Ընկեր
Ի՞նչ կա քո մտքում
Սեպտեմբեր 2024


«Ի՞նչ կա քո մտքում» Ընկեր, սեպտեմբեր, 2024, 39։

Ի՞նչ կա քո մտքում

Ես չեմ սիրում նոր բաներ փորձել, որովհետև ես միշտ սխալվում եմ։ Ես ինչպե՞ս վարվեմ:

—Կատարյալը Պանամա Սիթիում

Սիրելի Կատարյալ,

Միգուցե կարծում եք, որ եթե ամեն ինչ կատարյալ չեք անում, ապա անհաջողակ եք։ Բայց դա այդպես չէ։ Իրականում սխալները կարող են օգնել ձեզ սովորել և կատարելագործվել։

Երկնային Հայրն օգնում է մեզ քայլ առ քայլ սովորել (տես Վարդապետություն և Ուխտեր 98․12)։ Կատարյալ լինելու վրա կենտրոնանալու փոխարեն, փորձեք կենտրոնանալ աճելու և կամաց-կամաց Նրան ավելի նմանվելու վրա։ Փնտրեք այն, ինչ լավ եք անում։ Աշխատեք փոխարինել ձեր մասին բացասական մտքերը դրականով։ Ամենակարևորը, երբ սխալ ես թույլ տալիս, կամ նույնիսկ 20 սխալ, խոր շունչ քաշիր, աղոթիր և շարունակիր։

Սիրով՝

Ընկեր ամսագիր

Այս խզբզոցները վերածեք արվեստի

Ինչ-որ մեկը սկսել էր այս նկարները, բայց դադարել էր նկարել՝ մտածելով, որ դրանք բավականաչափ լավը չեն։ Օգտագործեք ձեր ստեղծարար միտքը՝ յուրաքանչյուր նկարը ավարտին հասցնելու համար։ Տեսնենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք շարունակում ենք փորձել։

Նկար
PDF

Նկարը՝ Ջոշ Թալբոթի

Տպել