Երիտասարդներին զորացնելու համար
5 խորհուրդ ավելի լավ հուզական առողջության համար
Սեպտեմբեր 2024


5 խորհուրդ ավելի լավ հուզական առողջության համար

Մենք միասին՝ ավելի ամուր ենք կանգնում:

Նկար
ձեռքեր որոնք բռնել են` դեղին գնդակ վրան ժպտացող դեմք

Ես և ամուսինս` Սքոթը, ծառայում էինք որպես միսիայի ղեկավարներ Ավստրալիա Սիդնեյ միսիայում 2018-2021թ.թ.: Երբ մի նոր միսիոների փաստաթղթեր էին ցույց տալիս, որը մաքառում էր հուզական առողջության խնդրի հետ, ես նրան անմիջապես տեղեկացնում էի, որ ես ևս ապրել եմ ընկճախտի ժամանակներ իմ չափահաս կյանքի ընթացքում: Ես կամենում էի, որ նրանք հասկանան, որ մենք նույն թիմում ենք, այնպես որ կարիք չունեն ինքնուրույն դիմակայել դրան:

Ես կկամենայի կիսվել նույն ուղերձով ձեզ հետ: Շատ մարդիկ առնչվում են հուզական առողջության հետ կապված խնդիրներին, սակայն մենք բոլորս կարող ենք օգնել միմյանց: Պարզ ասած, ես հուզական առողջության մասնագետ չեմ: Բայց կկամենայի կիսվել մի քանի գործնական և հոգևոր խորհուրդներով՝ կապված հուզական առողջության բարելավման հետ, որոնք օգնել են ինձ, ինչպես նաև նրանց, ում ես ճանաչում եմ ու սիրում:

Նկար
Քրիստոսը կենդանացնում է Հայրոսի դստերը

Քրիստոսը կենդանացնում է Հայրոսի դստերը, Գրեգ Ք. Օլսեն

Խորհուրդ 1. Եկեք Քրիստոսին կենտրոնում պահենք

Ես մեծացել եմ Սան Ֆրանցիսկոյի մոտ, Կալիֆորնիա (ԱՄՆ) և հիշում եմ, որ սիրում էի լողափին ժամանակ անցկացնել զվարճությունների զբոսայգում: Այն բաղկացած էր փայտյա մեծ սկավառակից, որի վրա նստում էինք և փորձում նստած մնալ, մինչ սկավառակը սկսում էր ավելի արագ պտտվել: Նրանք, ովքեր նստում էին դեպի դրսի կողմը, սովորաբար առաջինն էին դուրս նետվում: Նրանք ովքեր հասկանում էին կենտրոնաձիգ ուժը, համենայն դեպս մոտիկ էին նստում կենտրոնին:

Կարծում եմ, որ դա հիանալի համանմանություն է Քրիստոսին կենտրոնում պահելու համար, երբ մենք անցնում ենք այս դժվար իրավիճակներից մի քանիսի միջով, լինի դա անհանգստություն, ընկճախտ, ՕԿԽ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) կամ նման մի բան: Մենք պետք է Քրիստոսին մեր կյանքի կենտրոնում պահենք:

Ուղեղի առողջության խանգարումների ժամանակ մենք գուցե երկնքի հետ լռեցված կապ ունենանք կամ Փրկչին մոտ զգալու դժվարություն: Սա չի նշանակում, որ մենք պատժվում ենք կամ, որ մենք արժանի չենք Աստծո սիրուն: Ինձ համար արժե վստահել, որ Նա այնտեղ է, մինչ սպասում եմ կապի վերականգմանը: Շարունակեք աղոթել, գանձեք Փրկրչի խոսքերը, վստահեք Նրա խոստումներին, ճաշակեք հաղորդությունը և արեք այն ամենը, ինչ ձեզ պահում է Նրա վրա կենտրոնացած:

Նկար
պատանին աղոթում է

Խորհուրդ 2. Եկեք ապավինենք Տիրոջը ամեն օր

Իսրայելի զավակները անապատում ստիպված էին ապավինել Տիրոջը մանանա ստանալու համար ամեն օր: Երբեմն, երբ մենք առնչվում ենք այնպիսի խորքային բաների հետ, ինչպիսիք տագնապի կամ այլ հուզական ցավերի նոպաներն են, մենք ցանկանում ենք, որ դրանք ընդմիշտ հեռանան: Եվ հավանական է՝ դրանք հեռանան, բայց ոչ այն ձևով կամ մեր ցանկացած ժամանակամիջոցում: Դա չի նշանակում, որ հույսը կորսված է: Մենք պետք է ապավինենք Աստծուն ամեն օր, երբ աշխատում ենք և սպասում ավելի պայծառ ժամանակների առջևում:

Մոտեցումներից մեկն է` փնտրել Երկնային Հոր օգնությունը և փորձել տարբեր ռազմավարություններ` գտնելու, թե որն է ձեզ համար լավ գործում: Ապա Նա կարող է օգնել ձեզ հիշել, թե վատ պահերին կամ տագնապի գրոհի ժամանակ ինչպես հանգստացնող երաժշտությունը կարծես օգնեց նմանատիպ մի իրավիճակում, կամ ինչպես մի անգամ, կապվելով վստահելի մեկի հետ, ապահով զգացիք: Սա թույլ է տալիս ձեզ հավաքել մի խումբ ստուգված միջոցներ, որպեսզի փորձեք հաջորդ անգամ, երբ պայքարեք: Ինչ էլ որ անեք, փնտրեք Տիրոջ օգնությունը ամեն օր:

Մենք կարող ենք բարձրաձայն ասել. «Երբ ես ամեն օր ապավինեմ Տիրոջը, ես կբարձրանամ և կգտնեմ ուժ, որը չգիտեի, որ ունեմ»:

Նկար
օդում բռնած ջրի շիշ

Խորհուրդ 3. Դուք կարող եք հոգ տանել ձեր մարմնի մասին

Ուղեղը մեր մահկանացու մարմնի մասն է կազմում և այդ պատճառով ենթակա է երկրային կյանքի բազմաթիվ շեղումների և անկատարությունների: Բայց կան լավ նորություններ`ապացուցված քայլեր, որոնք մենք կարող ենք կատարել՝ մեր ուղեղը ուժեղացնելու համար, ինչը կարող է նաև բարելավել մեր հուզական առողջությունը: Ահա մի քանի այդպիսի քայլեր.

  • Արևի լույսի կամ պայծառ արհեստական լույսի զգացումը առավոտյան

  • Դուրս գալ բնության գիրկը, միավորվել երկրին

  • Պարբերաբար մարզվել

  • Ուտել առողջ սնունդ

  • Շատ ջուր խմել

  • Բավականաչափ քնել ամեն գիշեր

Շնչառական վարժությունները կարող են նույնպես առողջարար լինել: Փորձեք խոր շունչ քաշել քթի մեկ քթանցքով, իսկ հետո մյուսով: Մի քանի վայրկյան պահեք և հետո դուրս փչեք ձեր ողջ շունչը բերանով:

Ես սա անում եմ մի քանի անգամ, երբ արթնանում եմ՝ լարված զգացմունքների ժամանակ (օրինակ գերագույն համաժողովի ելույթից առաջ) և հենց քնելուց առաջ:

Նկար
Երկու մարդ մեկնում են իրենց ձեռքերը և բռնած պահում

Խորհուրդ 4. Մենք կարող ենք օգնություն խնդրել

Եթե մոլորվեիք արշավի ժամանակ և հանդիպեիք ուղեկցորդի, կամաչեի՞ք ուղղորդում խնդրել դեպի ապահով վայր: Ես այդպես չեմ կարծում: Օգնություն խնդրելը թուլության նշան չէ: Մենք հաճախ ենք դա անում մեր կյանքի այլ ոլորտներում:

Օգնեք վերացնել ամոթը` հուզական մարտահրավերների դեմ օգնություն խնդրելիս:

Արդյոք օգնություն եք խնդրում Աստծուց, ընկերներից, ընտանիքից, թե մասնագետ բժիշկներից, դուք ավելի թույլ մարդ չեք, երբ լրացուցիչ օգնություն եք խնդրում, որի կարիքն ունեք: Փաստորեն դուք քաջություն եք ցուցաբերում:

Նկար
Միմյանց ուսերը գրկած մարդկանց շարք:

Խորհուրդ 5. Եկեք կապված մնանք

Ամենակարևորը` ամենօրյա աղոթքով ձեր Երկնային Հոր հետ կապվելն է:

Ես նաև վճռորոշ եմ համարում կապված մնալը այն մարդկանց հետ, ում հետ ապահով ենք զգում և վստահում ենք: Զանգահարեք ձեր մայրիկին։ Խոսեք որևէ ընկերոջ հետ դեմ առ դեմ: Խոսեք քրոջ կամ եղբոր հետ: Մենք ավելի ուժեղ ենք, երբ օգնում ենք միմյանց: Այդ ուժը երկու ուղղություներով էլ գործում է: Մենք բոլորս էլ ունենք ինչ որ մեկի կարիքը: Մեկուսացումը և ընկճախտը հաճախ կառուցվում են մեկը մյուսի վրա: Կապվել նրանց հետ, ում սիրում ենք և ում հետ ապրում ենք և կարող ենք տեսնել ու գրկախառնվել, մեծ հակաթույն է այն մեծ ցավին, որ մենք զգում ենք:

Մենք կարող ենք Նրա հետ մնալ հնոցում

Երբեմն մենք կարիք ունենք հիշեցման, որ Աստված մեզ հետ է:

Հին Կտակարանում Նաբուգոդոնոսոր թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին նետեց հնոցը, որն այնքան թեժացած էր, որ նույնիսկ պահակները դրսում չկարողացան դիմանալ կրակին:

Այսպիսով, ինչո՞ւ այդ երեքը ողջ մնացին:

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մի չորրորդ կերպարանք էր երևում բոցերի մեջ նրանց հետ, ով «նման էր Աստծո Որդուն» (Դանիել 3.25):

Ես հավատում եմ, որ սա նշանակում է՝ Քրիստոսը մեզ հետ է մեր փորձությունների տապի ընթացքում, հատկապես, երբ մենք դիմանում ենք: Եվ ուղեղի առողջական խնդիրները կարելի է անշուշտ զգալ որպես կրակի հնոց: Քրիստոսը Էմմանուելն է, որը տառացիորեն նշանակում է «Աստված մեզ հետ» է:

Մի մոռացեք Հիսուս Քրիստոսը մեր ուժն է՝ ոչ թե ուղղակի ճանապարհի վերջում, երբ մենք ազատ ենք հուզական զգացմունքներից, որոնց համար մենք չենք խնդրել: Նա փաստորեն մեզ հետ է` մեր ճամփորդության ողջ ընթացքում: Նա հենց այժմ մեր ուժն է և մեր սփոփանքը:

Եկեք ավելի ամուր կանգնենք միասին:

Տպել