Ընկեր
Եթե սրտով եմ լսում
Սեպտեմբեր 2024


«Երբ սրտով եմ լսում», Ընկեր, սեպտեմբեր 2024, 13։

Ես կարող եմ նվագել այն

Երբ սրտով եմ լսում

Մեղմորեն՝ [քառորդ նոտա] = 88-104

Նկար
PDF

1․ Եթե Հիսուսի ժամանակ փոքրիկ մանուկ լինեի,

Նրա հետ կքայլեի և Նրան միշտ կլսեի,

Բայց երբ սուրբ գրքերն եմ կարդում, Նրա խոսքն եմ լսում,

Եվ եթե սրտով եմ լսում, Փրկչի ձայնն է հնչում։

2․ Լսում եմ ապրող մարգարեին` կարծես Քրիստոսին,

Նա նույնը կասեր, եթե կողքիս լիներ այս պահին,

Մարգարեն արդար, խաղաղ ապրել է սովորեցնում,

Եվ եթե սրտով եմ լսում, Փրկչի ձայնն է հնչում։

Ես զգում եմ Սուրբ Հոգին, երբ նա ուսուցանում է ինձ,

Նա ինձ սփոփում է և վկայում Քրիստոսի մասին,

Խոսում է մեղմ և խաղաղությամբ է հոգիս լցնում,

Եվ եթե սրտով եմ լսում, Փրկչի ձայնն է հնչում։

Տպել