Երիտասարդներին զորացնելու համար
«Ինչպե՞ս պետք է «թույլ տամ, որ իմ լույսը շողա», եթե ես շփվող մարդ չեմ»
Սեպտեմբեր 2024


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս պետք է «թույլ տամ, որ իմ լույսը շողա», եթե ես շփվող մարդ չեմ»

Նկար
երիտասարդ կին

«Ուղղակի եղեք այն, ինչ որ կաք: Օրինակ՝ մի թաքցրեք այն փասը, որ դուք կարդում եք ձեր սուրբ գրությունները, աղոթում եք կամ գնում եկեղեցի: Անելով այս բաները և անկեղծորեն լինելով այն ինչ որ կանք, մենք փայլեցնում ենք մեր լույսը ավելի, քան մենք կարծում ենք: Պարտադիր չէ, որ դուք ամեն օր կիսվեք Մորմոնի Գրքով, ուղղակի թույլ տվեք, որ ձեր լույսը շողա` լինելով հավատարիմ ընկեր և Քրիստոսի աշակերտ: Մարդիկ կնկատեն ձեր շողացող լույսը»

Էյնջլ Դ., 17 տարեկան, Օրեգոն (ԱՄՆ)

Նկար
երիտասարդ կին

«Ես կարող եմ թույլ տալ որ իմ լույսը շողա իմ գործողությունների միջոցով, երբ առնչվեմ դժվարին իրավիճակների հետ: Լինելով համբերատար, լինելով խաղաղարար ներելով մեզ վիրավորողներին՝ մենք կարող ենք թույլ տալ, որ մեր լույսը շողա` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Էմիլ Մ., 17, Բահիա (Բրազիլիա)

Նկար
երիտասարդ կին

«Անկեղծ աղոթքը կարող է օգնել ձեզ շողալ Քրիստոսի լույսով: Ես հիշում եմ մի միսիոներական ծառայության միջոցառում, ուր մենք գնացինք` ավետարանով կիսվելու համար: Սկզբում ես վախենում էի, բայց ասացի մի անձնական աղոթք և ստացա քաջություն՝ կիսվելու ավետարանով:

Ջերարդին Ս., 14, Վերին Կատանգա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Նկար
երիտասարդ տղամարդ

«Ես ամեն ինչ անում եմ՝ ավետարանով կիսվելու իմ ընկերների հետ, որոնք Եկեղեցու անդամ չեն, բայց միշտ չէ, որ հաջողվում է, քանի որ ամաչում եմ: Երբ ես աղոթում եմ, Տերն օգնում է ինձ խոսել:

Գուստավո Ա., 13 տարեկան, Պարանա (Բրազիլիա)

Նկար
երիտասարդ կին

«Մի պարզ բան ինչպիսին է մարդկանց ժպտալը և ընկերական լինելը, երբ շփվում ես ուրիշների հետ, կարող է մեծ լույս լինել»:

Լիլի Վ., 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Տպել