Երիտասարդներին զորացնելու համար
Հաղթահարել պոռնոգրաֆիայի շրջանը
Սեպտեմբեր 2024


Հաղթահարել պոռնոգրաֆիայի շրջանը

Ես միայնակ և անօգնական էի զգում։ Բայց իմ եպիսկոպոսը հիշեցրեց ինձ հույս և օգնություն գտնելու որոշ բանալիների մասին:

Նկար
երիտասարդ կանայք գրկախառնված

Նկարները՝ Սյու Թեոդորի

Ինձ առաջին անգամ պոռնոգրաֆիան բացահայտվեց 13 տարեկանում: Ես պատահականորեն գտա այն սոցիալական ցանցերում, չգիտենալով թե ինչ էր դա և չհասկանալով այն: Բացահայտումից և հետաքրքրասիրությունից ես անցա դեպի միտումնավոր փնտրտուք:

Այդ ժամանակ իմ ղեկավարների ուղերձները պոռնոգրաֆիայի մասին կարծես ասում էին, որ դա մի բան էր, որի հետ միայն տղաներն են մաքառում: Դա ինձ մոտ ամոթի մեծ զգացում առաջացրեց: Ես կարծում էի՝ երբեք չեմ կարողանա պատմել որևէ մեկին իմ մաքառումների մասին: Ես գիտեի Հիսուս Քրիստոսի Քավության մասին, բայց քանի որ մտածում էի, որ ես միակ աղջիկն էի այդ պայքարում, այնպիսի զգացում ունեի, կարծես իմ իրավիճակը Փրկչի հասանելությունից դուրս էր: Ես ինձ բացառություն էի համարում։

Եպիսկոպոսի ծառայությունը

Այդ տարիների ընթացքում, երբ սեմինարիայի կամ հոգևոր երեկոների ժամանակ Հոգին ներկա էր լինում, ես հաճախ հուշում էի զգում հանդիպում նշանակել իմ եպիսկոպոսի հետ: Սակայն երկար ժամանակ ինձ հետ էր պահում այն միտքը, որ ես ակտիվ ընտանիքի լավ երեխայի համբավ ունեի: Ես մտածում էի, որ նա կտեսնի ինձ այնպիսին, ինչպիսին կամ և չէի հավատում, որ այդպիսի անձնավորությունը արժանի կլիներ սիրո: Ես մտածում էի, որ ինձ կդիմավորեն ակնթարթային պատժով:

Երբ ես ի վերջո, հանդիպում նշանակեցի, այն շատ տարբեր էր նրանից, ինչ ես սպասում էի: Պատժելու փոխարեն իմ եպիսկոպոսն ասաց ինձ. «Դու դեռևս Աստծո դուստրն ես: Դու դեռ նույնքան սիրված և նույնքան գնահատված ես»:

Հիշում եմ, թե ինչպես զգացի սիրով համակված: Դա առաջին անգամն էր, երբ ես այդքան ուժգնորեն զգացի Փրկչի Քավության ուժը իմ կյանքում: Հետ նայելով՝ ես հասկանում եմ, թե ինչու էին իմ եպիսկոպոսի ասած այդ խոսքերը այդքան կարևոր:

Աստծո դուստր

Երբ դուք մաքառում եք պոռնոգրաֆիայի դեմ, դուք անցնում եք ամոթի մի շրջանով: Իմ դեպքում, ես կարծես զգում էի, որ կապ չունեմ իմ ինքնության հետ, իսկ հետո պոռնոգրաֆիա էի օգտագործում այդ բացասական հույզերի դեմ պայքարելու համար: Ապա ամոթ էի զգում և մեկուսանում մյուսներից, ու շրջանը կրկնվում էր:

Այնքան երկար ես փորձեցի ապավինել իմ սեփական կամքի ուժին, «ուղղակի կանգ առնելու» համար: Բայց չկարողացա ինքնուրույն անել դա։ Իմ եպիսկոպոսն օգնեց ինձ հիշել իմ ինքնությունը, որ ես Աստծո սիրելի դուստրն եմ: Երբ ես հանդիպեցի նրա հետ և հիշեցի այդ ճշմարտությունը, սկսեցի իսկական առաջընթաց ունենալ:

Նկար
լեռ մագլցող երիտասարդ կինը

Լուսանկարները տրամադրվել են Մադլինի և նրա ընտանիքի կողմից

Մադլինը գիտի, որ պոռնոգրաֆիիան միակ լեռը չէ, որ նա պիտի մագլցի: Փրկչի օգնությամբ և ճիշտ միջոցներով նա շարունակում է ուժ գտնել կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար: Այս լուսանկարն արվել է ԱՄՆ Ալյասկայի սառցադաշտ նրա բարձրանալուց անմիջապես առաջ:

Ճշմարտությունը Աստծո և Փրկչի մասին

«Սկզբում ես վախենում էի աղոթել։ Ես տեսնում էի Երկնային Հորը որպես արդարության և զայրույթի Աստված: Բայց անցնելով շարունակական ապաշխարության գործընթացի միջով, օգնեցի ինձ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էությունը: Գիտենալով, որ մեկ անգամ ապաշխարելը ինձ անընկալունակ չի դարձնում այս պայքարում, թույլ է տվել ինձ շարունակել ապավինել Նրանց աստվածային օգնությանը: Երկնային Հայրն արդեն գիտեր և հասկանում էր իմ փորձությունները, ես ուղղակի պետք է դիմեի Նրան:

Ես հասկացա, որ ինչպես Երկնային Հայրը, այնպես էլ Հիսուս Քրիստոսը ողորմած են և ըմբռնող: Երբ դուք դիմեք Նրանց, Նրանք կքայլեն ձեր կողքին և կբռնեն ձեր ձեռքը այդ ճանապարհի յուրաքանչյուր քայլում:

Նկար
երիտասարդ կին Մորմոնի Գրքի հետ

Պայքար սատանայի մարտավարության դեմ

Աստծո էությունը հասկանալը օգնեց ինձ նաև հասկանալ սատանային և նրա միջոցները, և ինչպես են դրանք աշխատում Աստծուն հակառակ ուղղությամբ: Սատանայի ամենահզոր զենքերից է ամոթը, որը տարբերվում է մեղքից կամ «աստվածային տրտմությունից» (Բ Կորնթացիս 7.10): Երբ զգում եք մեղքը, գիտակցում եք, որ սխալ եք գործել: Բայց ամոթը կապում է ձեզ այն բացասական զգացումների հետ, որոնք դուք ունեք ձեր վերաբերյալ, երբ դուք մեղանչում եք ձեր ինքնության հանդեպ, կարծես դուք այդ զգացումներն եք:

Սատանան կամենում էր, որ ես հավատայի, թե կարող էի այդ մարտահրավերը ինքնուրույն հաղթահարել: Այս սուտը մի բան էր, որը հետ էր պահում ինձ իմ եպիսկոպոսի հետ պոռնոգրաֆիայի դեմ իմ պայքարի մասին խոսելուց: Ես զգում էի, որ չէի կարող հանդիպել նրա հետ, մինչև կարողանայի ասել, որ դա մի բան էր որի հետ պայքարել էի անցյալում: Սատանան օգտագործում է ձեր անհատական թուլությունները` ստիպելով ձեզ անարժան զգալ՝ փնտրելու Փրկչի բժշկող զորությունը:

Ես հասկացա, որ սատանան աշխատում է մեզ վրա, երբ մենք մեկուսացած ենք, այսպիսով մեր լավագույն պաշտպանությունը կապն է: Երբեմն դա այնքան պարզ է, ինչպես ուրիշներին դիմելը և լավ ընկերների հետ իմաստալի ժամանակ անցկացնելը: Երկնային Հոր հետ, ինքներդ ձեզ և մյուսների հետ կապ հաստատելը (հատկապես նրանց հետ, ովքեր տեսնում են ձեզ՝ ինչպես Երկնային Հայրն է տեսնում) լավագույն ուղին է` հիշելու ձեր ճշմարիտ ինքնությունը`որպես Աստծո գնահատված զավակ:

Նկար
երիտասարդ կին

Ավելի բարձր նպատակ

Ի վերջո, ես սկսեցի հուշումներ ստանալ` օգնելու մյուս երիտասարդ կանանց, որոնք պայքարում են պոռնոգրաֆիայի դեմ: Ես զգացի ավելի բարձր նպատակ: Ես որոշեցի ավելի շատ հոգ տանել այն մասին, թե ինչ կմտածի Երկնային Հայրը, քան իմ շրջապատի մարդիկ կմտածեն, ուստի ես սկսեցի բացեիբաց խոսել իմ փորձառությունների մասին:

Երբ դուք զգում եք շարունակական ապաշխարության անհերքելի ուրախությունը, դուք կամենում եք դրանով կիսվել ուրիշների հետ: Այժմ ես շարունակում եմ կիսվել այս ուրախությամբ` ծառայելով որպես լիաժամկետ միսիոներ։

Նկար
երիտասարդ կին Սինգապուրի դրոշով

Մադին նշանակվել էր լիաժամկետ միսիա ծառայելու Սինգապուր միսիայում, ովքեր խոսում են մալայերեն:

Իմ ուղերձը

Դուք երբեք մենակ չեք և կա հույս:

Այս պայքարը մի բան է, որը դուք կարող եք հաղթահարել Փրկչի, վստահելի սիրելիների և ղեկավարների և ճիշտ միջոցների շնորհիվ: Դուրս եկեք մեկուսացումից և օգնության հասեք որևէ մեկին, ով տեսնում է ձեզ Աստծո աչքերով: Հարցրեք նրանց, թե ինչ են նրանք տեսնում ձեր մեջ։

Անկախ նրանից, թե որն է ձեր պայքարը, դուք երբեք Փրկչի և Նրա Քավության հասանելիությունից դուրս չեք: Երկնային Հայրը սիրում է ձեզ անվերապահորեն և արժե շարունակել ապաշխարել:

Նկար
երիտասարդ կին

Տպել