Ընկեր
Նեփին աղոթում է ժողովրդի համար
Սեպտեմբեր 2024


«Նեփին աղոթում է ժողովրդի համար», Ընկեր, Սեպտեմբեր 2024, 26-27։

Սուրբ գրությունների պատմություններ

Նեփին աղոթում է ժողովրդի համար

Նկար
Մարգարե Նեփին

Նեփին մարգարե էր։ Նա կոչվել է Նեփիի անունով, որը բերել էր արույրե թիթեղները։ Նա անհանգստանում էր ժողովրդի համար։ Նրանք դադարել էին հետևել Աստծուն։

Նկար
Նեփին աղոթում է իր պարտեզում։

Նեփին գնաց իր պարտեզը։ Նա բարձրացավ պարտեզի մի աշտարակի վրա և այնտեղ աղոթեց Աստծուն։ Նա աղոթեց ժողովրդի համար։

Նկար
Մարդիկ նայում են, թե ինչպես է Նեփիին աղոթում

Որոշ մարդիկ նկատեցին Նեփիին աշտարակի վրա։ Նրանք կանգ առան լսելու և հավաքեցին ուրիշներին իրենց շուրջը՝ լսելու։ Երբ Նեփին ավարտեց աղոթքը, նա նկատեց, որ նրանք նայում էին և սկսեց ուսուցանել նրանց։

Նկար
Նեփին ուսուցանում է մարդկանց

Նեփին խնդրեց մարդկանց ապաշխարել։ Նրանցից ոմանց դուր չեկավ Նեփիի ուսուցանածը։ Բայց շատերն էլ լսեցին։ Նրանք նախընտրեցին ապաշխարել և փոխեցին իրենց ուղիները։

Նկար
Մարդիկ աղոթում են
Նկար
PDF

Նկարները՝ Էնդրյու Բոսլիի

Տպել