Ընկեր
Ծաղիկներ իմ հարևանի համար
Սեպտեմբեր 2024


«Ծաղիկներ իմ հարևանի համար», Ընկեր, սեպտեմբեր 2024, 38։

Գրված ձեր կողմից

Ծաղիկներ իմ հարևանի համար

Նկար
Տղան ծաղիկներ է տալիս կնոջը

Մի քանի տարի առաջ հարևանիս ամուսինը մահացավ։ Նա շատ տխուր եր։

Ես գիտեի, թե ինչ բան է կորցնել մեկին, ում սիրում ես։ Երբ ես երեք տարեկան էի, մայրս մահացավ։ Նրա մահից հետո իմ թաղամասի երեխաները ինձ ու եղբորս գրություններ գրեցին ու մեր բակը զարդարեցին խաղալիքներով։ Ես ուզում էի նույնքան հաճելի բան անել իմ հարևանի համար։

Ես աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչ կարող եմ անել՝ օգնելու համար։ Մի միտք ծագեց իմ գլխում՝ Վալենտինի օրը նրան ծաղիկներ նվիրել։ Այնուամենայնիվ, ինձ անհրաժեշտ էր գումար վաստակել ծաղիկները գնելու համար։ Գումար վաստակելու իմ նպատակի մասին ես գրեցի Երեխաների ուղեցույց գրքույկում։

Ես գումար վաստակեցի ուրիշների համար տարբեր աշխատանքներ կատարելով։ Տատիկս ինձ վճարեց իր այգին ու բակի տերևները մաքրելու համար։ Տանը ես գումար էի վաստակում՝ մաքրելով մեր ցախատան հետևի մոլախոտերը։ Բավարար գումարը վաստակելու համար ամիսների տքնաջան աշխատանք պահանջվեց։

Վերջապես ես բավականաչափ գումար ունեցա խանութ գնալու և ծաղիկներ գնելու համար։ Եկավ Վալենտինի օրը, և ես իմ հարևանին տվեցի ծաղիկները մի գրությամբ։ Նա շատ երջանիկ էր։ Ես ևս ջերմություն և խաղաղություն զգացի։ Ես շնորհակալություն հայտնեցի Երկնային Հորը, որ օգնեց ինձ անել այն, ինչ Նա ուզում էր, որ ես անեմ։

Նկար
PDF

Նկարները՝ Դեյվ Քլուգի

Տպել