«Կորած և գտնված մատիտներ», Ընկեր, սեպտեմբեր 2024, 14-15։
Կորած և գտնված մատիտներ
Այս պատմությունը տեղի է ունեցել Բրազիլիայում։
Այդ օրը ավելի ուշ ․․․
Դրանք մի քանի գեղեցիկ գունավոր մատիտներ են։ Նման մատիտներ նախկինում երբեք չեմ տեսել։
Դե … ես գտել եմ դրանք դպրոցի միջանցքում։
Ի՞նչ կզգայիր, եթե դրանք լինեին քո մատիտները, և դու կորցնեիր դրանք։
Կտխրեի։
Ում էլ որ դրանք պատկանում են, հավանաբար փնտրում է դրանք։ Ինչպե՞ս կարող ես օգնել վերադարձնել դրանք։
Գուցե ես կարող եմ դրանք դնել դպրոցի կորած և գտնված իրերի մոտ։
Հաջորդ օրը ․․․
Ես գտել եմ ձեր մատիտների տուփը և դրել կորած ու գտնված իրերի տուփի մեջ։ Հուսով եմ, այն կհասնի ձեզ։ Դրանք շատ լավ մատիտներ են։
Ում կողմից՝
Ռաֆայելա
Հուսով եմ՝ ում որ պատկանում է մատիտները, կգտնի դրանք։