Ընկեր
Ի՞նչ է տաճարը
Սեպտեմբեր 2024


«Ի՞նչ է տաճարը» Ընկեր, սեպտեմբեր 2024, 46-47։

Ավետարանի հիմունքներ

Ի՞նչ է տաճարը

Տաճար

Տաճարը Աստծո տունն է: Յուրաքանչյուր տաճար հատուկ շենք է, որտեղ մենք երկրպագում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Տաճարի մկրտության ավազանը

Ներսում մարդիկ աղոթում են և ուխտեր կամ սուրբ խոստումներ են կապում Երկնային Հոր հետ։ Մենք օգնում ենք նրանց, ովքեր մահացել են, ստանալու այդ նույն օրհնությունները։

Աղջիկը տաճարի դռների մոտ

Երբ մեծանաք, դուք նույնպես կարող եք ներս մտնել։

Ծնողներ ու երեխա

Տաճարները նաև վայրեր են, որտեղ ընտանիքները կարող են հավերժ կնքվել միասին։

Սենյակ տաճարի ներսում

Մենք կարող ենք զգալ Աստծո սերը տաճարի ներսում։

Էջ PDF