«Ողջույններ Զիմբաբվեից» Ընկեր, սեպտեմբեր 2024, 8-9։
Ողջույններ Զիմբաբվեից
Իմացեք ամբողջ աշխարհում ապրող Երկնային Հոր զավակների մասին:
Զիմբաբվեն գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ բնակվում է ավելի քան 16500000 մարդ։
Լեզուներ
Զիմբաբվեն ունի 16 պաշտոնական լեզու։ Դրանցից մի քանիսն են՝ շոնան, նդեբելեն և անգլերենը․ պարզապես նշեցի մի քանիսը։
Մարգարեի այցը
2018 թվականի ապրիլին Նախագահ Նելսոնը և քույր Նելսոնն այցելեցին Զիմբաբվե։ Հարյուրավոր երեխաներ երգեցին «Աստծո զավակն եմ» օրհներգը։
Հրաշալի ջրվեժ
Զիմբաբվեի Վիկտորիա ջրվեժը աշխարհի ամենամեծ ջրվեժն է։ Աղմուկը կարելի է լսել ավելի քան 24 մղոն (40 կմ) հեռավորությունից։
Զարմանալի կենդանիներ
Զիմբաբվեում կան բազմաթիվ խոտածածկ տարածքներ։ Այստեղ ապրում են առյուծներ, գետաձիեր, ընձուղտներ, այծեղջյուրներ և փղեր։