Լիահոնա
Այլևս միայնակ չենք․ հաղորդակցվելու 7 եղանակ
Սեպտեմբեր 2024


«Այլևս միայնակ չենք․ հաղորդակցվելու 7 եղանակ», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Ինչպես ծերանանք հավատարմությամբ

Այլևս միայնակ չենք․ հաղորդակցվելու 7 եղանակ

Միայնությունը մարտահրավեր է, որը կարելի է հաղթահարել որոշ ջանքերի, զգացմունքային եռանդի և Փրկչի օգնությամբ։

Նկար
երկու հոգի քայլում են իրար կողքով

Մենք բոլորս, հավանաբար, երբեմն միայնակ ենք զգում մեզ։ Ժամանակ առ ժամանակ միայնության զգացումներ ունենալը կարող է իրականում առողջարար և արդյունավետ լինել, ինչը կենսաբանական ազդանշան է, որ մենք պետք է ավելի ամուր հարաբերություններ կառուցենք։ Բայց շարունակական միայնության զգացումը հաճախ մեծ խոչընդոտ է երջանկության համար։

Երկնային Հոր երջանկության ծրագիրը ներառում է մեզ ընտանիքներում և ժողովներում հավաքելը։ Սա մեզ օգնում է ոչ միայն մեր հավերժական առաջընթացում, այլ նաև մարդկանցով շրջապատված լինելու, պատկանելության զգացում ունենալու, զգացմունքային աջակցություն տրամադրելու և ստանալու բնական կարիքը ապահովելու ջանքերում։ Գիտությունը սկսում է ճանաչել սոցիալական կապը որպես կենսաբանական կարիք, որը կապված է մեր առողջության և գոյատևման հետ։

Դա նաև հոգևոր կարիք է։ Մենք միմյանց կարիքն ունենք մեր հոգևոր բարեկեցության և աճի համար։ Եվ հավերժական հարաբերություններով լցված երկինքը հատկապես ուրախալի միտք է (տես Վարդապետություն և Ուխտեր 130.2

Ձեր կյանքում միայնության դեմ պայքարելու համար հաշվի առեք հետևյալ գաղափարները․

  1. Ապավինեցեք Փրկիչին: Ձեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն ձեր միայնության մասին և ցանկանում են օգնել։ Իմանալը, որ Փրկիչը ծանոթ է միայնության ցավին, կարող է օգնել ձեզ իմանալու, որ Նա հասկանում է, թե ինչ եք զգում։ Աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և Հանգստության օրը և տաճարում երկրպագության միջոցով ավելի մոտենալը Երկնային Հորը և Փրկչին կօգնի ձեզ իմանալ, որ երբեք մենակ չեք։ Ինչպես ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը․ «Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք … Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան տեղի ունենում է, թե ոչ»։

  2. Եղեք ընկերասեր։ Միայնության զգացումը երբեմն կարող է մեզ մոտ կասկած առաջացնել, որ ջանքեր գործադրելը կօգնի նվազեցնել մեր ցավը։ Քննեք ինքներդ ձեզ՝ պարզելու, թե արդյոք հոռետես եք։ Ընկերական հարաբերություններ փնտրելիս հիշեք, որ հաճախ պահանջվում է ընկերասեր լինել։ Հարևանին պարզապես բարև ասելը կարող է ինչ-որ բան փոխել։ Եվ ուրիշների կյանքը օրհնելու հնարավորություններ գտնելը, երբ նրանք նույնպես պայքարում են միայնության դեմ, կարող է լինել ամենահզոր միջամտությունը։

  3. Հիմնվեք ընդհանուր համոզմունքների վրա։ Փնտրեք մարդկանց և խմբերի, որոնց հետաքրքրությունները, հեռանկարները և չափանիշները նման են ձերին։ Դուք կարող եք փնտրել (կամ նույնիսկ մտածել սկսելու մասին) գրքի ակումբ, սպասարկման ակումբ, արշավային ակումբ, երաժշտական խումբ, ընտանեկան երեկոների խումբ կամ միայնակ տարեցների խումբ։

  4. Ամրապնդեք առկա հարաբերությունները։ Մարդկանց մեծ մասն արդեն իսկ հարաբերություններ ունի ընտանիքի, ընկերների, հարևանների և ծխի անդամների հետ։ Գոյություն ունեցող հարաբերությունների զարգացումը հիանալի մեկնարկային կետ է միայնության դեմ պայքարելու համար։ Ընկերական հարաբերությունների բնականոն ձևավորումը ժամանակ է պահանջվում, ուստի, ձեր հարաբերությունները զարգացնելու ընթացքում համբերատար եղեք։ Հիշեք, որ ձեր հարաբերությունների որակն ավելի կարևոր է, քան ձեր ունեցած հարաբերությունների քանակը։

  5. Հնարավորություններ փնտրեք ծառայելու և կիսվելու ձեր տաղանդներով և հոգևոր շնորհներով։ Եկեղեցում, մեր ընտանիքներում և համայնքում սպասավորելու և ծառայելու անսահմանափակ հնարավորություններ կան։ Երբ մենք զգում ենք, որ մեր ջանքերը դրական ազդեցություն են ունենում ուրիշների վրա, դա կարող է իմաստ և նպատակ հաղորդել մեր կյանքին։ Այն միտքը, որ մեր կյանքը իմաստ ունի ուրիշների համար, ուժգին հակահարված է միայնության զգացողությանը։

  6. Դժվար ժամանակների համար ծրագիր կազմեք։ Արձակուրդներն ու նշանակալից ամսաթվերը, օրինակ՝ սիրելիի մահվան տարելիցը, կարող են դժվար անցնել։ Նման օրերին փորձեք ծրագրել միջոցառումներ ընկերների կամ ընտանիքի հետ, որպեսզի չմտածեք այն կապերի վերաբերյալ, որոնք կցանկանայիք ունենալ։

  7. Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Սա մխիթարություն և պատկանելություն զգալու հզոր միջոց է։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը խոստացել է մի շարք օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ, օրինակ՝ «ավելի մեծ սերն ու գնահատանքը նախնիների և կենդանի հարազատների հանդեպ, որպեսզի մենք այլևս մեզ միայնակ չզգանք»։

Շատերի համար մենակությունը մարտահրավեր է, որը կարելի է հաղթահարել որոշ ջանքերի, զգացմունքային եռանդի և Փրկչի օգնությամբ։

Տպել