Ընկեր
Հիսուսի հետևորդները Զիմբաբվեում
Սեպտեմբեր 2024


«Հիսուսի հետևորդները Զիմբաբվեում», Ընկեր, սեպտեմբեր 2024, 16-17։

Հիսուսի հետևորդները Զիմբաբվեում

Ծանոթացեք Սարիայի հետ

Նկար
Սարիան Զիմբաբվեից

Ինչպես է Սարիան հետևում Հիսուսին

Սարիան ունի առողջական որոշ խնդիրներ։ Նա ընդունում է դեղամիջոցներ, որոնք օգնում են նրան։ Նա երախտապարտ է իր կյանքի համար։ «Փրկիչն օգնում է ինձ, ուստի, անհանգստանալու կարիք չկա»,- ասում է նա։

«Երբ մայրս հոգնում է, նրան պետք է, որ մեկը խաղա իմ փոքր քրոջ հետ»,- ասում է Սարիան։ Նա օգնում է՝ երգելով նրա համար, գրկելով նրան և խաղալով նրա հետ։

Սարիան առաջինն է, ով նկատում է, երբ մայրը տխուր է, և նա միշտ ամուր գրկում է նրան։ «Մարդկանց օգնելը ուրախացնում է ինձ»,- ասում է նա։ «Հատկապես իմ ընտանիքին օգնելը»։

Սարիայի մասին

Նկար
Սարիան ողջույններ է հղում

Տարիքը. 7

Երկիրը․ Արևելյան Մաշոնալենդ, Զիմբաբվե

Լեզուներ. անգլերեն, շոնա

Նպատակները․ 1) պարուհի դառնալ, 2) բժիշկ դառնալ։

Նախասիրություն․ խաղալ ընկերների հետ

Ընտանիքը. Սարիան, մայրը, հայրը, ավագ եղբայրը, ավագ քույրը, կրտսեր քույրը

Նկար
Սարիան և նրա ընտանիքը

Ի՞նչ է սիրում Սարիան

Մորմոնի Գրքի պատմությունը․ Երբ Հիսուս Քրիստոսն օրհնում է Նեփիացիների երեխաներին (տես 3 Նեփի 17)

Տոնը․ Զատիկ

Մրգերը․ խնձոր և խաղող

Գույնը. կարմիր

Երեխաների Միության երգը․ «Հավատո վեցերորդ հանգանակը» (Մանկական երգարան, 126)

Նկար
PDF

Տպել