Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպիսի՞ն է ձեր «վերաբերմունքը»
Սեպտեմբեր 2024


Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է

Ինչպիսի՞ն է ձեր «վերաբերմունքը»

Ձեր վերաբերմունքը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի հանդեպ կարող է օգնել ձեզ ճախրել դեպի ավելի մեծ բարձունքներ:

Նկար
օդանավ

Օդաչուները ինքնաթիռի դիրքը օդում անվանում են որպես նրա կողմնորոշում: Ինքնաթիռի քիթը վե՞ր է, թե ցած: Պտտվելո՞ւ է, թե՞ գնալու է ուղիղ և հավասար ընթացքով: Անգլերենում վերաբերմունք բառը կարող է նաև նշանակել մտածելակերպ` կյանքի վերելքների և վայրէջքների հետ գործ ունենալիս: Կա մի հին ասացվածք ինչպես թռչելու, այնպես էլ կյանքի համար «Մեր վերաբերմունքը որոշում է մեր բարձրությունը»:

«Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր վերաբերմունքը, երբ կարդանք Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկը: Մեր վերաբերմունքը ուղեցույցի սկզբունքների հանդեպ կարող է փոխել կյանքը և ազդել մեր որոշման վրա՝ արդյոք կճախրենք դեպի նոր բարձունքներ, թե կսուզվենք ավելի ցածր մակարդակ:

Փրկիչը մեզ հրաշալի սկզբնակետ է տվել մեկնարկի համար: Նա ասել է. «Երանի հեզերին, որ նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5.5): Մենք կարող ենք կիրառել հեզ վերաբերմունքը` լինելով արդարակյաց, խոնարհ և հոժարակամ` ավետարանի ուսմունքներին հետևելիս: Ահա երեք հարցեր, որոնք արտահայտում են տարբեր վերաբերմունքներ, որ մենք կարող ենք ունենալ մեզ տրված սկզբունքների վերաբերյալ:

Վերաբերմունք 1. Որքա՞ն վատը ես կարող եմ լինել

Նրանք, ովքեր ունեն այս վերաբերմունքը, ասում են. «Որտե՞ղ է գիծը: Ես կամենում եմ որքան հնարավոր է դրան մոտիկ ապրել, առանց դրա վրայով անցնելու»: Դա այնքան վտանգավոր է, որքան պարաշյուտիստը հարցնի. «Որքան մոտ կարող եմ հասնել գետնին, նախքան պարաշուտս բացելը»:

Վերաբերմունք 2. Որքան բարի պետք է ես լինեմ

Այս վերաբերմունքը փնտրում է նվազագույն հնարավոր ջանքը: Սա նման է նրան, որ ուսուցչին հարցնեք. «Ո՞րն է այն նվազագույնը, որ կարող եմ անել՝ այնուամենայնիվ հանձնելով դասընթացը»: Սա նման է նրան, որ պարաշյուտիստը ասում է. «Ես ուզում եմ պարաշյուտս լավ փաթեթավորել, բայց ոչ այնքան լավ»:

Վերաբերմունք 3. Որքան քաջարի կարող եմ ես լինել

Մի անգամ մի տղա ինձ ասաց, որ սեմինարիա էր գնում առավոտյան 5:00-ին: Ես ասացի, «Դա շատ վաղ է: Ինչո՞ւ ես գնում: Նա պարզապես պատասխանեց. «Որովհետև ցանկանում եմ գնալ: Ես սիրում եմ այն: Սեմինարիան իմ օրվա լավագույն մասն է»: Նրա վերաբերմունքն էր. «Ես ուզում եմ լինել քաջարի»: Նրա համար հնազանդությունը ձգտում էր, ոչ թե նեղսրտություն:

Դա նման է նրան, որ պարաշյուտով թռչողն ասում է. «Ես խնամքով փաթեթավորում եմ իմ պարաշյուտը և բացում այն գետնին հասնելուց շատ առաջ, որովհետև ես սիրում եմ պարաշյուտային սպորտը և ցանկանում եմ շարունակել դա անել»: Այդ տեսակի վերաբերմունքը կօգնի մեզ ճախրել:

Մորմոնի Գրքում թագավոր Լամոնիի հայրը մի գեղեցիկ աղոթք հղեց, որը հիանալի արտահայտում է այդ երրորդ վերաբերմունքը.

«Ո՜վ Աստված … դու քեզ հայտնի չէի՞ր դարձնի ինձ, և ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար» (Ալմա 22.18):

Թագավորը չասաց «Որքա՞ն վատը կարող եմ լինել և ճանաչել քեզ» կամ «Ճշտորեն որքա՞ն բարի պետք է լինեմ, որպեսզի ճանաչեմ քեզ»: Ոչ, նրա վերաբերմունքն էր «Ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար»:

Նկար
Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց

Ավելի բարձր և ավելի սուրբ սովորություններ

Տերը հավաստիացնում է մեզ չորոնել սողանցքներ, այլ ընդհակառակը՝ որոնել ավելի բարձր և ավելի սուրբ սովորություններ: Եթե ուղեցույցում ինչ-որ բան այնքան հստակ չի գրված, որքան մենք ակնկալում էինք, եկեք չհարցնենք. «Ի՞նչ թույլ կտա Աստված», այլ հարցնենք՝ «Ի՞նչ կնախընտրեր Աստված»: Երկրորդ հարցը բացահայտում է հոժարակամ սիրտը, որը Տերը կամենում է, որ մեզանից յուրաքանչյուրը զարգացնի, երբ Նա ուսուցանում է մեզ հեզ լինել:

Եթե ես ինքնաթիռ նստեմ, ես չէի ցանկանա, որ օդաչուն հարցնի «Որքա՞ն վատը ես կարող եմ լինել» կամ նույնիսկ «Որքա՞ն բարի ես պետք է լինեմ»: Ես ցանկանում եմ, որ նա հարցնի. «Որքա՞ն քաջարի կարող եմ ես լինել»: Լինի թռչելիս, թե կյանքում, վերաբերմունքը կորոշի մեր բարձրությունը: Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը չի գրվել՝ բացատրելու վարքագծի նվազագույն կանոնները, այլ այն վարդապետություն է աշակերտության համար: Դա իսկապես հաջորդ մակարդակն է:

Տպել