Ընկեր
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Սեպտեմբեր 2024


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, սեպտեմբեր 2024, 28-29։

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար, կամ պարզապես զվարճանալու համար։

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը

Ամուր հիմքեր

Հելաման 1–6

Նկար
A bird feeder on a rock and knocked down.

Հելամանը ուսուցանեց իր որդիներին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ամուր հիմքի վրա (տես Հելաման 5.12)։ Հիմքն այն է, ինչի վրա ինչ-որ բան է կառուցվում։ Հզոր հիմքն ամուր է դարձնում ամբողջ շենքը՝ նույնիսկ փոթորիկների ժամանակ։ Կառուցեք երկու աշտարակ՝ մեկը ամուր հիմքի վրա, մյուսը թույլ հիմքի վրա։ Ո՞ր աշտարակը կլինի ավելի կայուն։ Ինչպե՞ս կարող ենք կառուցել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա։

Սեպտեմբերի 2-8-ը

Վկայություն Քրիստոսի մասին

Հելաման 7–12

Նկար
A girl reads something to a boy sitting on a couch.

Սուրբ գրություններում շատ մարդիկ ուսուցանել և վկայել են Հիսուս Քրիստոսի մասին (տես Հելաման 8․16-20)։ Դուք նույնպես կարող եք սկսել կառուցել ձեր վկայությունը Նրա մասին։ Վկայությունը մի բան է, որին դուք հավատում եք կամ գիտեք, որ ճշմարիտ է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Գրեք ձեր վկայությունը և դրանով ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվելու փորձառություն ձեռք բերեք։

Սեպտեմբերի 9-15-ը

Սամուելը բարձրանում է պատի վրա

Հելաման 13–16

Նկար
A boy and a girl cutting out and creating crafts.

Սամուել մարգարեն բարձրացավ պատի վրա, որպեսզի մարդկանց սովորեցնի Հիսուս Քրիստոսի մասին (տես Հելաման 13․4)։ Բացեք 12-րդ էջը և պատրաստեք այս ձեռագործը, որը կօգնի ձեզ պատմել Սամուելի պատմությունը։

Սեպտեմբերի 16-22-ը

Հավաքման խաղ

3 Նեփի 1-7

Նկար
Children playing a game, one of them has a hand raised.

Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ կհավաքի Իր բոլոր զավակներին, որովհետև Նա սիրում է բոլորին և ցանկանում է, որ նրանք ունենան ավետարանը (տես 3 Նեփի 5․24)։ Խաղացեք որևէ խաղ հավաքման մասին։ Թող երեխաները շրջան կազմեն։ Մեջտեղում գտնվողը իր մասին որևէ փաստ է ասում, օրինակ՝ իր սիրած գույնը։ Եթե այդ փաստը ճիշտ է ուրիշների համար, ապա նրանք էլ են մոտենում կենտրոնին։ Շարունակեք, մինչև բոլորը հավաքվեն մեջտեղում։

Սեպտեմբերի 23-29-ը

Հիսուսը լույսն է

3 Նեփի 8-11

Նկար
A boy drawing at a table.

Հիսուս Քրիստոսն է «լույսը և կյանքն աշխարհի» (3 Նեփի 9․18)։ Դիտեք արևածագը կամ մայրամուտը ձեր ընտանիքի հետ։ Այնուհետև նկարեք ձեր տեսածը։ Մինչ նկարում եք, խոսեք այն պատճառների մասին, թե ինչու եք սիրում Հիսուս Քրիստոսին, և ինչպես է Նա լույս տալիս ձեզ։

Նկար
PDF

Նկարները՝ Քեթի Դոքրիլի

Տպել