Լիահոնա
Երախտապարտ մարգարեի համար
Սեպտեմբեր 2024


«Երախտապարտ Մարգարեի համար», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Ծնողների համար

Երախտապարտ մարգարեի համար

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ողջունում է Հավայան կղզիներից մի կնոջ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խաղաղօվկիանոսյան իր շրջագայության ժամանակ ողջունում է Վերջին Օրերի Սրբերին Կոնայում (Հավայան կղզիներ)՝ 2019 թվականի մայիսի 16-ին։

Հարգելի ծնողներ,

Այս ամիս նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նշում է իր 100-ամյակը։ Այս ամսագրի հոդվածները կարևորում են, թե ինչպես է նա և մյուս մարգարեները մեզ ուղղորդում դեպի Հիսուս Քրիստոսը։

Երիտասարդների համար մարգարեին հետևելու ուղիներից մեկը կանոնավոր սեմինարիա հաճախելու և սուրբ գրությունները ամեն օր կարդալու նրա հրավերին արձագանքելն է։ Նա խոստացել է հրաշալի օրհնություններ նրանց, ովքեր դա անում են, այդ թվում՝ սովորում են անձնական հայտնություն ստանալ, գտնել կյանքի դժվարին հարցերի պատասխանները և ճանաչել Փրկչին։ Ձեր դեռահաս երեխաները լսե՞լ են այս մարգարեական հրավերը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք seminary.ChurchofJesusChrist.org կայքը։

Ավետարանի քննարկումներ

Հիշեք ձեր ուխտերը

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի 4-րդ էջի հոդվածում մենք սովորում ենք, թե ինչպես մեր ուխտերը պահելը և սուրբ քահանայության հանդերձը օժտվելուց հետո կրելը պաշտպանություն են ապահովում և մեզ մոտ պահում Հոգուն: Կարող եք ձեր ընտանիքի հետ կիսվել հոդվածի մեջբերումով և խոսել այն մասին, թե ինչպես է հագուստը «ներքին նվիրվածության դրսևորում» հանդիսանում։ Ուրիշ ի՞նչ արտահայտություններ ենք օգտագործում ցույց տալու համար, որ նվիրված աշակերտներ ենք։

Պահեք պատվիրանները

Երեց Այզեկ Կ․ Մորիսոնը նախագահ Նելսոնին խնդրեց անձնական ուղերձ՝ իր կնոջ և երեխաների համար։ Մարգարեի պատասխանն էր՝ «Պահեք պատվիրանները»։ (Տես էջ 20։) Դուք կարող եք հարցնել ձեր երեխաներին. Ինչպե՞ս կարող են տարբեր լինել ձեր ընտրությունները, եթե մարգարեն նստի ձեզ հետ սեղանի շուրջ և խնդրի ձեզ պահել պատվիրանները։

Հետևեք մարգարեին

Այս ամիս նախագահ Նելսոնը դառնում է 100 տարեկան։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է որոշ դասերով, որոնք սովորել է մարգարեից (տես էջ 12)։ Ի՞նչ են սովորել ձեր երեխաները մարգարեից։ Եղե՞լ է որևէ ելույթ կամ հոգևոր հավաք, որն առանձնահատուկ է եղել նրանց համար։ Կիսվեք ձեր մտքերով։ Դուք կարող եք դիտել նրա տեսաուղերձը։

Տպել