Ընկեր
Սուրբ գրությունների ընթերցանության շղթա
Սեպտեմբեր 2024


«Սուրբ գրությունների ընթերցանության շղթա», Ընկեր, սեպտեմբեր 2024, 38։

Զվարճալի բաներ

Սուրբ գրությունների ընթերցանության շղթա

Նկար
սուրբ գրությունների շղթա

Սուրբ գրությունները կարող են օգնել մեզ զգալ մխիթարություն և սեր մեր Երկնային Հոր կողմից։ Դուք կարող եք սուրբ գրությունների շղթա կազմել և կարդալ այն, երբ անհանգստացած կամ տխուր եք զգում։

Մանուշակագույն պատկերներն ունեն սուրբ գրությունների որոշ հատվածներ, որոնք կարող եք օգտագործել։ Կարող եք նաև ավելացնել ձեր սիրած հատվածները։

Օգնություն խնդրեք ծնողից կամ Երեխաների միության ղեկավարից։

  1. Կազմեք ձեր սիրելի սուրբգրային հատվածների ցանկ։

  2. Ձեր սուրբ գրություններում գտեք ձեր ցուցակի առաջին հատվածը։ Օգտագործեք գունավոր մատիտ, որպեսզի ուշադիր ընդգծեք հատվածը։

  3. Դրա կողքին գրեք սուրբ գրության ցանկի հաջորդ հղումը (կամ էջի համարը, եթե դա ձեզ համար ավելի հեշտ է)։ Ապա բացեք հաջորդ հատվածը և նույնպես ընդգծեք։

  4. Շարունակեք ընդգծել հատվածները և գրել հաջորդ սուրբ գրության հղումը։ Երբ ընդգծում եք ձեր ցուցակի վերջին հատվածը, գրեք ձեր ընդգծած առաջին սուրբ գրության հղումը։

  • Հովհաննես 14․27 «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։

  • Վարդապետություն և Ուխտեր 68․6 «Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»։

  • Առակաց 3․5 «Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի ապավինիր»։

  • Վ&Ու 121․7 «Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ»։

  • Վ&Ու 45․62 «Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մեծ բաներ են սպասվում ձեզ»։

  • Առակաց 3․24 «Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի»։

Տպել