Ընկեր
Ապաշխարությունը ուրախալի գործընթաց է
Սեպտեմբեր 2024


«Ապաշխարությունը ուրախալի գործընթաց է» Ընկեր, Սեպտեմբեր 2024, 2–3։

Առաջին Նախագահությունից

Ապաշխարությունը ուրախալի գործընթաց է

Վերցված է «Ապաշխարությամբ մաքրագործված» ելույթից, Լիահոնա, մայիս 2019, 91-94։

Նկար
Հիսուս Քրիստոսը երեխաների հետ

Ապաշխարությունը ուրախալի գործընթաց է։ Դա Աստծո ծրագրի կարևոր մասն է։ Մենք բոլորս կարիք ունենք ապաշխարելու։

Ապաշխարելու համար մենք պետք է նախ հավատանք Հիսուս Քրիստոսին։ Մենք պետք է թողնենք մեր մեղքերը և խոստովանենք դրանք։ Դա նշանակում է ընդունել, որ սխալ ենք արել, ներողություն խնդրել նրանցից, ում ցավ ենք պատճառել և ավելի լավ ընտրություն կատարել։ Յուրաքանչյուր Հանգստյան օր մենք պետք է նաև ճաշակենք հաղորդությունը։

Երբ ապաշխարենք, մենք մաքուր կլինենք։ Տերը խոստացել է՝ «այլևս չեմ հիշում դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58․42)։ Ինչպիսի խոստում: Ինչպիսի հրաշք: Ինչպիսի օրհնություն:

Մեր սիրառատ Փրկիչն Իր բազուկների մեջ է առնում բոլոր նրանց, ովքեր ապաշխարում և հետևում են Իրեն։

Կրկին մաքուր

Կատարեք այս վարժությունը, որը կօգնի ձեզ սովորել ապաշխարության մասին։

  1. Թափանցիկ տարան լցրեք ջրով։ Այնուհետև մի քանի ցեխոտ քար գցեք ջրի մեջ։ Դրանք ներկայացնում են մեր սխալ ընտրությունները։

  2. Կրկին մաքուր դառնալու համար մենք պետք է դադարենք անել այն, ինչ սխալ է։ Սա ներկայացնելու համար տարայից հանեք քարերը։ Ինչպիսի՞ն է ջուրն այժմ։ Այն դեռ կեղտո՞տ է։

  3. Լիովին ապաշխարելու համար մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք։ Մենք պետք է հավատք ունենանք Նրա և Նրա Քավության հանդեպ։ Ջրի տարան դրեք ծորակի տակ։ Թող մաքուր ջուրը լցվի տարայի մեջ, մինչև ամբողջ կեղտոտ ջուրը դուրս կթափվի։ Սա ներկայացնում է Հիսուս Քրիստոսի զորությունը՝ օգնելու մեզ դառնալ մաքուր։

Նկար
Պատմություն PDF

Նկարը՝ Ալիսա Թալենթի

Տպել