Լիահոնա
Արարչագործության հոգևոր ընկալում
Սեպտեմբեր 2024


«Արարչագործության հոգևոր ընկալում», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Դիմանկարներ հավատքի թեմայով

Արարչագործության հոգևոր ընկալում

Հիսուս Քրիստոսի Քավությունն ինձ համար ավելի խորը իմաստ ստացավ, երբ ես քանդակեցի Աբրահամի և Իսահակի պատմությունը։

Նկար
սայլակում նստած մարդը նայում է քանդակին

Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի կողմից:

Նկարչությունն ու քանդակագործությունը երկրագնդի գեղեցկության հանդեպ իմ գնահատանքն արտահայտելու ձևերից մեկն է։ Ինձ համար արվեստը սկսվում է արարչագործության հոգևոր ընկալումից։

«Ուխտյալ մանուկը»

Երբ ընկերս թոշակի անցավ և պատրաստվում էր տեղափոխվել, ես նրա համար մի քանդակ պատրաստեցի, որ կոչվում էր Ուխտյալ մանուկը։ Դա Աբրահամի քանդակն էր՝ մանուկ Իսահակին գրկած։ Այդ ժամանակից ի վեր ես արել եմ մի շարք այլ քանդակներ, որոնցում ներկայացված են Աբրահամն ու Իսահակը։ Դրանք իմ ամենասիրած և ամենակարևոր գործերից են։

Նկար
սայլակում նստած մարդը նայում է քանդակներին

Ստեֆան Սիբլի քանդակները, որոնցում պատկերված են Աբրահամն ու Իսահակը, ամենասիրվածն են նրա կողմից։ Նրանք հիշեցնում են նրան Հոր սիրո մասին Իր Միածին Որդու հանդեպ։ Աջ մասում նրա քանդակն է, որը կոչվում է Ուխտյալ մանուկը։

Ինձ համար ամենահզոր քանդակում Աբրահամը ուսուցանում է իր որդուն պապիրուսե գալարներից։ Աբրահամը բռնել է իր ազդրը և ցավոտ արտահայտությամբ նայում է վեր՝ Տիրոջից զգալով, որ պետք է զոհաբերի իր միակ որդուն։ Իսահակը գրկում է Աբրահամին, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչու հայրը չի պատասխանում իրեն։

Նկար
Իսահակի քանդակը, որտեղ նա գրկում է իր հորը՝ Աբրահամին

Եղբայր Սիբլի այս քանդակում, որը կոչվում է Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն, Աբրահամը Տիրոջից տպավորություն է ստանում, որ պետք է զոհաբերի իր որդուն՝ Իսահակին։

Դեռևս չավարտված մի քանդակում երևում է, որ նրանք երկուսով զոհասեղան են պատրաստում։ Իսահակը հարցնում է, թե որտեղ է ողջակեզի գառը, և Աբրահամը պատասխանում է, որ Տերը կհոգա։ Նախորդ քանդակում Աբրահամին մացառուտի մեջ մի խոյ տրվեց և ասվեց, որ պետք չէ զոհաբերել իր որդուն։ Աբրահամը գրկում է Իսահակին՝ ամուր սեղմելով իր կրծքին։ (Տես Ծննդոց 22․1-13։)

Նկար
Աբրահամի և Իսահակի քանդակը

Աբրահամը գրկում է Իսահակին եղբայր Սիբլի այս քանդակում, որը կոչվում է Փորձությունից հետո։

Այս պատմության մեջ ամենակարևորը այն է, որ սա նման է Աստծո Որդու զոհաբերությանը կամ դրա խորհրդանիշն է։ Մեր Երկնային Հայրը, ով սիրում է Իր Միածին Որդուն, նույնպես ընտրեց զոհաբերել Նրան, բայց չխնայեց Նրան վերջին պահին։ Ինչպես ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004)՝ «Գողգոթայի մացառուտում խոյ չկար, որ խնայեր Նրան՝ Աբրահամի և Իսահակի այս ընկերոջը» (“O, Divine Redeemer,Ensign, Nov. 1981, 8)։

Փոխարենը, Հայրը թույլ տվեց Իր ընտրյալ Որդուն (տես Մովսես 4․2) կատարել Քավություն մեզ համար, որպեսզի մենք բոլորս կարողանանք վերադառնալ տուն՝ կրկին ապրելու Նրանց հետ, եթե այդպես ցանկանանք և ապրենք արժանի այդ օրհնությանը (տես Հովհաննես 3․16-17

Իմ փորձառությունն ինձ ասում է, որ Աստված ներգրավված է մեր կյանքում։ Մենք կանք, «որպեսզի ունենանք ուրախություն» (2 Նեփի 2․25), բայց մենք փորձ ենք ձեռք բերում այն ժամանակ, երբ տառապում ենք։ Անկասկած, լավ բաներ կպատահեն, այնուամենայնիվ, պետք է, որ «հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11)։ Ինչևէ, Աստված մեզ հետ է, և մենք կարող ենք հաղթահարել այն, ինչ պետք է, անկախ նրանից, թե ինչ է պատահում մեզ հետ։ Մենք կիմանանք, որ կարող ենք դիմակայել մեր փորձություններին, երբ շարունակենք փորձել սիրել, ծառայել և դառնալ ավելի գթառատ, ինչպես մեր Փրկիչը։

Ես երախտապարտ եմ ավետարանի, իմ ընտանիքի և Եկեղեցու բոլոր գեղեցիկ մարդկանց համար։ Անկախ նրանից, թե կինս՝ Քեթլինը և ես աշխարհի որ մասում ծառայեցինք մեր միսիան, մենք գտանք Սրբերի, որոնք սիրում են միմյանց և ծառայում, օրհնում և զոհաբերում են միմյանց համար։ Երկնային Հայրը սիրում է մեզ, և մենք Նրա զավակներն ենք։ Չկա ավելի կարևոր բան, քան հավատարիմ լինել Նրան և Նրա Որդուն, ովքեր այնքան հավատարիմ են մեզ։

Նկար
կինն ու ամուսինը միասին նստած են սեղանի շուրջ

Անկախ նրանից, թե եղբայր Սիբլը և նրա կինը՝ Քեթլինը, աշխարհի որ մասում ծառայեցին իրենց միսիան, նրանք գտան Սրբերի, «որոնք սիրում են միմյանց և ծառայում, օրհնում և զոհաբերում են միմյանց համար»։

Տպել