Ընկեր
Ով եք դուք իրականում
Սեպտեմբեր 2024


«Ով եք դուք իրականում», Ընկեր, Սեպտեմբեր 2024, 32-33։

Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Ով եք դուք իրականում

Նկար
Երեց Քեվին Վ. Փիրսոն

Հատված Օլիվիա Քիթերմանի և Դիանա Էվելին Նելսոնի հետ անցկացրած հարցազրույցից։

Նկար
Հիսուս Քրիստոսը և երեխաները

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա ցանկանում է օգնել մեզ իմանալ, թե ով ենք մենք։ Նա ստեղծել է մեր հոգիները՝ նախքան մենք կգայինք աշխարհ։ Մենք բոլորս Աստծո որդիներն ու դուստրերն ենք։

Երբեմն մենք կարող ենք միայնակ զգալ կամ անհանգստանալ, որ երբեք բավականաչափ լավը չենք լինի։ Հիսուս Քրիստոսը ճշգրիտ գիտի, թե մենք ինչ ենք զգում։ Նա կօգնի մեզ հաղթահարել ամեն մարտահրավեր։ Դժվարությունները, որոնց մենք հանդիպում ենք այս կյանքում, կարող են օգնել մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին, եթե դիմենք Նրան։

Ավետարանն օգնում է մեզ տեսնել մեզ այնպես, ինչպես մեզ տեսնում է Երկնային Հայրը։ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ մեր փորձությունները կարող են վերածվել օրհնությունների։ Իմացությունը, թե ով եք դուք, և ինչպես է Աստված տեսնում ձեզ, կօրհնի ցանկացած մեկին ցանկացած տարիքում։

Երբ հասկանանք, թե ով ենք մենք՝ որպես Աստծո զավակներ, մենք կկարողանանք կենտրոնանալ այն բանի վրա, թե ըստ Երկնային Հոր, մենք ինչ պետք է դառնանք։ Մենք Նրա հետ կդիմակայենք մեր մարտահրավերներին։ Թեև մենք անկատար ենք և սխալներ կգործենք, մենք կարող ենք հույս գտնել՝ իմանալով, որ Աստծո զավակներն ենք։

Գտեք սիրելի բաները

Մենք բոլորս տարբեր ենք։ Մենք ունենք տարբեր տաղանդներ, հավանում կամ չենք հավանում տարբեր բաներ Բայց մենք բոլորս Աստծո զավակներն ենք։

Օգտագործեք հուշումները՝ աղյուսակը լրացնելու և պարզելու համար, թե այս ընկերներից յուրաքանչյուրին ինչ է հետաքրքրում։ Հուշում. Այն, ինչը գիտեք, որ ճիշտ չէ, կողքին դրեք «X» նշանը։ Դուք ունեք առաջին օրինակը։ Ավարտելուց հետո յուրաքանչյուր սյունակ պետք է ունենա մեկ դատարկ քառակուսի։

  1. Դաշնակահարը Ամարան կամ Ջեյդը չէ։

  2. Մաքսը մաթեմատիկա չի սիրում։

  3. Տղաներից ոչ մեկը որևէ գործիք չի նվագում, կարատեով չի զբաղվում։

  4. Կենդանիներ սիրող աղջիկը Ամարան չէ։

  5. Կայը միակն է, որ սիրում է բասկետբոլ։

Նկար
PDF

Նկարները՝ Սաբրինա Գաբրիելիի

Տպել