«Միասին հետևենք Հիսուսին», Ընկեր, սեպտեմբեր 2024, 20-21։
Միասին հետևենք Հիսուսին
Թրիվոր Բ., 8 տարեկան, Օկինավա պրեֆեկտուրա (Ճապոնիա)
Ջորջիա Բ., 8 տարեկան, Կանզաս (ԱՄՆ)
Յունիք Ս., 10 տարեկան, Դավաո շրջան (Ֆիլիպիններ)
Էլերի Ս., 11 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)
Քլեյթոն, Կամիլա, Քամդեն և Կլարա Ա., 4, 10, 8 և 6 տարեկան, Հարավային Դակոտա (ԱՄՆ)
«Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Վիլ Փ., 10 տարեկան, Այդահո (ԱՄՆ)
Ես խաղում եմ փոքր եղբայրներիս հետ և օգնում նրանց հագնվել, մինչ մայրս պատրաստվում է եկեղեցի գնալ։ Ես զգում եմ Տիրոջ սերն իմ հանդեպ, երբ օգնում եմ իմ ընտանիքին։
Սպենսեր Ֆ․, 8 տարեկան, Հարավային Կարոլինա (ԱՄՆ)
Ես ավլում եմ հատակը և սեղան գցում ճաշից առաջ՝ մայրիկիս օգնելու համար։ Ես օգնում եմ իմ դասընկերներին կատարել տնային առաջադրանքները և օգնում ուսուցիչներիս դպրոցում գրքեր տեղափոխել։
Կայսեր Ի., 7 տարեկան, Մակաո (Չինաստան)
Երբ իմ ընտանիքը տեղափոխվեց նոր երկիր, ես անհանգստություն զգացի Երեխաների միություն գնալիս։ Ես աղոթեցի, որ ինձ ջերմորեն ընդունեն այնտեղ։ Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ մենք սովորում ենք, թե ինչպես էր Հիսուսը սիրում և ծառայում բոլորին։ Քայլ առ քայլ ես ընտրում եմ ավելի շատ նմանվել Հիսուսին և շնորհակալ եմ Երեխաների միության իմ նոր ընկերների համար։
Ջենիկա Կ., 10 տարեկան, Մաշոնալանդ (Զիմբաբվե)
Մայրս օրհներգեր միացրեց, որ ես լսեմ։ Դա օգնեց ինձ լավ զգալ և ես զգացողություն ունեցա, ասես Հիսուսն իմ կողքին էր։
Լաուրա Օ., 6 տարեկան, Սանտա Կատարինա (Բրազիլիա)