենք Աստծո գործը:

  1. Կիսվեք փորձառություններով, ստացված քահանայության և Սփոփող Միության նախորդ ժողովներում տպավորությունների և հրավերների արդյունքում (նախագահության կամ խմբի ղեկավարի ղեկավարությամբ):

  2. Խորհրդակցեք միասին (առաջին կիրակի, որը ղեկավարում է նախագահությունը կամ խմբի անդամը) կամ սովորեք միասին (երկրորդ, երրորդ և չորրորդ կիրակիներ, կանչված ուսուցչի ղեկավարությամբ):

  3. Ծրագրեք գործել որպես խումբ կամ որպես անհատներ (նախագահի կամ խմբի ղեկավարի ղեկավարությամբ):